Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկ Եսայան. Team Telecom Armenia-ն առաջին IPO տելեկոմը դառնալու ճանապարհին է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2022թ.-ին Team Telecom Armenia ընկերությունն ավարտեց վերաբրենդավորումը, շարունակեց տարածաշրջանում եզակի NGN ցանցի կառուցումն ու Հայաստանը դարձրեց ինտերնետ արտահանող երկիր:

Տարվա արդյունքների, առաջիկա նպատակների ու դրանց հասնելու ճանապարհի մասին Banks.am-ը զրուցել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի հետ:

Հիմքում կապն է

Veon Armenia-ի կամ ինչպես ավելի հայտնի է՝ Beeline-ի 100% բաժնետոմսերը ձեռք բերեցինք երկու տարի առաջ ու 2022թ.-ին ավարտեցինք Team Telecom Armenia-ի վերաբրենդավորումը: Team անվանումը պատահական չենք ընտրել, քանի որ ընկերությունը ստեղծվել է թիմային որոշմամբ ու այդպես է շարունակվում նաեւ հիմա: Այստեղ հավաքվել են իրար հետ երկար ճանապարհ անցած, նույն արժեքները կիսող մարդիկ:

Team Telecom Armenia-ի հիմքում դրվեց մեկ հիմնական նպատակ՝ ստեղծել կայուն ու երկարաժամկետ ենթակառուցվածք, որն ապագայում բեկումնային փոփոխություններ կբերի տելեկոմ ոլորտ, կնպաստի ոչ միայն մեր ընկերության առաջխաղացմանն, այլեւ` Հայաստանում ՏՏ ոլորտի ու համայնքների զարգացմանը:

Մենք ցանկանում ենք ունենալ կայուն զարգացող ցանց, որն ամեն օր ավելի արդիական կլինի, քան աշխարհում եղած միջինն ու ստեղծել հարթակ, որտեղ թե՛ մեր, թե՛ այլ ընկերություններ կկարողանան ծառայություններ մատուցել:

Եթե նայում ենք հեռահաղորդակցության 120 տարվա պատմությանը՝ առաջին ռադիոյից մինչեւ բջջային հեռախոսներ ու ամպային լուծումներ, տեսնում ենք, որ անկախ մատուցվող ծառայությունների տեսակից հիմքում մեկ բառ է՝ կապ:

Կապի հիման վրա են մշակվում ու մատուցվում տարատեսակ ածանցյալ ծառայություններ՝ ամենապարզ հեռախոսազանգից մինչեւ աշխարհում այդքան սիրելի Netflix: Մենք ցանկանում ենք կառուցել ամուր հիմք, որակյալ կապ, որի վրա հնարավոր է ստեղծել բազմապիսի ածանցյալ ծառայություններ:

Ցանց՝ 100 տարվա համար

2021թ.-ից Nokia-ի հետ համագործակցությամբ սկսեցինք Հայաստանում NGN (New Generation Network) ցանցի կառուցումը: Այն եզակի է մեր տարածաշրջանում ու այս պահին ամենաարագներից է աշխարհում: NGN ցանցը թույլ կտա յուրաքանչյուր բաժանորդի հասցնել 25 Գբ/վ արագությամբ ինտերնետ: Այս տարի այն հասանելի է դարձել Ջերմուկ, Քաջարան, Հրազդան, Մեծամոր, Վարդենիս, Կապան, Արմավիր, Ալավերդի քաղաքներում, Գնդեվազ, Կեչուտ գյուղերում, Երեւանի Դավթաշեն, Արաբկիր եւ Ավան վարչական շրջաններում:

Մարզերում, գյուղական բնակավայրերում ցանցի վերազինումը մեծ ներդրումներ է պահանջում ու փոքր վերադարձելիություն ունի: Բայց մեր ռազմավարությունն այն է, որ ամբողջ հանրապետությունում ունենանք արդիական ցանց՝ առանց տարբերակում դնելու Երեւանն է, թե մարզային բնակավայր:  

Մենք ամբողջությամբ պղնձային ցանցը փոխարինում ենք օպտիկամանրաթելային ցանցով: Այն եզակի է Հայաստանում ու ինժեներական այնպիսի լուծումներ ենք կիրառում, որ կարծում եմ՝ առաջիկա 100 տարում էական փոփոխությունների կարիք չի լինի: Օպտիկամանրաթելից ավելի արագ կապուղի այսօր չկա, եւ ցանցի նախագծումն այնպես ենք կատարել, որ շատ հեշտ է լինելու սարքավորումների վերազինումը:

Team Telecom Armenia-ի տարբերությունը հանրապետությունում գործող մյուս ընկերություններից այն է, որ մեր ցանցում կիրառված են տարբեր տիպի տեխնոլոգիաներ: Սա լավ է, քանի որ ցանկացած սպառողի կարողանում ենք ծառայություն մատուցել իր ցանկացած տեխնոլոգիայով:

Մեր ցանցը մի առանձնահատկություն էլ ունի: Ցանկացած բաժանորդ կարող է դրան միանալ առանձին օպտիկամանրաթելային թելիկով եւ տեխնոլոգիապես որեւէ մեկից կախում չունենալ: Սա պետական, կորպորատիվ հաճախորդների համար կարեւոր է անվտանգության առումով: Կարող ենք հստակ ասել՝ այս մակարդակի ցանցը ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհում առաջատարներից է: Եթե չեմ սխալվում՝ նման բան արել է Google-ը՝ «Dark fiber» անվանմամբ, երբ հնարավորություն է տրվում մեկ մանրաթելով միացնել մեկ բաժանորդ: Այսօր նույն հնարավորությունը տալիս ենք նաեւ Հայաստանում:

Ցավոք, շուկան դեռ պատրաստ չէ օգտվել այս հնարավորությունից, բայց շուկային պետք է կրթել: Ապացուցված է՝ եթե կառուցում ես որակյալ մի բան, որի անհրաժեշտությունը կա, շուկան ձեւավորվում է: Սա է պատճառը, որ մենք սկսում ենք նաեւ տվյալների կենտրոնի (data center) կառուցման մեծ նախագիծ: Ցանկանում ենք զարգացնել նաեւ այս ոլորտը:

Ինչ վերաբերում է բջջային կապին, այստեղ եւս բազային վերազինումներ են տեղի ունենում: Դեռ մի քիչ վաղ է խոսել 5G-ի մասին, քանի որ շուկան դրա կարիք չունի, սպառումը շատ փոքր է: Հայաստանում գործող երեք օպերատորներն էլ կարող են հանգիստ ապահովել 5G կապ, բայց կոմերցիոն առումով սա դեռեւս նպատակահարմար չէ: Կարող ենք ասել՝ ընկերությունը, որն առաջինը սա կանի, ավելի շատ մարքեթինգային նպատակ կհետապնդի:

45 մլն դոլարի ֆինանսավորում՝ միջազգային կառույցներից

Beeline-ի բաժնետոմսերը ձեռք բերելուց հետո մենք կարողացանք կոտրել հասույթի կրճատման բացասական միտումը և արդեն երկրորդ տարին է ընկերությունը գրանցում է եկամտի կայուն աճ։ Կարծում եմ՝ սա մեծ փոփոխություն է ու խոսուն ցուցանիշ: Այս տարի, նախորդի համեմատ, ընկերությունը գրանցել է 9,3% եկամտի աճ: 2022թ. երրորդ եռամսյակի դրությամբ Team Telecom Armenia-ի բջջային բաժանորդների թիվը գերազանցել է 960 հազարը, ֆիքսված ինտերնետինը՝ 93 հազարը:

Ֆինանսական առումով մյուս կարեւորագույն հաջողությունը IFC եւ EBRD միջազգային կառույցներից ու Ամերիաբանկից 45 մլն դոլար ֆինանսավորման ներգրավումն է: Շատ ուրախ ենք, որ այս փաթեթում նաեւ հայկական բանկ կա: Ֆինանսավորման տրամադրման հիմքը վստահությունն է թե՛ ընկերության ռազմավարության, թե՛ մենեջմենթի նկատմամբ, քանի որ նման կառույցները խորությամբ ուսումնասիրում են ընկերությունը ֆինանսավորում տրամադրելուց առաջ: Մեզ համար այս վստահությունը շատ կարեւոր է, հատկապես վերջին շրջանում տեղի ունեցող գլոբալ զարգացումների համատեքստում, երբ ներդրումները ռիսկային են:

Գումարի զգալի մասն այսօր ներդրվում է ցանցի վերազինման մեջ: Սա թույլ կտա բարելավել սպասարկման որակը, ներառյալ՝ 4G բջջային ցանցի ընդլայնումն ու օպտիկամանրաթելային ցանցի գործարկումը Հայաստանի ողջ տարածքում: Ակնկալում ենք, որ արդյունքում ավելի արագ ու որակյալ ինտերնետից կօգտվի շուրջ 1,1 մլն բաժանորդ, ավելի քան 450 հազար տնային տնտեսություն կապահովվի արագ օպտիկամանրաթելային տեխնոլոգիայով:  

Հայաստանն՝ ինտերնետ արտահանող երկիր

NGN ցանցի շնորհիվ մենք դուրս ենք եկել Հայաստանի Հանրապետության սահմաններից ու այժմ ինտերնետ ենք մատակարարում Մերձավոր Արեւելքի 5 երկիր: Հայաստանն այսօր ինտերնետ արտահանող երկիր է դարձել: Սա շատ կարեւոր է ոչ միայն մեր ընկերության, այլեւ՝ երկրի համար, քանի որ միջազգային կապուղիների դիվերսիֆիկացման արդյունքում բարձրանում է նաեւ Հայաստանի տեղեկատվական անվտանգության մակարդակը:

Այս համագործակցությունը կայացել է շատ բարդ ու հետեւողական աշխատանքի շնորհիվ: Մերձավոր Արեւելքի երկրների շուկան հետաքրքիր է, քանի որ ինտերնետի մատակարարման առումով այստեղ «կռվում ես» Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Արդյունքում հասնել ենք նրան, որ մեզ բաժին է հասել մատակարարման 50%-ը: Սա մեծ ձեռքբերում է Հայաստանի համար, քանի որ մեր դեպքում սա ընկերության «կռիվն էր», իսկ Թուրքիայի դեպքում տելեկոմը պետական է, Ադրբեջանն էլ ֆինանսական մեծ հնարավորություններ ունի:

Հայաստանում առաջին IPO տելեկոմը

2023թ.-ին մեր հիմնական նպատակներից մեկն է շարունակել աշխատել ծառայությունների որակը բարձրացնելու, նոր տեխնոլոգիաներով ծածկույթ ստեղծելու ու դրա մաքսիմալ սփռումն ապահովելու ուղղությամբ: Հուսով ենք՝ այս ռազմավարության արդյունքները նկատելի կլինեն արդեն 2024-25թթ.:

Ինչ վերաբերում է նորություններին՝ շուտով հասանելի կլինի Team Telecom Armenia-ի վճարահաշվարկային Team Pay ծառայությունը:

Նախատեսում ենք նաեւ ընկերությունը բացել բոլորի համար: Ցանկանում ենք ստեղծել Հայաստանում առաջին IPO (Initial Public Offering) տելեկոմը, որպեսզի ցանկացած մարդ կարողանա դառնալ ընկերության բաժնետեր ու իրեն թիմի մասնիկ զգա: Սա շատ կարեւոր է նաեւ մշակույթի ձեւավորման առումով: Մարդիկ կսկսեն հասկանալ, որ անկախ գումարի չափից, կարող են այն ներդնել նման ընկերություններում, դառնալ բաժնետեր, ոչ թե գումարը ուղղակի պահել այս կամ այն բանկում՝ ավանդի տեսքով: Ի վերջո, այդ ավանդները, բանկի միջնորդությամբ, մտնում են ընկերություններ: Ամբողջ աշխարհը պարզեցնում է այս մշակույթը, որպեսզի ներդրողի ու ընկերության միջեւ կապը ուղիղ՝ առանց միջնորդների տեղի ունենա:

Յանա Շախրամանյան

Լուսանկարը՝ Էլեն Գասպարյանի

Երուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա․ տեսանյութ ԵՄ-ն հայկական արտադրանքին գրկաբաց չի սպասելու. ՌԴ ԱԳՆ ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ» Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր«Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Եմենի կառավարությունում հայտարարել են, որ հութիների դեմ պայքարում ԱՄՆ-ի օգնության կարիքն ունեն Տեսանյութում երևացող անձը որոնվում է Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում Նորվեգիան 2027 թվականին 9 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կրթահամալիր կկառուցվի Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու խnւզարկությամբ հայտնաբերվել են արգելված իրեր Ղազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Իմ հաջորդ մենամարտը լինելու է տիտղոսային. Ծառուկյանը հայտարարել է, թե երբ է ծրագրում չեմպիոնական մենամարտ անցկացնել UFC-ում «ՆԱՏՕ-ի «մատը խառն է» Հայաստանի «դատարկագլուխ» ողջույնի հարցում»Առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է հարթեն խաղաղ գոյակցության ուղին. Սի Ծինփին Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters «Ահա և Ռուսաստանից հեռանալու արդյունքը. Մեր վերջն է». Հայաստանում ալեկոծություն է կապված Փաշինյանին ուղղված Բաքվի պահանջների հետՀակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Լրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համար Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար
Ամենադիտված