Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Թույլ իշխանության պարագայում շատ ավելի մեծ դեր է խաղալու ընդդիմությունը. շարժումը միշտ տաք վիճակում պահելու խնդիրը լուծված է». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախօրեին Բրյուսելում տեղի ունեցավ Փաշինյան-Շառլ Միշել-Ալիև եռակողմ հերթական հանդիպումը: Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանի հետ զրույցում խոսել ենք հանդիպումների ինտենսիվության մասին, անդրադարձել նաև վերջին հանդիպմանը հաջորդած հայտարարություններին:

Ռուբեն Մարգարյանը հանդիպումների նման ինտենսիվությունը մի քանի պատճառներով է պայմանավորում:

«Նախ՝ անկայուն վիճակում գտնվող աշխարհում փորձում են մեր տարածաշրջանում գոնե կայուն վիճակը պահել: Երկրորդ՝ ռուս խաղաղապահները, ըստ նախնական պայմանավորվածության, 5 տարով են Արցախում: Եվ, ըստ էության, մինչ այդ ժամկետը որոշակի քայլերի հասնելու ցանկություն կա: Ու քանի որ Փաշինյանի ու Ալիևի միջև պայմանավորվածություններ են եղել, գործընթացն առաջ տանելու տեսանկյունից թե՛ ԵՄ-ի, թե՛ նաև ՌԴ-ի մոտ հեղինակության հարց կա: Այս առումով նաև մրցակցություն կա. ԵԽ-ն իր հերթին, ՌԴ-ն՝ իր, ուզում են ավելի մեծ դերակատար լինել: Եվ այս մրցակցության պայմաններում գործընթացն առաջ տանելու տեսանկյունից կողմերի վրա որոշակի ճնշում կա: Իհարկե՝ ելնելով տարբեր շահերից, բայց այդ ցանկությունը կա»,-«Փաստի» հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբանը:

Այն, որ եռակողմ հանդիպմանը որոշ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, մեր զրուցակիցը, մեծ հաշվով, որպես այդպիսին, նորություն չի համարում: Շեշտելով հատկապես սահմանազատման հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին՝ նա ընդգծեց. «Այս առումով էական առաջընթաց չկա: Նույն սահմանազատման գործընթացը եթե սկսվի, այն, միևնույնն է, բարդություններով է լինելու. Հայաստանը փորձելու է ավելի հին քարտեզներից բխող փաստարկներ բերել, Ադրբեջանը փորձելու է ասել, որ պետք է վերականգնել այն վիճակը, որը եղել է Խորհրդային Միության փլուզման ժամանակ՝ 1991-ին»:

Մեր զրուցակիցն, անդրադառնալով Շառլ Միշելի հայտարարության մի հատվածին, նշեց. «Ասաց՝ երկու ղեկավարներին էլ պնդել է, որ «անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքներին և անվտանգությանը»:

Այստեղ երկու կողմ կա: Նախ՝ սա շատ անորոշ ձևակերպում է: «Հասկանալի» է, թե ինչու չի օգտագործվում Արցախ եզրույթը, բայց անգամ Լեռնային Ղարաբաղ եզրույթ չօգտագործեց: Մտահոգիչ է ձևակերպումը, բայց եկեք հիշենք, որ ապրիլին տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ Արցախի մասին բացարձակ ոչ մի խոսք չկար: Այդ ժամանակ խոսքը միայն Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մասին էր: Շառլ Միշելի հայտարարության մեջ, թերևս, ամենահետաքրքիր պահն այն է, որ երկու ղեկավարներին էլ պնդել է վերոնշյալը: Այդ շեշտադրումից կարելի է մտածել նաև՝ այնպես չէ, որ համաձայնել են իր ասածի հետ: Այս դեպքում խոսքն ավելի շատ Ալիևի մասին է, քանի որ Բաքվի մոտեցումը հետևյալն է՝ «թող ղարաբաղցիներն Ադրբեջանի քաղաքացիություն ընդունեն, կունենան ինչ-որ մշակութային ինքնավարություն՝ կսովորեն հայկական դպրոցներում, կսովորեն հայերեն, կունենան ՏԻՄ մարմիններ, բայց ոչ թե որպես առանձին տարածք, այլ Ադրբեջանի մաս»:

Սա, բնականաբար, հայկական կողմին ձեռնտու չէ, որովհետև եթե այդ ճանապարհով գնանք, Ադրբեջանը ճնշելու է, ուժայիններին մտցնելու է Արցախ, ինչի հետևանքով Արցախը կդատարկվի: Հարց է՝ ո՞ւր կտանի Շառլ Միշելի այսպիսի անորոշ ձևակերպումը: Բայց մի բան հստակ է. թեպետ որևէ խոսք չկար ինքնորոշման իրավունքի մասին, այդուհանդերձ, կարծում եմ, որ Բրյուսելից վերադառնալուց հետո «Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքների և անվտանգության» մասին շեշտադրումը Փաշինյանը դիվանագիտական քայլ առաջ է ներկայացնելու»:

Վերլուծաբանի խոսքով՝ իրականում հետագա զարգացումների հանգուցալուծման առումով կարևոր է Հայաստանի կեցվածքը. «Որքան ուժեղ և վստահ պնդի ասածները, կարող է հասնել ավելիին: Որովհետև հիմնական խաղացողներին՝ Ռուսաստանին, Իրանին, նաև ԵՄ-ին, այնպես չէ, որ «թույլ Հայաստան, ուժեղ Ադրբեջան ու Թուրքիա» են ձեռք տալիս: Կասեի՝ հակառակը: Բայց ամեն ինչ կախված է նրանից, թե Հայաստանը որքանով կկարողանա իր շահն առաջ տանել»:

Հայաստան ասելով՝ Ռ. Մարգարյանը նկատի չունի ՀՀ իշխանություններին. «Կապելով արտաքին ու ներքին քաղաքականությունները՝ այդ համատեքստում ուզում եմ շեշտել, որ շատ մեծ դերակատարություն ունի այսօրվա ընդդիմությունը, մարդիկ, ովքեր հավաքվում են Ֆրանսիայի հրապարակում: Հստակ ասելով, որ զիջումների Հայաստանն այլևս չի գնա, փաստորեն, ոչ թե Արցախի կարգավիճակի նշաձողն են իջեցնում, ինչպես Փաշինյանը, այլ փորձում են այն որքան հնարավոր է բարձրացնել, ցույց տալ, որ Հայաստանն այլևս զիջումների տեղ չունի, և պետք է ավելի հստակ ձևակերպվեն Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների պահանջները, դրանց հասնելու ճանապարհը»:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականության մեջ ներկայիս իշխանություններից ունեցած ակնկալիքներին՝ նա նկատեց. «Իհարկե, իդեալական և ճիշտ տարբերակն այն կլիներ, որ Փաշինյանին, այնուամենայնիվ, հրաժարական պարտադրվեր: Այդ դեպքում ամբողջ աշխարհն էլ կհասկանար, որ Հայաստանի համար անընդունելի է զիջումների քաղաքականությունը: Բայց նույն Փաշինյանի համար իշխանությունը շատ մեծ արժեք է, և իր քաղաքականությունն էլ ինչ-որ առումով հենց այդ հանգամանքով է պայմանավորված: Եթե Հայաստանի ներսում ընդհանրապես որևիցե շարժում չլինի, իշխանությունների համար շատ հեշտ կլինի նոր զիջումների գնալ: Նորից կասեն, որ ժողովրդից մանդատ ունեն: Աշխարհի համար էլ, վերջին հաշվով, կարևորը տարածաշրջանային կայունությունն է, և միևնույնն է, թե Արցախն ում կազմում կլինի: Իհարկե, Փաշինյանի իշխանությունը դժվար կարող է արտահայտել Հայաստանի ու Արցախի շահերը: Ամենաճիշտ լուծումը կլիներ, որ հեռանային իշխանությունից: Այդպիսով Հայաստանում ու Արցախում վերածննդի հույս կլիներ: Նաև հույս կարթնանար, որ հետո նոր իշխանությունն ավելի ուժեղ առաջ կտանի երկրի շահերը, որովհետև չի ունենա Փաշինյանի, այսպես ասած, բեռը՝ կապիտուլ յացիան, ինչ-որ պայմանավորվածությունները, խոստումները: Բայց քանի որ այս սցենարը դեռ չի իրականացել, պայքարը պետք է ամեն օր շարունակվի, որպեսզի ճնշումն ավելի մեծ, իսկ Փաշինյանի զիջումներն՝ ավելի քիչ լինեն, Հայաստանի ձայնն ավելի լսելի լինի»:

Նրա խոսքով՝ այս փուլում ուրիշ ճանապարհ չկա:«Աշխարհը բարդ փուլում է: Հանդիպումների նման ինտենսիվությունը նաև հենց դրանով է պայմանավորված: Բոլորն ինչ-որ բան են ուզում հասկանալ, դաշնակիցներ են փնտրում, իրենց շահերն են առաջ տանում: Ու այսօրվա թույլ իշխանության պարագայում Հայաստանում շատ ավելի մեծ դեր է խաղալու ընդդիմությունը, ձևավորված շարժումը, ուրիշ ճանապարհ պարզապես չկա: Երբեմն ընդդիմությանը մեղադրում են, որ շատ շուտ արդյունքի չեն հասել, շարժումը ձգձգվում է, բայց իրականում մի կարևոր բան կա, ինչը, ըստ իս, ընդդիմության առաջնորդները ևս շատ լավ են հասկանում. իհարկե, Փաշինյանի հեռացումն իշխանությունից ընդդիմության կողմից որպես անհրաժեշտ պայման է դիտվում, ըստ որի, հնարավոր կլինի ավելի լավ պաշտպանել մեր երկրի շահերը: Բայց վերջնական առումով դա ընդամենը Հայաստանի ու Արցախի վերածննդի սկիզբն է լինելու՝ մեր շահերն ավելի առաջ տանելու տեսանկյունից: Հիմնական նպատակը հենց նշվածն է, ինչի ցուցիչը հազարներով կամ 10 հազարներով տարբեր միջոցառումների՝ ցույցերի, հանրահավաքների, անհնազանդության ակցիաների մասնակցող ժողովուրդն է: Սա նշանակում է, որ կա այն մյուս Հայաստանը, այն Արցախը, որը պատրաստ չէ զիջումների, նաև գալիք սերունդների հաշվին այսօր ինչոր ձևով կյանքը «յոլա տանել»: Նշվածը այսօրվա իշխանության կրեդոն է, մինչդեռ ապագա Հայաստանն այսօրվա շարժումն է, որը և կանխորոշելու է հետագա զարգացումները»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Նա շեշտեց՝ իշխանությունը ևս հասկանում է իրողությունները: «Արդեն մոտ մեկ ամիս է՝ շարժումը, չնայած այդ երկար ժամանակահատվածին, չի մարում: Սա վկայում է, որ կա շարժման կորիզ, որը ոչ մի դեպքում չի նահանջելու: Այդ կորիզի շուրջ համախմբվում են մյուսները, որոնք այսօր կարող են մասնակցել հանրահավաքին, վաղը ինչ-ինչ պատճառներով չկարողանան, ինչը նորմալ է: Բայց այդ կորիզը, որը կա, նշանակում է, որ շարժումը միշտ տաք վիճակում պահելու խնդիրը լուծված է: Շարժումը մի քիչ կարող է հետընթաց ապրել, վերելքներ, նահանջներ ունենալ, բայց, իմ կարծիքով, կարելի է փաստել, որ նշված կորիզը թույլ չի տա, որ Հայաստանի իշխանությունները կոպիտ քայլերի գնան: Եվ, անկախ նրանից, թե դրոնները ժամը քանիսին ինչքան մարդ են նկարում, իշխանությունը ևս հասկանում է, որ այս կորիզը կա: Դա լավ հասկանալով՝ իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր աշխատում են այս շրջանում ընդհանրապես ձայն չհանել: Կան նաև Վահագն Ալեքսանյանի նման պատգամավորներ, որոնք «հին երգն են երգում»: Իսկ իրականում գործ ունենք քարոզչության հետ, որտեղ ինչ հիմարություն ասես, կարող է հնչել. օրինակ՝ մի օր ասում են մեծահարուստների ցույց է, մյուս օրն էլ հայտարարում, թե «5000»-ով են գալիս հանրահավաքների»,-նշեց Ռ. Մարգարյանը:

Նա ընդգծեց՝ մեծ շարժման դեպքում սխալներ, անհաջող հայտարարություններ ևս կլինեն, ինչը բնական է. «Դա օգտագործելու են շարժման դեմ քարոզչական նպատակով: Այդ ամենով հանդերձ՝ իշխանությունը, ըստ իս, հասկանում է, որ շարժումը կայացել է, այն գործոն է, որն ազդում է իշխանությունների վրա՝ ներքին ու արտաքին քաղաքականության դաշտում: Ավելի ուժեղ լինելու դեպքում ազդեցությունը, բնականաբար, ավելի մեծ կլինի, բայց փաստ է՝ շարժումն առաջ տանող երիտասարդները, որոնք այս երկրի ապագան են, միանշանակ ասում են, որ համաձայն չեն ապրել մի Հայաստանում, որի անվտանգությունը կարելի է կապել միայն ինչ-որ զիջումների հետ»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեր կոմֆորտային ամառը շարունակվում է. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրանի հետ պատերազմի նպատակները փոխվում են․ ԱՄՆ-ն այժմ առաջին տեղում է դնում էներգակիրների գները – CNN ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում Ջուր չի լինի մինչեւ 15:00-ն Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 51-ի Թրամփը խոստում է տվել F-35-երի վերաբերյալ և սպասում ենք կատարմանը. Էրդողան Տան նկուղի պատի մեջ հայտնաբերվել են 9 միլիոն եվրոյի ոսկե ձուլակտորներ և մետաղադրամներՀայտարարությունների ժամանակն ավարտվել է. Ռուսաստանը կարող է արմատապես կրճատել իր աջակցությունը ՀայաստանինԳիշերը ՌԴ տարածքում խոցվել է ուկրաինական 822 անօդաչու թռչող սարք Կոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 294-ի Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի նավագնացության քարտեզի վերաբերյալ Հյուսիսային պողոտայում բախվել են «BMW» և ինքնագլոր, երեխա է տեղափոխել բժշկական կենտրոնԵվրոպական ոճի օգնություն. Իտալիան ցանկանում է Հայաստանը վերածել միգրանտների ռեզերվացիայի600 անօդաչու թռչող սարքերի հարձակումը հանգեցրել է Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքի դադարեցմանը Կիմ Չեն Ընը վերահաստատել է ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնելու հանձնառությունը Էրդողան. Թրամփը խոստում է տվել F-35-ների վերաբերյալ, այժմ մենք սպասում ենք դրա կատարմանը Կիևը կրկին ենթարկվել է ռուսական հրթիռային հարձակման Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 16-ին Նախընտրությունների փոփոխություն. Հայաստանը խոզի միս է գնում Ղազախստանից և պահածոյացված ապրանքներ է վաճառումՔաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Շախմատիստ Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը Փաշինյանը «ազվերին» է ընդունել. Սկսվում է Մոսկվայի հետ ուղղակի հակամարտությունըԱյսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Իրանի խորհրդարանի նախագահ․ Թրամփը Իսլամաբադի հուշագրում ճանաչել է «դիմադրության ճակատը» Ստեղծվել է առաջին ձայնային գույնավոր մուլտֆիլմը․ պատմության այս օրը (16 օգոստոս)ԵՄ-ն ուղղաթիռներ է ուղարկել Բելգիա՝ անտառային հրդեհների դեմ պայքարելու համար Օգոստոսի 18-ին, 20-ին, 21-ին և 24-ին գազ չի լինելու․ հասցեներՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՕգոստոսի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին, 21-ին, 24-ին և 25-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱնկարան չի ձգտում անդամակցել ԵՄ-ին. ԷրդողանԽոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոցՏիգրան Կիրակոսյանը հաղթանակով է սկսել ելույթը Սերբիայի Լոզնիցա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունումՋրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել«Երկու օրից զինվորի մայր եմ լինելու». Արաքսյա Մելիքյանը լուսանկար է հրապարակելՄարոկկոյում ձերբակալվել են տասնյակ անօրինական միգրանտներ՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակՎարդենիսի ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել էՀովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվեն Դիլիջանում՝ հագեցած և բազմաբովանդակ ծրագրովՋրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափՖրանսիան մերժեց երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզիյան Թուրքիան կրճատել է նավթի գնումները ռուսական սևծովյան տերմինալներից Գերմանիան իր քաղաքացիներին զգուշացրել է չմեկնել Ուկրաինա Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումներից անցնում է ռուսականին Աբաս Արաղչի. Իրանը դեռ որոշում չի կայացրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին Լեհաստանը կարևոր դեր է խաղացել ՆԱՏՕ-ի միասնության ապահովման գործում, որպեսզի մենք ստիպված չլինենք ընտրություն կատարել Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև․ Տուսկ Ինդոնեզիայում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել
Ամենադիտված