Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում առերևույթ կատարված չարաշահումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում քննվում է 4 քրեական գործ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մամուլում վերջերս հաճախ են գրում այն մասին, որ Գիտությունների ազգային ակադեմիայում լուրջ փոփոխություններ են սպասվում: Ըստ շրջանառվող լուրերի՝ գործող իշխանություններն այդ որոշմանը եկել են՝ հիմք ընդունելով Ակադեմիայի տարբեր հիմնարկներում կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերված խոշոր չափերի չարաշահումները:

Չարաշահումները հատկապես խոշոր չափերի են եղել Բյուրականի աստղադիտարանում՝ Ռադիկ Մարտիրոսյանի նախագահության տարիներին, 2006-2021 թվականներին: 

1or.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտեին՝ Գիտությունների Ազգային Ակադեմիայում ՀՀ ԿԳՄՍ նախարարության և նախաքննություն իրականացնող մարմինների կողմից հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ ստացված հաղորդումների և դրանց ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար:

Մեր հարցմանն ի պատասխան՝ քննչականից հայտնում են, որ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում առերևույթ կատարված չարաշահումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում քննվում է 4 քրեական գործ, իսկ 1 քրեական գործով վարույթը կարճվել է: Այսպես. 

1. ՀՀ ԳԱԱ «Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան» ՊՈԱ կազմակերպության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահում, առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված թիվ 29107018 քրեական գործով ընթանում է նախաքննություն:

2. ՀՀ ԳԱԱ «Ա. Թախտաջյանի անվան Բուսաբանական ինստիտուտ» ՊՈԱ կազմակերպության համապատասխան պաշտոնատար անձանց և ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պաշտոնական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասով, 214-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի առաջին մասով հարուցված թիվ 17870119 քրեկան գործով ընթանում է նախաքաննություն:

3. ՀՀ ԳԱԱ «Մ. Քոթանջյանի անվան Տնտեսագիտության ինստիտուտ» ՊՈԱ կազմակերպության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից առանձապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով հարուցված թիվ 13114720 քրեկան գործով ընթանում է նախաքննություն:

4. ՀՀ ԳԱԱ «Գ. Դավթյանի անվան Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱ կազմակերպության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի յուրացում և պաշտոնական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով և 14-րդ հոդվածի առաջին մասով հարուցված թիվ 61206220 քրեկան գործով ընթանում է նախաքննություն:

5. ՀՀ ԳԱԱ «Հ. Բունիաթյանի անվան Կենսաքիմիայի ինստիտուտ» ՊՈԱ կազմակերպության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական դիրքի օգտագործմամբ խոշոր չափերի վատնում կատարելու, վատնում կատարելուն օժանդակելու, պաշտոնական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վրաչական շրջանների քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 314-րդ հոդվածով քննված թիվ 31201720 քրեական գործով վարույթը կարճվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ գործում զղջալու հիմքով:                                                   

Մարիամ Նալբանդյան

Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադաՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Արաղչին Լավրովի հետ քննարկել է Հորմուզի նեղուցը և ԱՄՆ-ի հետ շփումները Ռուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև Շատ արդյունավետ հանդիպում նախագահ Սիի հետ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Չինաստանի համար. հոյակապ իրադարձություններ են տեղի ունենալու. Թրամփ ՄԻՊ-ն ահազանգ է ստացել զորամասում զինծառայողի նկատմամբ բռնnւթյան վերաբերյալ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. եղանակի տեսություն Կասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղները Հալանդի դուբլը հաղթանակ է պարգևել Նորվեգիային սկանդինավյան դերբիում, այլ արդյունքներ Bitget կրիպտոարժույթի բորսայից ցանցահենները հարթակի դուրս են բերել ավելի քան 350 միլիոն դոլար Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ Այն մեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն Աշոտյան «Փորձագետ Նահապետյանը պարզաբանել է Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերման հետևանքները»Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԾանոթ ու միարժամանակ անհայտ … Գեղարվեստական մարմնամարզություն«Փաշինյանը Հայաստանում ռուսական բիզնեսի դեմ արշավ է սկսել»Ուկրաինան հարձակվել է Ռուսաստանի խոշոր արդյունաբերական օբյեկտների վրա Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա․ տեսանյութ ԵՄ-ն հայկական արտադրանքին գրկաբաց չի սպասելու. ՌԴ ԱԳՆ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվել է կրակի դադարեցման համաձայնագիր․ պատմության այս օրը (սեպտեմբեր 25)ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել «Ժողովուրդ». Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար «Ժողովուրդ». ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին
Ամենադիտված