Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հակառուսական փսիխոզ Երևանում. Ուկրաինան փորձում է գժտեցնել Հայաստանին ու Ռուսաստանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Politnavigator.net-ը գրում է, որ Ուկրաինան շարունակում է բարձրացնել լարվածության աստիճանը հայ-ռուսական հարաբերություններում: Անցած շաբաթ օրը՝ ապրիլի 9-ին, Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունեցել երթ ու հանրահավաք, որոնք ակնհայտորեն հակառուսական բնույթ են կրել։

Միջոցառման մասնակիցները դատապարտել են Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության անցկացումը, կոչ արել իշխանություններին դուրս գալ ԵԱՏՄ-ից և փոխել հանրապետության արտաքին քաղաքական կողմնորոշումը դեպի Եվրամիություն և Հյուսիսատլանտյան դաշինք։ Հակառուսական միջոցառման, որը կարելի է միայն գարնանային փսիխոզի սրացում անվանել, կազմակերպիչը եղել է Ազգային դեմոկրատական ​​բևեռը (ԱԺԲ)։

Հատկանշական է, որ 2016 թվականի հուլիսի 17-ին հենց նրա ներկայացուցիչներն էին գրավել Երևանի կենտրոնում գտնվող ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը։ Զինված հարձակման ժամանակ նրանք սպանել են մի ոստիկանի, վիրավորել չորս հոգու։ Այնուհետև արմատականները պահանջել են ազատ արձակել Հայաստանի ընդդիմադիր «Հիմնադիր խորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորված էր ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու մեղադրանքով։ Զինված խմբի անդամները պահանջել են նաև նախագահի և վարչապետի հրաժարականը և վստահության կառավարության ձևավորումը։ Հուլիսի 31-ի երեկոյան նրանք հանձնվել են։

Կոնկրետ ինչո՞վ է պայմանավորված հայ լիբերալների նման պահվածքը։ Ինչպես կանդրադառնա այս ամենը Երևանի և Մոսկվայի հարաբերությունների վրա։ Քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը, ով անմիջականորեն մասնակցել է այդ հակառուսական հանրահավաքին, իր մտքերով է կիսվել PolitNavigator-ի հետ։

«Ակցիայի և երթի մասնակիցները ծածանել են ԱՄՆ-ի, Ուկրաինայի, եվրոպական տարբեր երկրների դրոշները։ Նկատելի էր, որ նրանք լավ են վարձատրվել տարբեր դեսպանատների կողմից։ Իմ կարծիքով ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Եվրամիության դիվանագիտական ​​գերատեսչությունները գործել են միաժամանակ և համակարգված»,- ասել է զրուցակիցը։

-Հասցրե՞լ եք ուղիղ շփվել ցուցարարների հետ։

- Այո՛, իհարկե: Այն տղաները, ովքեր կանգնած էին պաստառներով, իրականում ուկրաինացիներ չէին, բայց հեռուստատեսային տեսախցիկների առաջ նրանք փորձում էին անձնավորել ռուսների, ովքեր իբր դատապարտում են Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայում հատուկ գործողության անցկացումը։ Նրանք չկարողացան պատասխանել իմ տարրական հարցին, թե կոնկրետ որտե՞ղ են ապրում Ռուսաստանում։ Իհարկե, այդ ամենը հանգեցրեց իմ հասցեին վրդովմունքի ու քննադատության տարափի, իսկ մյուս ցուցարարները փորձեցին արագ հեռացնել ինձ հանրահավաքից։

-Արդյո՞ք հայ արմատականներին կհաջողվի խարխլել հայ-ռուսական հարաբերությունները և քաոսի անդունդը գցել։

-Հաջողության շանսերը ուղղակի բացառված են։ Այո՛, այդ հանրահավաքը վճարվել էր և բավական առատաձեռնորեն, որի արդյունքում էլ ուներ իբր համախոհների ու համակիրների արժանապատիվ քանակություն։ Ինձ համար ահավոր տհաճ էր այդ հանրահավաքին այդքան հայ տեսնել Երևանի կենտրոնում։

Ընդգծում եմ, որ սա առավելագույնն է այն ամենի, ինչին նրանք կարող էին հասնել այսօր, բայց ոչ ավելին։ Հայաստանում կա բավականին բազմազան ընդդիմություն՝ որոշները ռուսամետ են և պարբերաբար ռուսամետ հանրահավաքներ են անցկացնում՝ աջակցելով Մոսկվայի քաղաքականությանը, մյուսները չեզոք են։ Հայաստանում հնարավոր չէ նման թվով մարդկանց հենց այնպես հավաքել միայն ելնելով ինչ-որ քաղաքական հայացքներից, եթե, իհարկե, դա ներքաղաքական խնդիր չէ։ Այսօր ԱՄՆ-ի դեսպանատունը բացահայտորեն աջակցում և լոբբինգ է անում Ազգային դեմոկրատական ​​բևեռին։

-Ինչպիսի՞ն է իշխանությունների դիրքորոշումը. ըստ Ձեզ՝ այս իրադարձությանը կհաջորդի՞ Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինչ-որ արձագանքը։

-Իշխանությունների պաշտոնական դիրքորոշումը զուսպ է և չեզոք: Փաշինյանի կուսակցությունը փորձում է չսրել հայ-ուկրաինական հարաբերությունները, քանի որ Ուկրաինայի տարածքում մեծ թվով ՀՀ քաղաքացիներ են ապրում, և պետք է մտածել նրանց անվտանգության մասին, քանի որ նրանք ապրում են ֆաշիստական ​​իշխանությունների կողքին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կրթահամալիր կկառուցվի Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու խnւզարկությամբ հայտնաբերվել են արգելված իրեր Ղազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Իմ հաջորդ մենամարտը լինելու է տիտղոսային. Ծառուկյանը հայտարարել է, թե երբ է ծրագրում չեմպիոնական մենամարտ անցկացնել UFC-ում «ՆԱՏՕ-ի «մատը խառն է» Հայաստանի «դատարկագլուխ» ողջույնի հարցում»Առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է հարթեն խաղաղ գոյակցության ուղին. Սի Ծինփին Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters «Ահա և Ռուսաստանից հեռանալու արդյունքը. Մեր վերջն է». Հայաստանում ալեկոծություն է կապված Փաշինյանին ուղղված Բաքվի պահանջների հետՀակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Լրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համար Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Քաղաքագետ. «Հայաստանը հետևում է Ուկրաինայի ճանապարհին»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»«Սահմանին ոչ ոք չի հարցնի, թե ինչո՞ւ եք եկել այստեղ»․ Ինչպես են Վրաստանն ու Հայաստանը պատրաստվում Ռուսաստանում հնարավոր մոբիլիզացիայինԱրագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Լարված իրավիճակ է ստեղծվել Հայաստան-Ադրբեջան սահմանագծի հյուսիս –արևելյան հատվածում․ պատմության այս օրը (սեպտեմբեր 24)Ընդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե Հովհաննիսյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մինչև 15.00-ն ջուր չի լինի․ հասցեներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 24-ին Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է
Ամենադիտված