Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը պատերազմի օրերին «տան հարց» լուծելիս է եղել. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը 44-օրյա պատերազմի ժամանակ բնակարանի հարց լուծելով է զբաղված եղել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մինչև հակառակորդը զանգվածային ոչնչացման ամենատարբեր միջոցներով թիրախավորում էր թե՛ զինվորականներին, թե՛ կամավորներին, թե՛ քաղաքացիական բնակչությանը, ԱԺ իշխանական պատգամավորը մտածել է՝ ինչպես արտոնյալ պայմաններով բնակարան ձեռք բերի:

«Ժողովուրդ» օրաթերթը Քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական կայքից տեղեկացավ, որ կոմիտեի նախագահ, նախկին ՀՀԿ-ական Արմեն Ղուլարյանը պատերազմի ամենաթեժ օրերին՝ 2020 թ.-ի հոկտեմբերի 20-ին, N «80-Ա» որոշումն է ստորագրել, որ վերաբերում է հանրային ծառայողներին բնակարանով ապահովելուն: Ըստ հրամանի՝ ավելի քան 1400 հանրային ծառայողներ, այդ թվում՝ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, բնակարան են ձեռք բերելու Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի 19/8 հասցեում կառուցվող բազմաբնակարան համալիրում:

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ քանիցս փորձեց կապ հաստատել Արթուր Հովհաննիսյանի հետ՝ լսելու նաև նրա տեսակետը, թե այդ օրերին սիրտ ունեցել է արդյոք այլ` անձնական բարկեցությունն ապահովող հարցով զբաղվելու կամ մտածելու համար: Պատգամավորը, սակայն, մեր թե՛ հաղորդագրությունները, թե՛ զանգերն անպատասխան թողեց:

«Կոռումպացված նախկիններին» հաճախ հիշատակող իշխանական պատգամավորը, փաստորեն, պաշտոնը սեփական անձին ծառայեցնելու հարցում ոչնչով չի զիջում «նախկիններին»: Հայաստանի համար օրհասական պահին, երբ «Բայրաքթարների» ու ֆոսֆորային զենքերի տակ մեր եղբայրներն էին զոհվում, ու որևէ մեկս չգիտեինք՝ հաջորդ օրը գլխներիս ինչ կգա, ՔՊ-ականն օգտվել է մանդատից տված լիազորություններից ու որոշել «տան հարց» լուծել:

Քաղաքաշինության կոմիտեն, ի դեպ, Հովհաննիսյանի տան հարցը լուծել է «առաջնահերթ» կարգով: Թե ինչպես է որոշվում բնակարան ձեռք բերելու առաջնահերթությունը, կոմիտեից փորձեցինք ճշտել: Քաղշին նախագահ Արմեն Ղուլյանը չարձագանքեց մեր զանգերին, նրա մամուլի քարտուղարը հարցերը նախ բանավոր լսեց, ապա տվեց պետական գերատեսչությունների ամենասիրելի ու հարցերը շրջանցող «հզորագույն» պատասխանը՝ գրավոր հարցում ուղարկեք: Ղուլարյանից ցանկանում էինք լսել նաև հարցի պատասխանը, թե ինչ հրատապություն է ունեցել N «80-Ա» որոշումը, որ պատերազմի ամենաթեժ օրերին որոշել է դրանով զբաղվել: Հարցը փաստացի Արմեն Ղուլարյանի ղեկավարած կառույցն անպատասխան թողեց: Նրանք նաև չպատասխանեցին, թե, ըստ այդ որոշման, հանրային ծառայողներն ինչ արտոնյալ պայմաններով են բնակարան ձեռք բերել:

Այուամենայնիվ, մենք տեղեկացանք, որ հանրային ծառայողները, այդ թվում՝ պագամավոր Հովհաննիսյանը, բնակարանը ձեռք են բերել շուկայականից մոտ 30 տոկոս մատչելի գնով: Բացի այդ, նրանք օգտվում են նաև եկամտահարկի վերադարձի պետական ծրագրից: Ի՞նչ է ստացվում. անշարժ գույք չունեցող 32-ամյա Հովհաննիսյանին մանդատն անհրաժեշտ էր նախևառաջ տան հարց լուծելու համար։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Ջրհեղեղներ՝ ԱՄՆ Ինդիանա նահանգում, կան զnհեր Կոլումբիայի նոր նախագահը Թրամփին խնդրել է երկրաշարժից հետո ժամանակավորապես չեղարկել մաքսատուրքերը 17 անընդմեջ հաղթանակ. Մախաչևը պաշտպանեց տիտղոսը Իրանը դեռ որոշում չի ընդունել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ․ Արաղչի Իտալիայում հայտնաբերվել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված նկարները Մեր կոմֆորտային ամառը շարունակվում է. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրանի հետ պատերազմի նպատակները փոխվում են․ ԱՄՆ-ն այժմ առաջին տեղում է դնում էներգակիրների գները – CNN ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում Ջուր չի լինի մինչեւ 15:00-ն Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 51-ի Թրամփը խոստում է տվել F-35-երի վերաբերյալ և սպասում ենք կատարմանը. Էրդողան Տան նկուղի պատի մեջ հայտնաբերվել են 9 միլիոն եվրոյի ոսկե ձուլակտորներ և մետաղադրամներՀայտարարությունների ժամանակն ավարտվել է. Ռուսաստանը կարող է արմատապես կրճատել իր աջակցությունը ՀայաստանինԳիշերը ՌԴ տարածքում խոցվել է ուկրաինական 822 անօդաչու թռչող սարք Կոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 294-ի Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի նավագնացության քարտեզի վերաբերյալ Հյուսիսային պողոտայում բախվել են «BMW» և ինքնագլոր, երեխա է տեղափոխել բժշկական կենտրոնԵվրոպական ոճի օգնություն. Իտալիան ցանկանում է Հայաստանը վերածել միգրանտների ռեզերվացիայի600 անօդաչու թռչող սարքերի հարձակումը հանգեցրել է Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքի դադարեցմանը Կիմ Չեն Ընը վերահաստատել է ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնելու հանձնառությունը Էրդողան. Թրամփը խոստում է տվել F-35-ների վերաբերյալ, այժմ մենք սպասում ենք դրա կատարմանը Կիևը կրկին ենթարկվել է ռուսական հրթիռային հարձակման Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 16-ին Նախընտրությունների փոփոխություն. Հայաստանը խոզի միս է գնում Ղազախստանից և պահածոյացված ապրանքներ է վաճառումՔաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Շախմատիստ Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը Փաշինյանը «ազվերին» է ընդունել. Սկսվում է Մոսկվայի հետ ուղղակի հակամարտությունըԱյսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Իրանի խորհրդարանի նախագահ․ Թրամփը Իսլամաբադի հուշագրում ճանաչել է «դիմադրության ճակատը» Ստեղծվել է առաջին ձայնային գույնավոր մուլտֆիլմը․ պատմության այս օրը (16 օգոստոս)ԵՄ-ն ուղղաթիռներ է ուղարկել Բելգիա՝ անտառային հրդեհների դեմ պայքարելու համար Օգոստոսի 18-ին, 20-ին, 21-ին և 24-ին գազ չի լինելու․ հասցեներՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՕգոստոսի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին, 21-ին, 24-ին և 25-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱնկարան չի ձգտում անդամակցել ԵՄ-ին. ԷրդողանԽոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոցՏիգրան Կիրակոսյանը հաղթանակով է սկսել ելույթը Սերբիայի Լոզնիցա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունումՋրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել«Երկու օրից զինվորի մայր եմ լինելու». Արաքսյա Մելիքյանը լուսանկար է հրապարակելՄարոկկոյում ձերբակալվել են տասնյակ անօրինական միգրանտներ՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակՎարդենիսի ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել էՀովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվեն Դիլիջանում՝ հագեցած և բազմաբովանդակ ծրագրովՋրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափՖրանսիան մերժեց երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզիյան Թուրքիան կրճատել է նավթի գնումները ռուսական սևծովյան տերմինալներից
Ամենադիտված