Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … երաժշտական գործիք երգեհոն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երգեհոնը եզակի երաժշտական ​​գործիք է և ունի շատ երկար պատմություն: Երգեհոնի մասին միշտ էլ կարելի է խոսել միայն գերադրական ձևով. այն ամենամեծ չափերն ունի, ամենահզոր ձայնային ուժն ունի, հնչյունների ամենալայն տիրույթը և ունի տեմբրերի հսկայական քանակություն: Այդ պատճառով էլ այդ երաժշտական գործիքն իրավամբ համարում են «երաժշտական ​​գործիքների արքա»:

Ժամանակակից երգեհոնի նախատիպը համարվում է պանա սրինգը, որն առաջին անգամ հայտնվել է Հին Հունաստանում: Կա լեգենդ, որ վայրի բնության, հովվության և անասնապահության աստված Պանն է միացնելով տարբեր չափերի մի քանի եղեգնյա խողովակներ հորինել երաժշտական ​​գործիք, որով նվագել է հիանալի երաժշտություն զվարճանալով ուրախ նիմֆաների հետ գեղեցիկ հովիտներում և պուրակներում: Նման գործիքի վրա հաջող նվագելու համար անհրաժեշտ է եղել մեծ ֆիզիկական ջանք գործադրել և ունենալ լավ շնչառական համակարգ: Հենց այդ պատճառով էլ երաժիշտների աշխատանքը թեթևացնելու համար մեր թվարկությունից առաջ 2-րդ դարում հույն Քտեսիբին ստեղծել է հիդրովլոսը՝ ջրային երգեհոնը, որն էլ ժամանակակից երգեհոնի նախատիպն է հանդիսացել:

Հետագայում երգեհոնը անընդհատ կատարելագործվել է և 11-րդ դարում սկսել է լայն տարածում ստանալ ամբողջ Եվրոպայում: Երգեհոնաշինության ամենամեծ ծաղկումը եղել է 17-18-րդ դարերում Գերմանիայում, որտեղ երգեհոնի համար երաժշտական ​​գործեր են ստեղծվել այնպիսի մեծ կոմպոզիտորների կողմից, ինչպիսիք են Յոհան Սեբաստիան Բախը և Դիտրիխ Բուխտեհուդեն, որոնք եղել են երգեհոնային երաժշտության անգերազանցելի վարպետներ:

Երգեհոնները աչքի են ընկել ոչ միայն ձայնի  գեղեցկությամբ և բազմազանությամբ, այլ նաև իրենց ճարտարապետությամբ և դեկորով. յուրաքանչյուր երաժշտական ​​գործիք ունեցել է իր անհատականությունը, ստեղծվել է հատուկ նպատակով, ներդաշնակորեն է տեղավորվել շինության ներքին միջավայրում: Նրա համար միշտ առանձնացվել է միայն բարձր ակուստիկայով օժտված տարածք: Ի տարբերություն այլ երաժշտական ​​գործիքների երգեհոնի ձայնի առանձնահատկությունը կախված է ոչ թե գործիքի մարմնից, այլ տարածությունից, որում այն ​​գտնվում է:

Երգեհոնի հնչյունները չեն կարող անտարբեր թողնել որևէ մեկին, դրանք խորը ներթափանցում են մարդու սրտի մեջ, տարաբնույթ զգացմունքներ առաջացնում, ստիպում մտածել կյանքի փխրունության մասին և մտքերը ուղղել առ Աստծուն: Հետևաբար, կաթոլիկ եկեղեցիներում և տաճարներում երգեհոններ  ամենուր են եղել, լավագույն կոմպոզիտորներն են սուրբ երաժշտություններ գրել և նվագել այն իրենց ձեռքերով այդ տաճարներում:

Ներկայիս ժամանակակից երգեհոնը իրենից ներկայացնում է շատ բարդ համակարգ: Այն և՛ օդի հոսքի, և՛ ստեղնաշարի երաժշտական ​​գործիք է, ունի ոտնակների ստեղնաշար, մի քանի ձեռքի ստեղնաշարեր, հարյուրավոր ռեգիստրներ և մինչև երեսուն հազարի հասնող խողովակներ: Խողովակները բազմազան են երկարությամբ, տրամագծով, կառուցվածքով և արտադրության նյութով: Դրանք կարող են լինել պղինձե, կապարե, անագե կամ տարբեր այլ համաձուլվածքներից: Բարդ կառուցվածքը թույլ է տալիս երգեհոնին ձայների, հնչյուննների և ձայնային էֆեկտների հսկայական քանակ ունենալ: Երգեհոնով կարելի է ընդօրինակել այլ գործիքների ձայնը, ուստի այդ գործիքը հաճախ նույնացվում է սիմֆոնիկ նվագախմբի հետ: Ամենամեծ երգեհոնը գտնվում է ԱՄՆ-ի Ատլանտիկ Սիթիի Բորդվոլկ համերգասրահում: Այն ունի 7 ձեռքի ստեղնաշար, 33112 խողովակ և 455 ռեգիստր:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադաՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Արաղչին Լավրովի հետ քննարկել է Հորմուզի նեղուցը և ԱՄՆ-ի հետ շփումները Ռուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև Շատ արդյունավետ հանդիպում նախագահ Սիի հետ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Չինաստանի համար. հոյակապ իրադարձություններ են տեղի ունենալու. Թրամփ ՄԻՊ-ն ահազանգ է ստացել զորամասում զինծառայողի նկատմամբ բռնnւթյան վերաբերյալ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. եղանակի տեսություն Կասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղները Հալանդի դուբլը հաղթանակ է պարգևել Նորվեգիային սկանդինավյան դերբիում, այլ արդյունքներ Bitget կրիպտոարժույթի բորսայից ցանցահենները հարթակի դուրս են բերել ավելի քան 350 միլիոն դոլար Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ Այն մեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն Աշոտյան «Փորձագետ Նահապետյանը պարզաբանել է Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերման հետևանքները»Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԾանոթ ու միարժամանակ անհայտ … Գեղարվեստական մարմնամարզություն«Փաշինյանը Հայաստանում ռուսական բիզնեսի դեմ արշավ է սկսել»Ուկրաինան հարձակվել է Ռուսաստանի խոշոր արդյունաբերական օբյեկտների վրա Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա․ տեսանյութ ԵՄ-ն հայկական արտադրանքին գրկաբաց չի սպասելու. ՌԴ ԱԳՆ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվել է կրակի դադարեցման համաձայնագիր․ պատմության այս օրը (սեպտեմբեր 25)ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ամենադիտված