Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (փետրվարի 1)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Իռլանդիա՝ Սուրբ Բրիգիտտայի օր, Ալժիր՝ էվակուացիայի օր, ԱՄՆ՝ Ազատության ազգային օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1868 – ծնվել է հայ դաշնակցական քաղաքական գործիչ, Անդրկովկասյան սեյմի անդամ, Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետ, նաև ճարտարապետ Հովհաննես Քաջազնունին։

1888 - վախճանվել է նշանավոր վիպասան, հրապարակախոս Ծերենցը։

1893 - բացվել է Երևանի քաղաքային հիվանդանոցը:

1897 – ծնվել է նկարիչ Հովսեփ Կարալյանը։

1916 - Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսական զորքերը գրավել են Մուշը, Բիթլիսը և Մամախաթունը:

1921 - հիմնադրվել է Հայաստանի առաջին նկարչական դպրոցը՝ Երևանի գեղարվեստի ուսումնարանը (1938 թվականից Փ. Թերլեմեզյանի անվան):

- ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոն Հայհեղկոմից պահանջել է պայքար ծավալել դաշնակցություն կուսակցությունը Հայաստանում վերացնելու ուղղությամբ, որի արդյունքում  ձերբակալվել են հայտնի գործիչներ Համազասպ Օհանջանյանը, Հովհաննես Քաջազնունին, Նիկոլ Աղբալյանը, Ռուբեն Դարբինյանը, Համազասպը (Սրվանձտյան) և ուրիշներ։

1930 - ԽՍՀՄ-ում սկսվել է գյուղացիական տնտեսությունների մասսայական կոլեկտիվացումը և կուլակաթափությունը։

1935 - ստեղծվել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Անդրկովկասի մասնաճյուղը, որը անվանվել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղ։

1937 - ծնվել է ռադիոէլեկտրոնիկայի գիտնական Կարեն Ղուլղազարյանը։

1944 – վախճանվել է ճարտարապետ Ֆրեյդուն Աղալյանը։

1996 - վախճանվել է նկարիչ Սուրեն Ազիզյանը։

2001 - գիշերը ձկների զանգվածային թունավորում է տեղի ունեցել Դեբեդ գետում, առավոտյան մարդիկ գետից հարյուրավոր անշնչացած ձկներ են հավաքել:

2007 - Արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանը դարձել է «Կոնվերս բանկ»-ի սեփականատեր։

2008 - տեղի է ունեցել Ազգային մրցունակության խորհրդի առաջին նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը:

2013 — Վախճանվել է հայազգի խորհրդային բռնցքամարտիկ, օլիմպիական չեմպիոն և Եվրոպայի եռակի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը։

2018 - Գործադիրը հաստատել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվել է, որ Կառավարության նիստերը պետք է դառնան դռնփակ:

2020 - կառավարությունն արտահերթ որոշմամբ վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում ավելացրել է նոր կորոնավիրուսային վարակը (2019n-CoV):

ԱՇԽԱՐՀՈՒՄ

481 — Կարթագենում վանդալների թագավոր Հուներիհը կազմակերպել է երկխոսություն կաթոլիկ և արիանական եպիսկոպոսների միջև։

 525 — վախճանվել է Իռլանդիայի հովանավոր սուրբ Բրիգիտտա Իռլանդացին։

1327 — Անգլիայում թագադրվել է անչափահաս Էդուարդ 3-րդը, որի արդյունքում թագավորությունում իրական իշխանությունը կենտրոնացել է նրա մոր՝ Իզաբելլա Ֆրանսիացու և նրա սիրեկան Ռոջեր Մարտիմերի ձեռքերում։

1411 – ավարտվել է պատմության մեջ «Մեծ պատերազմ» անվանումը ստացած պատերազմը Լիտվայի մեծ իշխանության և Լեհական թագավորության միջև։

1587 — Անգլիայի թագաուհի Ելիզավետա 1-ինը ստորագրել է Մարի Ստյուարտի մահվան դատավճիռը։

1662 — չին գեներալ Չժեն Չենգունը 9-ամյա պաշարումից հետո գրավել է  «Զելանդիա» ամրոցը, որով Ֆորմազայից (Թայվան) քշվել են հոլանդացի գաղութարարները։

1796 — Վերին Կանադայի մայրաքաղաքը Նյուարկից տեղափոխվել է Յորք։

1814 - հրատարակվել է Բայրոնի «Կորսարը» և նույն օրը վաճառվել է դրա 10 000 օրինակ։

1893 - Թոմաս էդիսոնը բացել է աշխարհում առաջին կինոնկարահանման տաղավարը, որը անվանվել է «Սև Մարիա»։

1896 – կայացել է իտալացի երգահան Ջակոմո Պուչինիի ամենանշանավոր օպերաներից մեկի՝ «Բոհեմի» առաջնախաղը։

1901 – ծնվել է ամերիկացի դերասան, 1930-40 թվականներին Հոլիվուդի ամենահայտնի դերասաններից մեկըհանդիսացող Կլարկ Գեյբլը, որը ստացել է «Հոլիվուդի արքա» մականունը։

1920 - ծնվել է չին ծագումով ֆրանսիացի նկարիչ Ցզյաո Վու-Կինը։

1924 — Մեծ Բրիտանիան պաշտոնապես ճանաչել է ԽՍՀՄ-ը։

 1926 - ծնվել է  ամերիկացի լուսանկարչուհիՎիվիան Մեյերը։

1940 — խորհրդա-ֆինլանդական պատերազմի ժամանակ խորհրդային զորքերը սկսել են հարձակում Կումո լճի շրջանում գտնվող Կարելական պարանոցում։

1945 – վախճանվել է հոլանդացի փիլիսոփա, պատմաբան, մշակույթի տեսաբան Յոհան Հայզինգանը։

1949 - RCA ընկերությունը թողարկել է առաջին 45 պտույտ/րոպե արագությամբ վինիլային սկավառակը։

1958 - ԱՄՆ-ը տիեզերք է արձակել առաջին ամերիկյան արհեստական արբանյակը։

1971 — ԱՄՆ-ում կայացած հետազոտությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր երրորդ ուսանող ծխել է մարիխուանա։

1979 —15 տարյա արտաքսումից հետո Իրան է վերադարձել այոթալլա Հոմեյնին։

2003 – վայրէջքի ժամանակ պայթել է ՆԱՍԱ-ի կողմից ստեղծված առաջին Սփեյս Շաթլ «Կոլումբիան», զոհվել են անձնակազմի անդամ բոլոր 7 աստղագնացները, որոնց թվում է եղել նաև առաջին հրեա աստղագնաց Իլին Ռամոն։

2008 – Վիքիճամփորդություն ուղեցույց-նախագծի հիման վրա տպագրվել են առաջին ճամփորդական ուղեցույցները։

2012 – Եգիպտոսի Պորտ Սաիդ քաղաքի մարզադաշտում ֆուտբոլային հանդիպման ժամանակ տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհվել է 70-ից ավելի մարդ։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Հայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակիցՊետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում ենԻ՞նչ են քննարկել ՔՊ նիստում Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Քրեական հոդված, որ գործում է միայն ի օգուտ իշխանության«Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊԵկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ)Եվգենի Սատանովսկին նշել է. «Փաշինյանը նույն Զելենսկին է, դրա համար էլ Հայաստանը ուտում են»Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակՊատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում էՇՏԱՊ․ Լարված իրավիճակ, ոստիկանների հետ բախում՝ Հրազդանում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում «Գայի պոստի» մոտ վենդետա է կանխվելՍևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Քանի՞ բերման ենթարկված կա այսօր Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ ի՞նչ է հայտնիՀայաստանի լինելիության հարցն է որոշվում․ ՓաշինյանԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանՎարորդներ պատասխանատվության կենթարկվենԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄահացել է Խաչիկ Հարությունյանը․ hայտնի է հուղարկավորության վայրը և ժամըՀայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Արցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտ Նոր մանրամասներ՝ Դիլիջանում տեղի ունեցած վթարից36 տարեկան Արտյոմը խանդի պատճառով սպանել է հարսնացուինԱրսեն Թորոսյանը փորձում է նոր նախարարի միջոցով լուծել իր խնդիրըՀանձնման գործընթացը կկանգնի միայն իշխանափոխությամբ․ քաղտեխնոլոգԻսրայելը հարվածել է Լիբանանին․ ի՞նչ է կատարվում«Հայաստանում սահմանների սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով. քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-իցԱդրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Թմրանյութ օգտագործած ուսուցչուհին չարիք է դարձել Մասիսի դպրոցում․ նոր մանրամասներ58-ամյա կինը դեմքի մաշկի ձգում կատարելուց հետո մահացել էՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Ինչ վիճակում է Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինծառայողը 1921թ. Տաթևի համազանգեզուրյան երկրորդ համագումարում Ինքնավար Սյունիքը վերակազմվել է Լեռնահայաստան պետության. պատմության այս օրը (26 ապրիլ)«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հրդեհ Գառնի գյուղում 10:00-ից հոսանքազրկումներ կլինեն Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվելԲեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Այգու տնօրենը խփել է ռուս կանանց և թքել նրանցից մեկի վրաՄանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (տեսանյութեր) Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
Ամենադիտված