Երեկ Կիրանցում ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։ Այդ մասին MediaHub֊ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Նա տեղեկացրեց, որ զինծառայողը գտնվում է բժիշկների հսկողության տակ։

Հիշեցնենք, որ երեկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնեց, որ ականի վրա զինծառայող է պայթել` Տավուշի մարզի սահմանամերձ տարածքում ականազերծման աշխատանքներ իրականացնելիս։

Նարե Գնունի