Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ պետք է գնա բանակցելու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ-ում ստեղծված իրավիճակից բխում է, որ Արցախի հարցում բանակցողի փոփոխությունը կօգնի Հայաստանին հասնել շատ, թե քիչ շահեկան վիճակի և ձգտել արցախյան մնացած հարցում քայլ առ քայլ վերականգնել հայկական շահն ու դիրքերը: Անկասկած՝ Հայաստանի շահի շատ, թե քիչ վերականգնման բանաձևը դա է: Կասկածից վեր է, որ ռազմական և ռազմա-քաղաքական կապիտուլյացիայի ենթարկված քաղաքական իշխանությունը և առաջին դեմքը անկարող են բանակցել, նրանք այլևս քաղաքականապես և բարոյապես անկենսունակ են միջազգային կոշտ բանակցությունների համար: Իսկ որ բանակցությունները լինելու են կոշտ, կասկածից վեր է: Ընդ որում, խնդիրը բացարձակապես հայ-ադրբեջանական բանակցության դաշտում չէ:

Ավելին, Հայաստանը, թերևս, ներկայիս իրավիճակում գոնե առայժմ, որոշակիորեն տեսանելի ապագայում ունի նույնիսկ ոչ այնքան Ադրբեջանի, որքան Ռուսաստանի, Մինսկի խմբի համանախագահ երկրների, Իրանի, անգամ գուցե Չինաստանի և այլ կենտրոնների հետ բանակցելու բազմակի շատ ավելի բան, քան Ադրբեջանի: Դա է օբյեկտիվ իրողությունը: Մյուս օբյեկտիվ իրողությունն այն է, որ այդ ամենի հանդեպ գրեթե անվերապահ գերակայության է հասել մեկ սուբյեկտ՝ Ռուսաստանը, որը վերցնելով նոյեմբերի 9-ի համաձայնագրի հովանին, այն, անկասկած, չի թողնելու հայկական քաղաքականության որևէ զարգացման «ռիսկի»: Հետևաբար, երբ խոսվում է բանակցողի փոփոխության մասին, ապա կասկածից վեր է, որ այդ հարցում վճռորոշ նշանակության համար Ռուսաստանն օգտագործելու է Հայաստանի վրա իր՝ նաև Արցախի պատերազմի հետևանքով ընդլայնված հսկայական ազդեցության բոլոր լծակները: Ըստ այդմ, հայկական պետականության մնացյալ հատվածի համար՝ բնականաբար ներառյալ Արցախի հենց մնացյալ հատվածը, բանակցության խնդիրը այստեղ է՝ բանակցություն, որի շնորհիվ հնարավոր է նաև առավելագույնս սուբյեկտության դաշտ բերել հայ-ռուսական հարաբերությունը` զուգահեռ վերականգնելով ՄԽ մյուս երկու համանախագահների հետ որպես սուբյեկտ հարաբերվելու կարողությունը: Կասկածից վեր է, որ դա հնարավոր է անել միայն ՌԴ հետ աշխատանքով, որովհետև հակադրության դեպքում Հայաստանն, անկասկած, կստանա նոր մարտահրավերներ:

Փաստացի ամբողջ հարցն այն է, թե արդյոք Ռուսաստանին պետք է Հայաստանից նոր բանակցող, և ում հետ կամ ինչ բանակցության համար: Որովհետև մեծ հարց է ներկայումս, թե Հայաստանը կարող է ինքը որոշել հանրային լեգիտիմությամբ նոր բանակցողի խնդիր, որի հետ հաշվի կնստի առաջին հերթին Ռուսաստանը: Ընդ որում՝ խնդիրն այս դեպքում ամենևին հակա կամ մետ պարզունակության մասին չէ, որը ընդունված է հայկական քաղաքական և հանրային տիրույթում տարիներ շարունակ: Խնդիրն այն է, որ Ռուսաստանը նոյեմբերի 9-ով սահմանել է իր ռազմավարության գերակա շրջանակը և դրա աշխույժ պաշտպանությունն իրականացնելու է նաև Հայաստանի ներքին կյանքում:

Դա նշանակում է, որ Ռուսաստանն այդ կյանքում որևէ փոփոխության վերաբերելու է իր համար գերկարևոր ռեգիոնալ ռազմավարության պրիզմայով, ըստ այդմ՝ անհրաժեշտության դեպքում ամեն ինչ անելու է որևէ բան թույլ չտալու կամ որևէ բան փոխելու համար՝ ըստ իր անհրաժեշտության: Իսկ փաստն այն է, որ Ռուսաստանն այդ առումով Հայաստանում ուներ և, նոյեմբերի 9-ի օբյեկտիվ ու սուբյեկտիվ իրողությունների բերումով, առավել ևս ձեռք է բերել ահռելի ազդեցություն: Այն դեպքում, երբ բանակցողի փոփոխության անհրաժեշտ բանաձևի մասին խոսակցությամբ հանդերձ, հայկական իրականությունում չի նշմարվում դրան հասնելու ինքնուրույն մեխանիզմ:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Բախվել են Opel-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավորներ«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»ՀՀ ՊՆ-ն զգուշացնում էԱջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. «Ժողովուրդ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՌուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարարԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. փոխվարչապետի գրասենյակԺամն է՝ ամբո՛ղջ Հայաստանը պետք է պաշտպանի մեր երկրի դարպասները պահած Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, մյուս սահմանապահ գյուղերի բնակիչների իրավունքներն ու կյանքը․ Բագրատ ՍրբազանՈստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանվող տարածք տարված ցուցարարների մեքենաները․ Պարեկային ծառայության ղեկավարն է այդպես հրահանգելԿիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացելՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ ԱռաքելյանԿիրանցի հատվածը դեռ վերջնական ճշտված չէ. Տավուշի մարզպետՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակըՊատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես հետո. ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Հրազդանի բաժինՓաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)Պայքարը շարունակելու ենք․ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվելՄիջազգային ճնշnւմը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասինԺողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջԿիրանցում արգելափակել են առանց պետհամարանիշի մեքենայի ելքը, տեղում ոստիկաններ ենՄիշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է ԵվրամիությունիցՀայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածումՎարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցերԱպրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյունՄայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿՀայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակիցՊետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում ենԻ՞նչ են քննարկել ՔՊ նիստում Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Քրեական հոդված, որ գործում է միայն ի օգուտ իշխանության«Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊԵկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ)Եվգենի Սատանովսկին նշել է. «Փաշինյանը նույն Զելենսկին է, դրա համար էլ Հայաստանը ուտում են»Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակՊատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում էՇՏԱՊ․ Լարված իրավիճակ, ոստիկանների հետ բախում՝ Հրազդանում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում «Գայի պոստի» մոտ վենդետա է կանխվելՍևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Քանի՞ բերման ենթարկված կա այսօր Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ ի՞նչ է հայտնիՀայաստանի լինելիության հարցն է որոշվում․ ՓաշինյանԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան
Ամենադիտված