Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միջազգային ճնշnւմը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի կողմից ապօրինի կալանավորված և Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանին ապրիլի 25-ին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ: Հարազատները  խնդրել  էին Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը՝ հաշվի առնելով նրա առողջական վատթարացող վիճակը: Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին: Տեղեկանալով հայ բանտարկյալներին ազատելու գլոբալ շարժման մասին և անսալով ընտանիքի խնդրանքներին՝ Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ համաձայնել է ընդհատել հացադուլը։

Իրավիճակի հետ կապված Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը  հարցազրույց է տվել  France 24 հեռուստաընկերությանը: Նա շնորհակալություն է հայտնել  Ֆրանսիայի իշխանություններին ու ժողովրդին՝ աջակցության համար։ Պատասխանելով Ռուբեն Վարդանյանի դատավարության ժամկետների և հայտարարված հացադուլի մասին հարցին, Դավիթը Վարդանյանը նշել է, որ գործընթացը բացարձակապես թափանցիկ չէ:

«Նրա ձերբակալությունից ի վեր մենք չափազանց քիչ տեղեկություն ենք ունեցել նրա վիճակի, դատավարության մասին:  Ենթադրվում էր, որ դատավարությունը տեղի է ունենալու հունվարին, որը, սակայն, կամայականորեն հետաձգվել է մինչև մայիս։ Անցած շաբաթ իմացանք, որ հայրս, որը երկու շաբաթից ավելի չէր զանգել ընտանիքին, ապրիլի 5-ից հացադուլ էր հայտարարել։ Նրան ավելի քան երկու շաբաթ դիտավորությամբ զրկել էին ընտանիքի հետ կապ հաստատելու հնարավորությունից, իսկ առողջական վիճակը վատթարանում էր։ Երբ միջազգային ճնշումը մեծացավ, այդ թվում Ֆրանսիայի կողմից, նրան առաջին  անգամ հնարավորություն տրվեց հեռախոսազրույց ունենալ:
Միջազգային ավելի մեծ ճնշումից հետո՝ ապրիլի 25-ին մայրս խոսել նրա հետ, պատմել  միջազգային արձագանքների մասին, ասել է, որ Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալի նման մարդիկ Ցեղասպանության զոհերի ոգեկոչման ժամանակ հայտարարություն են արել և բոլորը չափազանց անհանգստացած են նրա առողջության համար: Նա խնդրել է հանուն մեզ  դադարեցնել հացադուլը։ Հայրս դժկամությամբ է համաձայնել ընդհատել  հացադուլը»,-պատմել է Դավիթ Վարդանյանը: 

Հարցին՝ արդյոք Ռուբեն Վարդանյանը դադարեցրել է հացադուլը, Դավիթ Վարդանյանը պատասխանել է. «Այո, ժամանակավորապես, ինչպես մեզ է հայտնի։ Բայց մենք շարունակում ենք խիստ անհանգստացած մնալ նրա առողջական վիճակով, քանի որ նա որևէ բժշկական օգնություն չի ստացել, և դեռ մեկուսարանում է՝ առանց բժշկական համապատասխան հետազոտությունների։ Նրա առողջության համար մեր մտահոգությունը շարունակվում է, բայց մենք հուսով ենք, որ նա կդադարեցնի հացադուլը»:

France 24-ի մեկնաբանի այն հարցին, թե ինչու է Ռուբեն Վարդանյանը որոշել Լեռնային Ղարաբաղ գնալ, Դավիթ Վարդանյանը  նշել է, որ հայրը շատ լավ հասկանում էր այդ որոշման բոլոր ռիսկերը՝ ոչ միայն իր, այլև՝ ընտանիքի համար. «Վերջին անգամ նրա հետ անձնապես խոսել եմ 2022 թվականի օգոստոսին: Նա ինձ ասաց, որ ժամանակ է գալիս, երբ որոշ բաներ դառնում են առավել կարևոր, քան նույնիսկ սեփական կյանքը, և դու պետք է առաջնորդվես այդ արժեքներին ու սկզբունքներին համաձայն։ Նա կարծում էր, որ 120 հազար մարդ չեն կարող ուղղակիորեն մոռացված ու լքված լինել։ Դրա համար էլ ռիսկի գնաց, որպեսզի ապրի նրանց հետ և փորձի փրկել նրանց, բարձրացնի նրանց սարսափելի վիճակի մասին իրազեկությունը։ Նույնիսկ հիմա՝ բանտում, նա շարունակում է պայքարել այդ մարդկանց համար, որ նրանք չմոռացվեն»։

Պատասխանելով մեկնաբանի հարցին, թե ի՞նչ կարող է անել Եվրոպան, Դավիթ Վարդանյանը նշել է, որ շատ բան արվում է, թեև ջանքերը դեռևս բավարար չեն. «Ես զգում եմ, որ տրամադրությունները փոխվում են, մի կողմ դրած ռեալպոլիտիկը, որը, ինչպես հասկանում եմ, անխուսափելի է։ Ես զգում եմ, որ եվրոպական հանրությունը՝ Եվրախորհրդարանում Ֆրանսուա Բելամիի նման առաջնորդներով, իսկապես ցույց տալիս, որ պրագմատիկ իրողություններից դուրս գոյություն ունի նաև մարդու իրավունքների խնդիր, որը չի կարելի անտեսել: Հայ բանտարկյալները դառնում են այս քննարկման հիմնական հարցը, ուստի թեման միշտ պետք է լինի օրակարգում: Եվրախորհրդարանում երեկ տեղի ունեցած գործողությունները՝ քաղբանտարկյալների վերաբերյալ, իրավամբ հարց են առաջացնում՝ արդյո՞ք Ադրբեջանը կարող է լինել վստահելի գործընկեր, եթե շարունակում է ոտնահարել մարդու իրավունքները: Եվրոպայի ձայնը շատ կարևոր է։ Ֆրանսիային պետք է մյուսներն էլ միանան: Հուսով եմ, այս արժեքները գերակա կլինեն, և հայ բանտարկյալները ազատ կարձակվեն»։

ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած մեր միջև առկա տարաձայնություններին․ ԲայդենԹուրքիայի գործակալներն էսօր մեր պետությունը բառացիորեն հանձնում են Ադրբեջանին. ո՞ւմ եք ասում՝ գործակալ. Դավիթ Ամալյան (տեսանյութ)Իրական գործակալների բացահայտմանը քիչ է մնացել․ Արսեն ԲաբայանԿոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերություններըՌուսաստանը հատուկ գործողություն է սկսել ՆԱՏՕ-ի սպառնալիքներից պաշտպանվելու համար․ ՊեսկովԱդրբեջանը Տավուշի գյուղերն իր ռшզմական վերահսկողության տակ վերցնելով՝ ապահովում է Նոյեմբերյանից մինչև Մեղրի կարևոր դիրքերը վերահսկելու հնարավորությունը․ Խոսրով ՀարությունյանԿամ ՔՊ-ն ստում է, որ հնարավոր է «վատ մարդը» դառնա վարչապետ, կամ հենց ՔՊ-ն է Փաշինյանի ու այդ «վատ մարդու» հետ պայմանավորվածության արդյունքում նրան ընտրելու վարչապետ․ ԱռաքելյանՀայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին․ ՊՆԱլիևը չի ուզում էս «գանձին» կորցնի, զգացել է` ազգը ոտքի է կանգնում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ռաֆահի դեմ գnրծnղnւթյnւնը կազդի ոչ միայն տարածաշրջանի, այլ ամբողջ աշխարհի վրա․ Իսրայելն պետք է անհապաղ դուրս գա Ռաֆահի օկուպացված հատվածից․ Թուրքիայի ԱԳՆՄեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանըԵրկրաշարժ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիսԲերդիչիի մերձակայքից տարհանված ամերիկյան Abrams տանկը հայտնվել է Պոկլոննայա բլրի վրա գտնվող ռազմավարի ցուցահանդեսումԿրականետ ռոբոտ շուն է վաճառքի  հանվել և ցնցել համացանցըԱշխարհն, ավելի քան երբևէ, մոտ է միջուկային պատերազմին․ ԼուկաշենկոԱդրբեջանի ԶՈւ-ն մեկնել է Թուրքիա՝ EFES-2024 զnրավարժություններին մասնակցելուԲագրատ Սրբազանն իր շարունակական խաղաղ ու պարզ խոսքով նույնիսկ այսօր մնաց հիմնական հանրային օրակարգ թելադրողը. Վարդան Ոսկանյան Երբ ժողովուրդը համախմբվում է Աստծո ու հայրենիքի շուրջ` հաղթում է. Շարմազանով (տեսանյութ)Սեփական ոճով և օրակարգով ասուլիս, որ հող նախապատրաստեց հետագա զիջումների համար«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը ավտոերթ է իրականացնում Գյումրիում (Տեսանյութ)ԵԽ պատգամավորները պահանջում են չեղարկել Վրաստանի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակըՍահմանազատումը Կիրանցում չի վերջացել, 3 կետ մնացել է, չգիտենք՝ վաղն ինչ կլինի․ համայնքապետ (տեսանյութ)Եվրոպայի 30 քաղաքներում տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Չարենցավանում է․ ուղիղՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համարՀՀ Երկրորդ նախագահի գրասենյակից արձագանքել են Նիկոլ Փաշինյանի հայտարարությանըԼավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, փորձում է օրակարգ շեղել, տարբեր թեզեր է դաշտ նետում, հերթական ստերը պատմում. ՎանեցյանԵկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի պատմական պատասխանատվության գիտակցությամբ ջանքեր ներդնել հանուն հայրենիքի և պետականության զորացման. Գերագույն հոգևոր խորհուրդՀայկական բժշկական ասոցիացիան միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանըՄտածել, որ Գևորգ 5-րդ կաթողիկոսը հավակնում էր Արամ Մանուկյանի պաշտոնին, ուղղակի անհեթեթություն է. պամտաբանԲագրատ Սրբազանի առաջնորդած երթը վաղը կշարունակվի Չարենցավանի Վերածննդի հրապարակիցԶենքի գործադրմամբ խուլիգանություն՝ Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթՎտանգավոր սննդամթերք է ոչնչացվել․ ի՞նչ է հայտնի (լուսանկարներ) «Հարի Փոթերը», «Կարիբյան ծովահենները», «Մատանիների տիրակալը» կհնչեն մեկ բեմում. «Imperial Orchestra»-ն գալիս է Երևան Ծեծկռտուք՝ Արարատում․ 22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկինԱշակերտուհին երեխա է լույս աշխարհ բերել առևտրի կենտրոնի զուգարանում, նկարահանել ընկերների համար ու լքել նրան անտառում (տեսանյութ 18+)Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 6-ից 7-ըԺողովուրդը կասի իր խոսքը, սյուների փոխարեն կկանգնի ժողովուրդը․ Բագրատ Սրբազան Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել Եթե նման տեսանյութ գտնեք, հենց այսօր կգնամ տուն․ Բագրատ Սրբազան Սենատորը դատապարտել է Փաշինյանին` Պուտինի երդմնակալության արարողությանը չմասնակցելու համարՔաղաքացին ձիով միացել է Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին (տեսանյութ) Մահվան ելքով ծեծկռտուք՝ ադրբեջանցի դպրոցականների միջևԱդրբեջանը և Բուլղարիան ռազմավարական գործընկերության ամրապնդման հռչակագիր կստորագրեն Միխաիլ Գալուստյանը խոստովանել է Հուսալքված հայը միշտ էլ ապավինում է եկեղեցուն․ հեռու չէ այն օրը, որ «հոգևոր Հայաստանը» կհաղթի «նոր Հայաստանին»ՌԴ կառավարությունը հրաժարական տվեց Խանութ էր գնում մեքենան չի նկատել․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղային հուղարկավորեցին Արման Թաթոյանը միացավ շարժմանը
Ամենադիտված