121 արցախյան համայնք դարձան ադրբեջանական. որոնք են դրանք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ կառավարությունը հրապարակել է սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ու նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական գյուղերի ու քաղաքների ցանկը։
Հրապարակված տեղեկությունների համաձայն` Ադրբեջանի վերահսկողության տակ է անցնում 121 համայնք։
ՀՀ կառավարությունը Ադրբեջանի վերահսկողությանն անցած բոլոր համայնքների բնակիչներին տրամադրվելու է յուրաքանչյուր շահառուի համար 300 000–ական դրամ միանվագ ֆինանսական աջակցություն։ Գումար են ստանալու ընտանիքի բոլոր անդամները, ներառյալ` անչափահաս երեխաները։
Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկան ներկայացնում է, թե որ համայնքներն են անցել հակառակորդի վերահսկողության տակ Քաշաթաղի, Մարտակերտի, Շահումյանի, Հադրութի, Շուշիի, Ասկերանի և Մարտունու շրջաններում։