Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երանի նրան ու մյուս նահատակներին, որ չեն տեսնում՝ ինչ է կատարվում. ֆուտբոլիստ, ռեժիսոր Գագիկ Աբրահամյանի մայր

ՍՊՈՐՏ

Իմ որդին հաղթել է եւ հաղթանակած գնացել, հերոսաբար կռվել է եւ կյանքը նվիրել հայրենիքի պաշտպանությանը: Երանի նրան ու մյուս նահատակներին, որ չեն տեսնում՝ ինչ է կատարվում: Նրանք բոլորը հաղթել են: 

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված ֆուտբոլիստ, ռեժիսոր Գագիկ Աբրահամյանի մայր Ռիտա Դավթյանը:

Արցախյան պատերազմում նահատակված 19-ամյա Գագիկ Աբրահամյանը Երեւանից էր, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սան, դարպասապահ, Երեւանի N1 պետական քոլեջի ռեժիսուրայի բաժնի շրջանավարտ էր: Ուսմանն ու մարզումներին զուգահեռ աշխատել է որպես խոհարար: 

Գագիկ Աբրահամյանի մայրը՝ Ռիտա Դավթյանը նշում է, որ որդին ընտրած երկու ուղղություններում էլ հաջողություններ է ունեցել եւ պարտադիր զինծառայությունն ավարտելուց հետո, երկուսով էլ մասնագիտանալու նպատակ ուներ:

 

Գագիկ Աբրահամյանն Իջեւանում է անցել պարտադիր զինծառայությունը: Իր ցանկությամբ եւ դիմումի համաձայն է տեղափոխվել Արցախ, երբ սկսվել է պատերազմը:  Զոհվել է ռազմի դաշտում ԱԹՍ-ի հարվածից հրամանատարին փրկելիս:

«Գագիկը ժպտերես, էմոցիոնալ, բռնկուն տղա էր: Միշտ ժպիտը երեսին էր:  Ամեն ինչ սիրում էր իր վրա վերցնել, ինքը աներ, խնդիրներն ինքը լուծեր: Անսահման հայրենասեր էր: Միշտ ձգտել է ծառայել Արցախում, չգիտեմ՝ ինչու: Միշտ ասում էր, որ պետք է պաշտպանի իր հայրենիքը: Հուլիսին տեղի ունեցած տավուշյան դեպքերի ժամանակ դիրքերում էր, մասնակցել է: 2019 թվականի հուլիսին զորակոչվեց: 6 ամիս Լուսակերտում ծառայելուց հետո պատահականությամբ ընկավ Իջեւան. այն նույն զորամասը, որտեղ իր պապիկը հրամանատար է եղել:  Ծառայության ժամանակ դիմում է գրել, որպեսզի իրեն տեղափոխեն Արցախ: Դիմումը նախքան պատերազմը սկսելն էր գրել: Հոկտեմբերի 1-ից տեղափոխվել էր: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ից լույս 28-ի գիշերը Մարտակերտում: ԱԹՍ-ն հարվածել է իրենց հրամկազմի խրամատին: Այդ ձայնի վրա վազել է, որ հրամանատարին օգնի, որը վիրավոր է եղել: Քաշել է խրամատ, երկրորդ հարվածն է եղել: Իր հետ միասին զոհվել են եւս չորս զինվոր ու հրամանատարը: Դեպքի պահին երեք հոգու ասել է՝ գնացեք, շատ ենք այստեղ ու այդ զինվորները ողջ են մնացել: Այդ մասին պատմել է իր դասընկերը, որն իր հետ միասին խրամատում է եղել:

Այդ 28 օրերին էլ, երբ իմացա՝ տեղափոխվել է Արցախ, շատ անհանգիստ էի: Պարբերաբար զրուցում էինք հեռախոսով, բայց այնքան կարճ էին այդ զրույցները, վայրկյաններ: Եթե իմանայի այսպես է լինելու, ավելի երկար կզրուցեի տղայիս հետ: 28 օրերը եկեղեցիներում եմ անցկացրել: Ցանկացած մայր էլ չի ուզում դրան հավատալ: Հավատալու չի: Հիմա էլ չեմ հավատում»,- ասում է  Ռիտա Դավթյանը:

Գագիկ Աբրահամյանը ապագա ռեժիսոր էր, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Անդրեյ Տալալաեւի գլխավորությամբ մի քանի մարզում է հասցրել անցկացնել «Փյունիկի» գլխավոր թիմի հետ: Ըստ Ռիտա Դավթյանի, ծառայությունից հետո որոշել էր երկու ուղղություններով էլ մասնագիտանալ:

«Գագիկն ավարտել է Երեւանի Լեւ Տոլստոյի անվան դպրոցը: Ավագ դպրոց չգնաց: Սովորեց Երեւանի N1 պետական քոլեցի ռեժիսուրայի բաժնում: Բարձր գնահատականներով էր սովորում, շատ էր սիրում իր մասնագիտությունը: Պլանավորել էր հետ գալ, ընդունվել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ, ռեժիսուրայի բաժին: Ամեն ինչ ծրագրած էր:

 

Սպորտն էլ էր ուզում զարգացնել, առաջ գնալ, բայց հայրենասիրությունը, հայրենիքի պաշտպանությունը  ամենաառաջին տեղում էր: Հայրենասիրությունն այլ սանդղակի վրա էր իր մոտ:

Ֆուտբոլ շատ էր սիրում: Սիրով էր գնում մարզումների: Դարպասապահ էր: Բարձրագույն խմբի հետ Ֆուտբոլի ակադեմիայում մարզումներ էին անում, կարճ հոլովակներ էր պատրասում իր մարզումներից: Շատ հետաքրքիր վիդեոներ ունի մարզումներից: Ուզում էր ֆուտբոլում առաջ գնալ: Իր մի հարցազրույցներից մեկում ասել էր, որ նպատակ ունի իր սեփական ֆուտբոլային ակումբն ունենալ: Երազում էր ակումբ ունենալ: Ֆուտբոլին շատ էր նվիրված: 6 տարեկանից էր  խաղում: 12 տարեկանում, երեւի բարձրահասակ էր, դրանով պայմանավորված, առաջարկեցին մտնել «Փյունիկ»: Մտավ, սիրեց ու մնաց:

Ռեժիսոր-ֆուտբոլիստ... Հենց այս երկուսն էլ իր համար կարեւոր էին եւ առաջին տեղում: Չէր տարանջատում: Մի դարպասապահ կա, որը նաեւ ռեժիսոր էր: Ուսումնասիրում էր այդ ֆուտբոլիստին, պատմում էր եւ ասում, որ ուզում է նրա պես լիներ:

Ինչպես ֆուտբոլում, այնպես էլ ռեժիսուրայում կարող էր շատ մեծ հաջողություններ ունենալ: Գագիկի մտքերը միշտ տարբերվող էին եւ շատ հետաքրքիր»,- պատմում է զինվորի մայրը:

Գագիկ Աբրահամյանը Եռաբլուրում է հուղարկավորված: Տիկին Ռիտան հիշում է, որ փոքր տարիքից որդիներին պարբետարաբ տարել է Եռաբլուր, պատմել հայ հերոսների մասին: Այժմ ամեն օր ինքն է այցելում Եռաբլուր՝ որդու մոտ:

 «Տանն իր սենյակում նրա անկյունն եմ ստեղծել, որտեղ իր համազգեստն է՝ մեդալներով: Սերժանտ էր: Լավագույն սերժանտ էր ճանաչվել ծառայությա առաջին 6 ամսվա ընթացքում: Հրետանավոր էր: Դ-30 հրանոթի հրամանատարն էր: Սիրում էր իր հրանոթը: Միշտ ասում էի՝ դու քո հրանոթն ինձնից շատ ես սիրում. ինքն էր ու իր հրանոթը:

Հերոսի կոչում չի ստացել: Հուլիսյան դեպքերից հետո պետք է տային «Քաջարի մարտիկ» շքանշան, բայց դեռ չեն տվել:

Արցախ տեղափոխվելուց հետո զանգեց, ասաց՝ մամա, այսօր հրետանավորի տոնն է եւ լրացավ ծառայությանս 1 տարին ու երեք ամիսը: Սա առաջին տոնն էր, որ ես չուրախացա: Երեւի առաջին կանխազգացումս այդ օրը եղավ:

Կրտսեր եղբայր ունի 17 տարեկան: Երկուսն էլ մեծացել են ֆիդայական գրքերով: Ու ես միշտ ուզել եմ, որ իմ որդիները ծառայեն հայոց բանակում: Ամեն տարի ապրիլի 24-ին որդիներիս ձեռքը բռնած նախ այցելել ենք Եռաբլուր, ապա Ծիծեռնակաբերդ: Այսօր ամեն օր է ճանապարհը տանում է դեպի Եռաբլուր՝ որդուս մոտ:

Այս պատերազմը սովորական պատերազմ չէր, Ապրիլյանը չէր, 90-ականներինը չէր: Սա ուրիշ պատերազմ էր: Զոհված ամեն մի զինվոր, հրամանատար, կամավոր մերօրյա հերոսներ են: Այս երեխաներին բոլորը պետք է ճանաչեն:

Այն, ինչ հանգուցալուծում ստացավ այս պատերազմը, այդ հայտնի համաձայնագրի ստորագրումը շատ, չափազանց ծանր է: Երնեկ մեր որդիներին, որ չեն տեսնում՝ ինչ է կատարվում եւ ինչ է կատարվելու: Իմ որդին ու մեր մյուս նահատակները հաղթանակով գնացին ու հաղթանակած են: Ահավոր ցավ եմ ապրում. վրեժով եմ լցված... Չեմ ցանկանում ոչնչի մասին իմանալ: Որեւէ մեկի «կներեք»-ը իմ ու իմ նման մյուս մայրերին չի սփոփի երբեք: «Կներեք», «ցավակցում եմ» բառերն ինձ համար այլեւս արժեզրկված են, որովհետեւ մենք եւ բոլոր մյուս մայրերը այնպիսի կորուստ ենք ունեցել, որը չափման միավոր չունի: Պատասխանն այսպիսին պետք է չլիներ:

Ինձ իմ որդու կարոտն է մնացել, որն առնում եմ նրա համազգեստից բույրը քաշելով: Իմ որդին հաղթել է եւ հաղթանակով գնացել: Մնացածն Աստծո ձեռքերում է եւ նրանով էլ կլուծվի»,- խոսքն ամփոփեց Ռիտա Դավթյանը:

Թմրանյութ օգտագործած ուսուցչուհին չարիք է դարձել Մասիսի դպրոցում․ նոր մանրամասներ58-ամյա կինը դեմքի մաշկի ձգում կատարելուց հետո մահացել էՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Ինչ վիճակում է Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինծառայողը 1921թ. Տաթևի համազանգեզուրյան երկրորդ համագումարում Ինքնավար Սյունիքը վերակազմվել է Լեռնահայաստան պետության. պատմության այս օրը (26 ապրիլ)«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հրդեհ Գառնի գյուղում 10:00-ից հոսանքազրկումներ կլինեն Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվելԲեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Այգու տնօրենը խփել է ռուս կանանց և թքել նրանցից մեկի վրաՄանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (տեսանյութեր) Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» Ռուբլու փոխարժեքը կտրուկ թանկացավ ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ» Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ» Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ» Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհովՓաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին«Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում էԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող էԱպրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ ԱշոտյանՇատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ ԱբրահամյանԻնչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՌուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան թույլ են տվել խոսել ընտանիքի հետՆոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրականացնող մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել էԱլեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄիրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍա 1915թ. Ցեղասպանության, հետո Արցախի շարունակական ընթացքն է. Գառնիկ Դանիելյան Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)UWW-ն որոշում է կայացրել վերանայել Բաքվի մրցաշարում Չամիզո-Բայրամով մենամարտըՍակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան․ Ոսկան ՍարգսյանՍա միայն Տավուշի խնդիրը չէ, սա համազգային խնդիր է․ Գառնիկ Դանիելյանի ուղերձը՝ Կիրանցից (տեսանյութ)Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնшմուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանԲերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության ավելի քան 10 անդամներԱպրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյունԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԿորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ
Ամենադիտված