ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիտնականներն առաջին անգամ ներկայացրել են Երկիր մոլորակի պատմության մեջ ամենասարսափելի աղետի մանրամասները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գիտնականներն առաջին անգամ ներկայացրել են Երկիր մոլորակի պատմության մեջ ամենասարսափելի աղետի մանրամասները: Նրանց համաձայն՝ այդ աղետից հետո ոչնչացել է ծովային կենդանիների 95%-ը և ցամաքային կենդանիների 75%-ը: Քսենյա Պանկովայի հեղինակած հոդվածը վերցրել ենք «Взгляд»-ից:

Օվկիանոսի հետազոտության կենտրոնի և Գերմանիայում Հելմհոլցի անվան երկրաբանական գիտությունների հետազոտության կենտրոնի հետազոտողներն առաջին անգամ մանրամասնորեն ներկայացրել են 252 մլն տարի առաջ տեղի ունեցած համաշխարհային աղետը: Աղետի պատճառը, ըստ գիտնականների, եղել է ներկայիս Սիբիրի տարածքում հրաբխային ակտիվությունը:

Գիտնականները հետազոտել են բրածո բրախիոպոդների խեցիները, ինչը թույլ է տվել աղետից առաջ և հետո հաստատել ծովի ջրի pH-ի նշանակության փոփոխությունը: Նշվել է, որ pH-ի մակարդակն ազդում է մթնոլորտում ածխաթթու գազի պարունակության վրա: Հետազոտողները պարզել են, որ արտազատված մագմայի մեծ քանակության պատճառով մթնոլորտում մեծ քանակությամբ ածխաթթու գազ է հայտնվել: Այդ գազը մի քանի հազարամյակ դուրս է եկել մակերես և հանգեցրել ուժեղ ջերմոցային էֆեկտի՝ առաջացնելով ուժեղ տաքացում և օվկիանոսի թթվեցում: Դա հանգեցրել է ծովային կալցիֆիկացվող օրգանիզմների անհետացմանը:

Բացի այդ, ջերմոցային էֆեկտը պայմանավորել է քիմիական հողմահարումը ցամաքում: Բազմաթիվ սննդանյութեր ընկել են օվկիանոսներ՝ դրանք չափից շատ պարարտացնելով, աճել է թթվածնից զրկված մեռյալ գոտիների թիվը: Միանգամից մի քանի գործոնների փոխազդեցությունը կենդանիների տարբեր խմբեր է ոչնչացրել:

Հետազոտողների խմբի ղեկավար Հանա Յուրիկովան նախազգուշացրել է, որ հրաբխային արտանետումների համեմատությունը մարդածին ածխածնի արտանետման հետ համեմատելը սխալ է: Նա նշել է, որ ողջ հանածո վառելիքի օգտագործումը չի հանգեցնի ածխածնի օքսիդի այնպիսի կոնցենտրացիայի, ինչպիսին ձևավորվել է 252 մլն տարի առաջ:

  -Սակայն մտահոգիչ է այն փաստը, որ ջերմոցային գազի կուտակման տեմպերն այժմ 14 անգամ գերազանցում են Երկրի պատմության մեջ մեծագույն կենսաբանական աղետի ժամանակ դիտված տեմպերին, - նշել է գիտնականը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular