ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր նշվում է օզոնային շերտի պահպանման միջազգային օրը

ՄՇԱԿՈՒՅԹ

1994 թվականին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան սեպտեմբերի 16-ը հռչակել է Օզոնային շերտի պահպանման միջազգային օր։ Օրն ընտրվել է ի հիշատակ Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին 1987 թվականի Մոնրեալյան արձանագրության, հայտնում է «ECO-ինֆոն»-ն։ 

Պետություններին առաջարկվել է այս օրը նվիրել Մոնրեալի արձանագրության եւ դրա մեջ կատարված փոփոխությունների մեջ շարադրված խնդիրներին ու նպատակներին համապատասխան գործունեության քարոզմանը։ Օզոնային շերտը բարակ գազային վահան է, որը Երկիր մոլորակը պաշտպանում է արեգակնային ճառագայթման որոշակի բաժնի կործանարար ազդեցությունից՝ դրանով նպաստելով մոլորակի վրա կյանքի պահպանմանը։

Մասնագետները հանրությանը տեղեկացնում են մեր մոլորակի ստրատոսֆերայում օզոնային շերտի քայքայման խնդրի մասին։ Անգլիացի հետազոտողների տվյալներով՝ այս գործընթացն ուղղակիորեն կախված է արտադրության մեջ եւ կենցաղում քլոր պարունակող քիմիական նյութերի օգտագործումից։ Այդ նյութերն անչափ լայն կիրառություն են գտել գյուղատնտեսության մեջ եւ ժողովրդական տնտեսության շատ այլ ճյուղերում։ Գիտնականները հայտարարում են, որ դրանց արտանետումներն են օզոնային շերտի քայքայման հիմնական պատճառը եւ լուրջ հետեւանքներ ունեն մարդկանց առողջության եւ Երկրի վրա ընդհանրապես կյանքի համար։

Միջազգային հանրության օզոնային շերտի պաշտպանության ջանքերն ուղղված են դրա վերականգնմանը, ուլտրամանուշակագույն կենսաբանորեն ակտիվ ճառագայթման ինտենսիվության նվազեցմանը։

Դրա արդյունքը կլինի մարդու առողջության, ինչպես նաեւ կենդանիների, բուսականության, միկրոօրգանիզմների, նյութերի վիճակի եւ օդի որակի համար վնասակար հետեւանքների նվազումը, մասնավորապես՝ աչքերի վնասման, իմունային համակարգի ճնշման եւ քաղցկեղային հիվանդությունների զարգացման հավանականության նվազումը։

Ստրատոսֆերայի օզոնային շերտի պաշտպանությունը կարեւոր միջազգային նախաձեռնություն է, որի խնդիրներն արտացոլվել են Վիեննայի «Օզոնային շերտի պահպանության մասին» կոնվենցիայում, իսկ այնուհետեւ իրականացվել են օզոնային շերտը քայքայող նյութերի վերաբերյալ Մոնրեալի արձանագրության մեջ։ Արձանագրությամբ սահմանված են այն միջոցառումները, որոնք անդամներին պարտավորեցնում են սահմանափակել, իսկ այնուհետեւ ամբողջությամբ դադարեցնել օզոնը քայքայող նյութերի առանձին տեսակների արտադրությունն ու սպառումը։

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular