Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր նշվում է օզոնային շերտի պահպանման միջազգային օրը

ՄՇԱԿՈՒՅԹ

1994 թվականին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան սեպտեմբերի 16-ը հռչակել է Օզոնային շերտի պահպանման միջազգային օր։ Օրն ընտրվել է ի հիշատակ Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին 1987 թվականի Մոնրեալյան արձանագրության, հայտնում է «ECO-ինֆոն»-ն։ 

Պետություններին առաջարկվել է այս օրը նվիրել Մոնրեալի արձանագրության եւ դրա մեջ կատարված փոփոխությունների մեջ շարադրված խնդիրներին ու նպատակներին համապատասխան գործունեության քարոզմանը։ Օզոնային շերտը բարակ գազային վահան է, որը Երկիր մոլորակը պաշտպանում է արեգակնային ճառագայթման որոշակի բաժնի կործանարար ազդեցությունից՝ դրանով նպաստելով մոլորակի վրա կյանքի պահպանմանը։

Մասնագետները հանրությանը տեղեկացնում են մեր մոլորակի ստրատոսֆերայում օզոնային շերտի քայքայման խնդրի մասին։ Անգլիացի հետազոտողների տվյալներով՝ այս գործընթացն ուղղակիորեն կախված է արտադրության մեջ եւ կենցաղում քլոր պարունակող քիմիական նյութերի օգտագործումից։ Այդ նյութերն անչափ լայն կիրառություն են գտել գյուղատնտեսության մեջ եւ ժողովրդական տնտեսության շատ այլ ճյուղերում։ Գիտնականները հայտարարում են, որ դրանց արտանետումներն են օզոնային շերտի քայքայման հիմնական պատճառը եւ լուրջ հետեւանքներ ունեն մարդկանց առողջության եւ Երկրի վրա ընդհանրապես կյանքի համար։

Միջազգային հանրության օզոնային շերտի պաշտպանության ջանքերն ուղղված են դրա վերականգնմանը, ուլտրամանուշակագույն կենսաբանորեն ակտիվ ճառագայթման ինտենսիվության նվազեցմանը։

Դրա արդյունքը կլինի մարդու առողջության, ինչպես նաեւ կենդանիների, բուսականության, միկրոօրգանիզմների, նյութերի վիճակի եւ օդի որակի համար վնասակար հետեւանքների նվազումը, մասնավորապես՝ աչքերի վնասման, իմունային համակարգի ճնշման եւ քաղցկեղային հիվանդությունների զարգացման հավանականության նվազումը։

Ստրատոսֆերայի օզոնային շերտի պաշտպանությունը կարեւոր միջազգային նախաձեռնություն է, որի խնդիրներն արտացոլվել են Վիեննայի «Օզոնային շերտի պահպանության մասին» կոնվենցիայում, իսկ այնուհետեւ իրականացվել են օզոնային շերտը քայքայող նյութերի վերաբերյալ Մոնրեալի արձանագրության մեջ։ Արձանագրությամբ սահմանված են այն միջոցառումները, որոնք անդամներին պարտավորեցնում են սահմանափակել, իսկ այնուհետեւ ամբողջությամբ դադարեցնել օզոնը քայքայող նյութերի առանձին տեսակների արտադրությունն ու սպառումը։

 
Ողբերգական դեպք՝ Տավուշում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմինԶինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, 2 անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարանՏիգրան Խաչատրյանը ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպում է ունեցել«Փաշինյանի «խաղը» կարող է Հայաստանից թողնել միայն պատմական հիշողություն»102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն էՈ՞վ է փչացնում հայ-ռուսական հարաբերություններըՍպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանաՄիութենական պետությանը Հայաստանի անդամակցության հարցը երբեք չի քննարկվել. Սերգեյ ԿոպիրկինԴատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ հնարավոր ճնշումների մասին հայտարարությանը դատախազությունը հարկ չի համարում ընթացք տալ Սոչիում անհաջողակ «Ռոմեոն» փորձել է հրկիզել սիրելիի ընտանիքին, բայց խառնել է տան դուռըԻնչպե՞ս դուրս գալ պահքից Կրակոցներ, արտակարգ իրավիճակ Եղեգնաձորում Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան Ինչո՞ւ ադրբեջանական AzTV-ն չի հրապարակել ապօրինի բանտարկված Արայիկ Հարությունյանի հարցազրույցը Ալիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին»Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Արբանյակները ֆիքսել են դեպի ռուսական նավահանգիստ գնացող հյուսիսկորեական տանկերներՓաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են Հայտնի են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման նոր ցուցակներում համարների միջակայքերըՍյունիքի մարզում դատավոր է նշանակվել 5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Դուք անկեղծ նախանձում եք ձեր ֆրակցիայի հիմարներին, որոնք դեռ ապրում են 2018-ի մայիսի մեջ․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձըՀունաստանում երկու ուժգին երկրաշարժեր են գրանցվելԺամկետն անցած հավկիթեր են հայտնաբերվելՕրենքով գող Շաքրո Մոլոդոյն արդեն ազատության մեջ է Հռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ) Գվարդիոլան կհեռանա «Մանչեսթեր Սիթիից» Ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը փոխվելու է․ ի՞նչ է հայտնի ՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները Կարճատև անձրև, քամու ուժգնացում. ինչ եղանակ կլինի Ներքին Հանդում դպրոցականներն ադրբեջանական դիպուկահարների նշանառության տակ են․ ԹաթոյանՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 3 սպանության փորձ, մեկը՝ հաջողված․ 40–ամյա բնակիչը խոստովանել է Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան«Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Խուզարկվել է նաև Ժիրայր Սեֆիլյանի բնակարանը Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել էՎաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով «Հայաստանը տանում է դեպի փլուզում». ԼավրովԱրգելափակվել են «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքի երկու հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում․ Ավետ Պողոսյան Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանը Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում
Ամենադիտված