Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ համեստ և լավ երեխա էր Նվերս: Մինչև իններորդ դասարանը դպրոց հաճախեց, հետո դուրս եկավ դպրոցից: Ընտանիքի հոգսն իրեն բաժին հասավ: Նվերը տասներեք տարեկան էր, երբ իր հայրիկը մահացավ: Տանը երկուսով էինք, մեծ աղջիկներ ունեմ, ամուսնացած են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լիզան՝ Նվերի մայրիկը:

Նրա խոսքով, որդին շատ մարդամոտ էր, բոլորի հետ համակերպվող ու բոլորի հետ լեզու գտնող: «Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր: Իր բնավորությունը շատ լավն էր: Ուշադիր էր տանը, ուզում էր ամեն ինչ ստեղծել, ունենալ, որ տանը ոչինչ պակաս չլինի: Ուզում էր հոր կիսատ թողածը լրացնել»: Նվերը ծնվել է Հաղարծին գյուղում, նրա մանկությունն ու պատանեկությունն այստեղ է անցել, այստեղ է դպրոց հաճախել: Մայրիկն ասում է՝ որդին սովորելու հետ այնքան էլ սեր չուներ: «Փայտագործություն էր շատ սիրում, զբաղվում էր այդ գործով: Աշխատասեր էր շատ: Հետո եկավ բանակ գնալու ժամանակը, զորակոչվեց պարտադիր զինվորական ծառայության»: Նվերը 2014-2016 թվականներին ծառայել է Գյումրու հրետանային զորամասում: «Հետախույզ էր, նշանառու, հեռաչափող: Իր զինվորական գրքույկում դա նշված է: Գյումրու զորամասից շնորհակալագիր ստացա իր լավ ծառայության համար: Պարտաճանաչ ու կարգապահ զինծառայող է եղել, ինչի համար զորամասը շնորհակալություն էր հայտնում ծնողներին»:

Զորացրվելուց հետո Նվերն սկսում է աշխատել, մեկնում է արտագնա աշխատանքի: «Առաջին տարում՝ Վիլիս, երկրորդում՝ Օպել մակնիշի մեքենա գնեց: Իր մտքերն ամբողջովին տան մասին էին, ընտանիքին նվիրված էր, վատ սովորություններ չուներ: Մեկնում էր արտագնա աշխատանքի, վերադառնում, ինչ-որ բան ստեղծում տան համար: Սիրած աղջիկ ուներ, որոշել էինք ամուսնացնել, բայց պատերազմն սկսվեց»: Սեպտեմբերի 27-ի լուսադեմին ստացանք պատերազմի լուրը: «Այդ օրը Նվերը Դիլիջանում աշխատանքի էր: Զանգեց՝ մա՛մ, պատերազմ է սկսվել, զինկոմիսարիատից կանչել են, պետք է գնամ: Ես մի քիչ ընդդիմացա, ասացի՝ մենակ եմ, թոշակառու, դու էլ գնում ես: «Մա՛մ, ես որ չգնամ, բա ո՞վ գնա: Ով երեխա ունի, նա՞ գնա: Հայաստանի վիճակն է ծանր, եթե իրավիճակն այսպիսին է, ուրեմն պետք է գնանք»: Եկավ տուն, հաց կերավ ու գնաց: Ինձ թողեց ու գնաց, էլ իրեն չեմ տեսել: Չէի ուզում, որ գնար, բայց ասաց՝ մա՛մ, էս համազգեստ հագնող տղեն հրաժարվի՞, չէ, չեմ կարող»:

Նվերը սկզբում հասել է Խնձորեսկ: «Արդեն գիշեր էր: Զրուցեցինք այդ ժամանակ, ասաց՝ մամա՛ ջան, Խնձորեսկում ենք, մի մորաքրոջ տանն ենք, թեյ ենք խմում: Երբ հետաքրքրվեցի, թե որտեղ են գիշերելու, հանգստացրեց ինձ՝ մա՛մ ջան, մի վախեցի, հեռու չեն տանելու: Գիտեր, որ ես վախենում եմ: Հետո արդեն Ջրական են տարել: Մի անգամ խոսեցինք, ասաց՝ մամա՛, իրավիճակը լավը չի, կարկուտի նման թափում են գլխներիս, չգիտենք, թե ինչ կկատարվի: Այդ օրը՝ հոկտեմբերի 13-ին, ժամը երկուս անց կես զանգեց՝ մա՛մ, ի՞նչ ես անում, առողջականդ ո՞նց է, դու ո՞նց ես: Արձագանքեցի՝ ոչինչ, Նվե՛ր ջան, դու ասա: «Մա՛մ, ես ասելու բան չունեմ»: Դրանից հետո էլ չի զանգել: Ընկերների հետ շատ է խոսել, խնդրել, որ ինձ չասեն, թե ինքը Ղարաբաղում է: «Որ մաման իմանա, լավ չի լինի»: Հետո, երբ ինձ ասացին՝ Լիզա՛ տոտա, Նվերին Ղարաբաղ են տարել, ես չհավատացի, ասացի՝ Նվերն ինձ չէր խաբի: Բայց ընկերները բացատրեցին, որ ուղղակի խնայում էր ինձ: Հոկտեմբերի 13-ին իմ ամբողջ բարեկամությունը լսել էր, որ Ջրականում պայթյուն է եղել, ու Նվերը չկա: Ինձանից թաքուն իրենք տասն օր փնտրել են Նվերին, բայց ես ոչինչ չեմ իմացել, ինձ ոչինչ չեն ասել, մեր տուն չեն եկել:

Հոկտեմբերի 24-ին Նվերին նոր բերել են: Նվերին փնտրողներին ասել էին, որ իրենց կազմից չորս զոհ կա, եկեք, տեսեք, թե ձեր փնտրած մարդը կա՞ նրանց մեջ: Բնականաբար, մինչև տեղափոխել էին Հայաստան, մինչև մեր հարազատները օրեր շարունակ տևող փնտրտուքներից հետո համոզվել էին, որ Նվերն է, տասն օր անցել էր: Հետո Նվերին տուն բերեցին: Ես ո՛չ իրեն տեսել եմ, ո՛չ մի բան: Փակ են իրեն բերել տուն, բայց իրեն տեսնողները ճանաչել են, գիտեն, որ Նվերն է»: Զավակ կորցնող ծնողն այդպես էլ չի համակերպվում նոր իրականության հետ: Չի հաշտվում մտքի հետ, որ փոխվել է աշխարհի կարգը, և ինքն է «ճանապարհել» որդուն դեպի հավերժություն: Տիկին Լիզան ապրում է իրեն բաժին հասած ցավի հետ, պայքարում, կռիվ տալիս, բայց ասում է՝ սա ապրել չի: «Անտանելի կյանքով եմ ապրում: Երկու տղա ունեմ, երկուսն էլ չկան, աղջիկներս ամուսնացած են, ամեն մեկն իր ընտանիքն ունի: Որևէ մխիթարանք չունեմ: Տուն-տեղը մնաց ինձ վրա, առայժմ մենակ ապրում եմ: Չեմ հարմարվում այս իրականությանը:

Գիտեմ, որ Նվերը չկա, բայց ես կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ տուն կմտնի»: Տիկին Լիզան էլ ծանրագույն օրերում շատերի պես իր մեջ ուժ է գտնում ապրելու: «Ուժ տվեց այն, որ կարծես ես եմ իրեն ապրեցնողը, ես կամ, իրեն հիշում են: Ես մի տղա էլ ունեմ, նա տասնութ տարեկանում է մահացել: Երկու հոգի՝ մայր ու աղջիկ, ընկել էին Աղստև գետը, վարարումների ժամանակն էր: Տղաս ցանկացել էր օգնել, մտել էր ջուրը, երեքին էլ ջուրը քշել, տարել էր: 24 տարեկան մայրն էր, 4 տարեկան՝ երեխան, 18 տարեկան էլ իմ տղան: Նվերը ծնվել է այդ տղայիցս հետո, երբ 44 տարեկան էի: 4 թիվը կարծես ինձ դժբախտություն է բերել: 40 տարեկանում մեծ տղայիս եմ կորցրել, 44 տարեկանում՝ Նվերիս ունեցել, 44-օրյա պատերազմի ժամանակ Նվերիս կորցրեցի»:

Հ. Գ. - Նվեր Գուլինյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է հայրենի Հաղարծինում՝ հայրիկի ու եղբոր կողքին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թուրքիայում ավտոբուս է վթարվել․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումըԶգուշացեք․ ջերմաստիճանի նվազում և կարկուտ է սպասվում60-ամյա Գարեգին Հ․-ն հիվանդանոցի ճանապարհին մահացավ Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըՀայտնվել ենք մի իրավիճակում, երբ պետության ղեկավարի շահերը 100 տոկոսով հակասում են պետության շահին. ԲոզոյանԻնչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններինՀնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը Ուղիղ․ նոր փուլ ենք մտնում․ ԱԺԲՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Մեսսին՝ MLS-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ Եկատերինբուրգը գիշերը պատվել է առատ ձյունով, ձյան շերտը հասնում է 10 սմ-ի «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին1913թ. Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. պատմության այս օրը (04 մայիս)Երևանում արտակարգ է․ տներ են հեղեղվել«Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Աճ ռուբլու շուկայումԵրևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ (լուսանկար) Աշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»Սահմռկեցուցիչ դեպք՝ Շիրակի մարզում․ 3 և 5 տարեկան երեխաները այրվել են «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»3 մետրանոց փոսից տղամարդու դի են հանելՎթար է եղել․ ջուր չի լինիՕբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»Տյումենում ձյուն է սկսվել (տեսանյութ) «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Համայնքային ոստիկանություն կստեղծեն․ «Հրապարակ» Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ» Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ» Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ» Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ» Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»«Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ» Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ» Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»Գլխավոր դատախազն ստացել է դիմումս և ուսումնասիրության փուլում է․ Մեսրոպ ԱռաքելյանՈւկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ ԲորելՓաշինյանը մերժել է Ֆրանսիայի նախագահի խնդրանքը․ 168.amՌուսաստանն արգելել է շաքարավազի արտահանումը մինչև ամառվա վերջՄամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում փոդքասթի համահեղինակներ են կալանավորվածԼևոն Քոչարյանի օգնականի` Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք․ փաստաբանԱյժմ մենք կանգնած ենք պատերազմի նոր փուլի առաջ․ մեր զինվորականները պետք է պատրաստ լինեն ռազմական գործողությունների նոր փուլին․ Զելենսկի
Ամենադիտված