Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ֆինանսների նախարարությունն առաջարկում է լրացում կատարել Հարկային օրենսգրքում: Նախագծի նպատակը ոսկյա իրերի օտարման գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման կանոնների վերանայումն է՝ ոսկեգործության ոլորտի զարգացման համար նպաստավոր հարկային միջավայր ձևավորելու ակնկալիքով: Գործող Հարկային օրենսգրքի համաձայն, թանկարժեք մետաղների օտարումն ազատված է ավելացված արժեքի հարկից: Միաժամանակ, այդ նույն թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի «ոսկերչական զարդերի» օտարումը հարկվում է ԱԱՀ-ով, իսկ այդ գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազան հաշվարկվում է Հարկային օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգավորումների շրջանակներում:

Այս պարագայում ստացվում է, որ, անկախ այն հանգամանքից, որ ոսկու օտարումն ազատված է ԱԱՀից, ոսկյա զարդի մեջ առկա ոսկին արժեշղթայի հետագա օղակներում փաստացի հարկվում է ԱԱՀ-ով: Ընդ որում, հատկանշական է նաև այն, որ ոսկու արժեքը հաճախ կազմում է ոսկյա զարդերի արժեքի հիմնական մասը: Խնդիրը նաև այն է, որ ոսկին՝ որպես առանձնահատուկ ապրանք, յուրաքանչյուր անգամ արժեշղթայի օղակներով անցնելիս նորովի չի ստեղծվում որպես արժեք, այլ պարզապես մի ձևից վերափոխվում է մեկ այլ ձևի՝ իր արժեքը փոխանցելով արժեշղթայի հաջորդական օղակներով: Այլ կերպ ասած՝ ոսկու ձուլակտորից ոսկյա զարդ պատրաստելու օղակում ոսկու արժեքը չի համարվում նոր ստեղծված արժեք: Հետևաբար, այս պարագայում ոսկու՝ ԱԱՀ-ով հարկումը մի կողմից խնդրահարույց է, մյուս կողմից՝ հանգեցնում է ոսկյա զարդերի գների բարձրացման՝ դրանով իսկ խոչընդոտելով ոսկեգործության ոլորտի զարգացմանը: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ոսկուց պատրաստված իրերի օտարման գործարքների մասով Հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազան նվազեցվելու է տվյալ իրի արտադրության համար օգտագործված՝ ստանդարտացված ոսկու ձուլակտորի կամ դրա մի մասի ձեռք բերման գնի չափով:

Ընդ որում, այդ կարգով նվազեցնելուց հետո ԱԱՀ-ով հարկման բազան չի կարող Հարկային օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի 25 տոկոսից պակաս լինել: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ոսկեգործության ոլորտի զարգացման համար ձևավորել նպաստավոր հարկային միջավայր: Հարկաբյուջետային քաղաքականության հիմնական նպատակը պետական ֆինանսական համակարգի բարձր արդյունավետությունն է: Դրան հասնելու նպատակով կառավարությունը շարունակելու է հարկային քաղաքականության այնպիսի բարեփոխումները, որոնք նպաստելու են բիզնես միջավայրի մրցունակության բարձրացմանը: Կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականությունն ուղղված է լինելու տնտեսության ներդրումային գրավչության բարձրացմանն ու տնտեսական ակտիվության մակարդակի բարելավմանը՝ դրանով իսկ ստեղծելով կայուն նախադրյալներ արտահանման և երկարաժամկետ տնտեսական աճի, հանրային բարիքի վերաբաշխման և հարկաբյուջետային կայունության ամրապնդման համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ»Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ»Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ»Հենրիխ Մխիթարյանը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Բաքվում ապօրինի պահվող Արցախի ղեկավարների խնդրի վրաԱՄՆ-ն Ուկրաինային չի դրդում հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին․ Սպիտակ տունԱյդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում քայլեր ձեռնարկել չլուծված հարցերի լուծման համարԳերմանիան պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳ նախարարՀայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացըՀաղթանակից բացի՝ այլ տարբերակ չունենք․ ով համբերի, հավերժական կյանք կունենա․ Բագրատ ՍրբազանԱյս օրերին ակցիաների մասնակից 300-ից ավելի մարդ են բերման ենթարկել․ Ռուբեն ՄելիքյանՄիրզոյանն ու Ավստրիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված քայլերԵթե ավտոյով եղա, քշելու եմ ոստիկանների կողքով և «սիգնալ» տամ. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը, ինչպես Վրաստանի դեպքում է անում՝ միջամտելով ներքին գործերին․ ԶախարովաՀայաստանն ունի իր ուրույն տեղն ու դերը համաշխարհային քրիստոնեության ու քաղաքակրթության մեջ. Հռոմի ՊապԿիրանցում մարզպետը և բարձրաստիճան պաշտոնյաններ մարդկանց գումար են առաջարկել․ մարդիկ մերժել են առաջարկը և ասել, որ հայրենիքը գումարով վաճառող չենք․ Գառնիկ ԴանիելյանՎրաստանում քաղաքական իրավիճակը փոխելու միակ ճանապարհը ընտրություններն են․ ԶուրաբիշվիլիՆախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մասնակցում է Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը (տեսանյութ)Արքեպիսկոպոս մարդը որոշել է դուրս գալ փողոց, սա ճիչ է, աղաղակ, ե՞րբ պիտի կորուստների շղթան կտրվի (տեսանյութ)Սամվել Վարդանյանի գործով ընտրողական քննության հետքերովՉաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է Հայաստանի առաջարկներին․ դեսպան«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման օրվա ամփոփումը Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ ուղիղՇարժման առաջնորդը խոստացավ՝ բուռն օրեր են սպասվում, մեծ հանրահավաք է լինելու (տեսանյութ)ՀՀ ԶՈՒ սպաներ և ավագ սպաներ, ձեզ արժեզրկում ու ստորացնում են, այս ամենը նո՞ր էիք տեսնում․ ՄանուկյանՄեզ անընդհատ ասում են թույլ ու տկար ենք, բայց Հայաստանում մեծ ներուժ կա. Սրբազանը` բժիշկներին (տեսանյութ)Ամենակարևոր հարցը, որը մեր երկրի զարգացման հիմքում պետք է դրված լինի, ճշմարտության և արդարության գաղափարն է․ Բագրատ ՍրբազանՓրկարարները Դեբեդից դուրս են բերել որոնվող քաղաքացու դինՀԻՄԱ․ Սրբազանը Նեմեսիսի արձանի դիմաց հաանդիպում է դասախոսների հետԲժիշկները գիշեր-ցերեկ ապրում են տառապանքի, մարդկանց դժգոհությունների ու տագնապների հետ․ Բագրատ Սրբազանը՝ բժիշկների հետ հանդիպմանըԴասախոսներն ընդդեմ միակողմանի զիջումների «Հրապարակ»«Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետի պատկերացմամբ. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է Ժան-Միշել Վիլմոտի հետԱդրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայից ներողություն է «պահանջել»ՀԻՄԱ. Բագրատ Սրբազանը հանդիպում է բժիշկների հետՄանրամասներ՝ Վագիֆ Խաչատրյանի վիճակիցԱնդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ԱԳՆ Սողանքի հետևանքով մարդ է մահացել Ներկայում Խարկովը վերցնելու ծրագիր չկա. Պուտին Մարզպետի հետ հանդիպումից հետո կիրանցեցին շարունակում է դեմ լինել իր հողը գումարի դիմաց հանձնելուն Փարիզում Շառլ Ազնավուրին նվիրված հուշատախտակ է բացվել (լուսանկարներ) Ինչպե՞ս է անցել մարզպետի և Կիրանցի բնակիչների հանդիպումը Տեսակցել եմ կալանավորված 4 քաղաքացիների հետ․ Աբրահամյան ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ստեղ 50 ընտանիքի ասել են իրենց տունն ազատեն, ոչ մեկ փոխհատուցում չի վերցնում․ կիրանցիՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից«Ովքե՞ր են Կիրանցի հացատան հյուրերը»․ լրագրողը փորձում է պարզել «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում Ալեքսանդր Լուկաշենկոն Իլհամ Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախՓաշինյանը նոր նշանակում է արել
Ամենադիտված