Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է ՀՀ-ում իրականացվող բարեփոխումները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 15-16-ը Ուզբեկստանի Հանրապետության Տաշքենդ քաղաքում, որը հռչակվել է 2024 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք, տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը:

Նիստին մասնակցում էին Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ադրբեջանի, ԱՊՀ գործադիր կոմիտեի, ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդների հետ աշխատանքի և երիտասարդական ձեռներեցության զարգացման հենակետային կազմակերպությունների ներկայացուցիչները։

Խորհրդի անդամները քննարկել են Ուզբեկստանի Հանրապետության պետական երիտասարդական քաղաքականությանն ուղղված հարցեր, ԱՊՀ միջազգային երիտասարդական քաղաքականության ռազմավարության 2023-2024 թթ. գործողությունների ծրագիրը, ԱՊՀ մասնակից պետություններում «2024 թվականը՝ ԱՊՀ կամավորական տարի» ծրագրի շրջանակում նախատեսված միջոցառումները։

Նիստի ընթացքում քննարկվել են նաև «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրին առնչվող հարցեր, մասնավորապես՝ ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքներում իրականացվող միջոցառումները։ Այս համատեքստում անդրադարձ է եղել նաև 2026 թվականին ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք հռչակված ՀՀ Սյունիքի մարզկենտրոն Կապանում նախատեսվող միջոցառումներին։ Նիստի ընթացքում ընդունվել են նաև մի շարք որոշումներ. հաստատվել է, որ հաջորդ նիստը տեղի կունենա Տաջիկստանի Հանրապետության Դուշանբե քաղաքում։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստում ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում երիտասարդության ոլորտի բարեփոխումները, որոնք ընդգրկում են օրենսդրական մշակումների, ինչպես նաև ենթակառուցվածքների և միջավայրի բարելավման աշխատանքներ՝ միտված երիտասարդների ներուժի բացահայտմանը և հնարավորությունների ընդլայնմանը։ Փոխնախարարը, մասնավորապես, ներկայացրել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի մշակման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև նշել, որ կառույցների զարգացման շատ ծրագրեր հասանելի են դարձել երիտասարդական պորտալի և այլ ռեսուրսների միջոցով ինչպես ՀՀ երիտասարդներին, այնպես էլ Հայաստանից դուրս բնակվող թե՛ հայ, թե՛ օտարերկրյա երիտասարդներին։

Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է նաև Հայաստանի Հանրապետությունում իրականացվող մի շարք երիտասարդական միջոցառումների և ծրագրերի՝ ընդգծելով, մասնավորապես, մեդիագրագիտության, կիբեռգրագիտության, ֆինանսական գրագիտության և կամավորության խթանմանն ուղղված ծրագրերը, որոնց 2024 թվականին մասնակցության հնարավորություն ունեն նաև ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդները։

Խորհրդի անդամները մասնակցել են Տաշքենդի՝ որպես ԱՊՀ առաջին երիտասարդական մայրաքաղաքի հռչակման բացման արարողությանը, հանդիպել ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդական հասարակական կազմակերպությունների համաժողովի մասնակիցների հետ, ծանոթացել Տաշքենդում գործող մի շարք երիտասարդական կառույցների գործունեությանը։

Հիշեցնենք, որ ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհուրդը ստեղծվել է 2005 թվականի նոյեմբերի 25-ին՝ համաձայն ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդների հետ աշխատանքի բնագավառում համագործակցության համաձայնագրի։ Ներկայում խորհրդին անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Բելառուսը, Ուզբեկստանը, Ղրղըզստանը, Ղազախստանը և Ադրբեջանը:

Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանները փոխադարձ պահանջներ են փոխանակել Ծառն ընկել ու սպանել է 5 տարեկան տղայիՌուբեն Վարդանյանի թեման շարունակում է փոթորկել ադրբեջանական լրատվադաշտըԿիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Ադրբեջանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետԲաքուն հանդես է գալիս Երևանի հետ երկկողմ և ուղիղ խաղաղ բանակցությունների օգտին․ Բայրամով 21-ամյա Ալեքսանդրաին գտել են խեղդամահ արվածՀայաստանում սկսվել է զրահապատ սաղավարտների սերիական արտադրությունը 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են գտել Պարզ է, որ համացանցում նման տրամադրությունները գեներացվում են իշխանության կողմից. պատգամավորՈսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել, ծառեր են կտրել. Գառնիկ ԴանիելյանԻ՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Ըմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ Օդեսայի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով` 5 մարդ է զոհվել (լուսանկարներ) Բանակը չի օգնի. ինչու են տարածքների հանձնման դեմ հայկական բողոքի ակցիաները դատապարտված ձախողման Իրազեկում․ մինչև 2 տարեկան երեխայի ծնողին գումար կտրվիՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն Տեղեկացեք․ 36 ժամ ջուր չի լինելու 67-ամյա Ազատ Տ.-ն հրազենային վիրավորումից մահացել էՆոր բացահայտումներ․ իսկանդեր կրակող սպային թունավորել են ու սպանելՆոր նշանակումներ են արվելԻնչու են Եվրոպայում փոխվում հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆրանսիական մեդալի հակառակ կողմը Նավթի գները նվազել են ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը Ու՞մ է Հովհաննես Դավթյանը «շուն» անվանել (տեսանյութ)Նման իրավիճակում ցանկացած այլ իշխող ուժ վաղուց խայտառակ կերպով վտարված կլիներ. «Փաստ»Հայաստանը ոչ մի կերպ չի կարողանում ելք գտնել ՀԱՊԿ-ից Լավ լուր՝ աշխատող քաղաքացիների համար Փաշինյանն արդեն ամեն ինչ արել է Հայաստանի անվտանգության համակարգը քանդելու համար. «Փաստ»Տեսագրությունում պատկերված անձը որոնվում էԿիրանցի անչափահաս աղջիկներին հրավիրել են ՔԿ․ ինչ է հայտնի Նունե Ասատրյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր 1991թ. ղարաբաղյան պատերազմի ժամանակ ԽՍՀՄ Կենտկոմի հրամանով սկսվել է «Կոլցո» օպերացիան. պատմության այս օրը (30 ապրիլ)«Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Երևան-Երասխ ճանապարհին մեքենան բախվել է ձիուն. վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են Աբխազիայում կանցկացվի հայկական երգի ամենամյա փառատոն ՔԿ-ն հերքում է լուրերը, թե Կիրանցում ակցիային միացած զինծառայողները դաժան ծեծի են ենթարկվել Ուղղաթիռ է կործանվել․ կա 9 զոհ Քիչ մնաց, ավարտը մոտ է․ Սուրեն Պետրոսյան Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ ԿարապետյանՏնտեսության քողարկված խնդիրները. «Փաստ»«Կամուրջ» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ կայացել է նախադեպը չունեցող շքերթ֊հանդիսություն Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ»Ըստ տեղեկությունների, հակառակորդն ադրբեջանական Մազամ գյուղի կողմից մուտք է գործել Ներքին ՈսկեպարԽնձորի չափ կարկուտ է տեղացելԶգալի աճ՝ ռուբլու շուկայումՍա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ»Երկու գյուղ են տարհանել ռումբի պատճառով«Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ»
Ամենադիտված