Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վերջնական տարբերակից, ինչպես հայտնի է, հանվել էր, այսպես կոչված, անկլավների հարցը։ Եվ Փաշինյանը նույնպես խոստովանում էր, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ եղել է այդպիսի հարց, բայց այդ կետն ընդհանրապես հանվել է: Դրանից հետո նա մի պահ սկսեց հայտարարել, թե անկլավների հարց չկա, այն չի քննարկվում, բայց որոշ ժամանակ հետո արդեն նշեց, թե անկլավների հարց կա, որին պետք է լուծում տրվի։ Ու անսպասելիորեն հանկարծ որոշվում է, որ սահմանազատումը պետք է սկսվի Տավուշի հատվածից: Ինչո՞ւ: Որովհետև եթե սկսվեր, ասենք, Գեղարքունիքից, Վայոց ձորից կամ Սյունիքից, ապա պետք է կատարվեր 1991 թ. սահմաններին համապատասխան, իսկ այդ գործընթացը պետք է ենթադրեր, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքներից, ինչը ձեռնտու չէ Ադրբեջանին։

Բաքուն առաջ է շարժվում ոչ թե փոխզիջումային, այլ միայն սեփական օրակարգը պարտադրելու մոտեցումով։ Թերևս Ադրբեջանի հաշվարկը շատ պարզ է՝ Հայաստանի կապիտուլ յացիան պետք է շարունակել այս անգամ արդեն Տավուշի ուղղությամբ։ Գաղտնիք չէ, որ Արցախյան պատերազմից հետո Տավուշի սահմանամերձ հատվածն այն ուղղությունն է, որտեղ ադրբեջանական զինված ուժերն էական առաջխաղացում չեն ունեցել։ Այսինքն, մեր դիրքերն ամուր են եղել, ու 2020 թ. հուլիսին Ադրբեջանի հետ բախումը ևս դա ապացուցել է։ Ուստի, պատահական չէ, որ Ադրբեջանը խնդիր է դրել Հայաստանին թուլացնել կոնկրետ Տավուշի ուղղությամբ։ Բնականաբար, եթե անկլավները տրվում են, ապա նաև քանդվում է հայկական կողմի պաշտպանական գիծը։ Իսկ զրոյից նոր դիրքեր կառուցելը մեծ ժամանակ ու ռեսուրսներ է տանելու։ Չհաշված, որ մի շարք ուղղություններով հայկական կողմը դառնում է խոցելի։

Օրինակ՝ ադրբեջանական վերահսկողության տակ է հայտնվում այդ հատվածով անցնող գազամուղը, իսկ դիտարկման ներքո՝ ռազմավարական նշանակութան բարձունքներ, ինչպես նաև հայկական կողմի համար շատ կարևոր դերակատարություն ունեցող ճանապարհներ, այդ թվում՝ Վրաստանին կապող ճանապարհը։ Այնպես չէ, որ սահմանազատումից հետո անմիջապես սահմանն ուղղակի հանձնվելու է սահմանապահների վերահսկողությանը։ Ըստ էության Ադրբեջանը ոչնչով կաշկանդված չէ, ու անկլավներում ռազմական կոնտինգենտ կարող է կենտրոնացնել։ Մյուս կողմից էլ՝ սահմանազատումը տեղի է ունենում, սակայն որևէ փաստաթուղթ չկա, որով կկարգավորվեն սահմանային հարցերը։ Իսկ Ադրբեջանից էլ հայտարարում են, թե սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը միմյանցից տարանջատ գործընթացներ են։ Սա ենթադրում է, որ ադրբեջանական զորքերը կարող են նաև չբավարարվել անկլավներով։

Մի օր էլ Բաքվում կարող են հայտարարել, թե 1918 կամ 1920 թվականների ինչ-որ «քարտեզներ» են գտել, որ սահմանն այլ տեղով է անցնում, ու ագրեսիա ձեռնարկել։ Բացի այդ, կամայական սահմանազատման արդյունքում խախտվում են քաղաքացիների սահմանադրական իրավունքները։ Մարդիկ սեփականություն ունեն, որն ուղղակի վերցվում ու հանձնվում է ուրիշին։ Այս ամենի արդյունքում խախտվում է ՀՀ Սահմանադրությունը, որը երաշխավորում է մարդկանց սեփականության իրավունքը։ Բացառված չէ, որ ադրբեջանական կողմը այլ ոտնձգություններ ևս չի իրականացնի ՀՀ քաղաքացիների ու նրանց սեփականության նկատմամբ։ Մյուս կողմից՝ պայմաններ են ստեղծվելու, որ ադրբեջանցիներն ահաբեկեն Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակչությանը, վնաս պատճառելուց զատ նոր հոգեբանական ճնշման ենթարկեն:

Արդեն իսկ տեսանելի է, որ պայմաններ են ստեղծվում, որ Տավուշի սահմանամերձ շրջանները հայաթափվեն։ Հակառակորդը լրացուցիչ լծակներ է ստանում հայկական բնակավայրերի միջև հաղորդակցությունը խոչընդոտելու և մարդկանց մեկուսացման մեջ պահելու համար: Ու Բաքվի վարած քաղաքականության տրամաբանությունից ելնելով՝ Ադրբեջանը շուտափույթ ձեռնամուխ կլինի բնակչություն բերել անկլավների հատված, որպեսզի լեգիտիմացնի այդ հատվածների նկատմամբ իր վերահսկողությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀՀ ԶՈՒ սպաներ և ավագ սպաներ, ձեզ արժեզրկում ու ստորացնում են, այս ամենը նո՞ր էիք տեսնում․ ՄանուկյանՄեզ անընդհատ ասում են թույլ ու տկար ենք, բայց Հայաստանում մեծ ներուժ կա. Սրբազանը` բժիշկներին (տեսանյութ)Ամենակարևոր հարցը, որը մեր երկրի զարգացման հիմքում պետք է դրված լինի, ճշմարտության և արդարության գաղափարն է․ Բագրատ ՍրբազանՓրկարարները Դեբեդից դուրս են բերել որոնվող քաղաքացու դինՀԻՄԱ․ Սրբազանը Նեմեսիսի արձանի դիմաց հաանդիպում է դասախոսների հետԲժիշկները գիշեր-ցերեկ ապրում են տառապանքի, մարդկանց դժգոհությունների ու տագնապների հետ․ Բագրատ Սրբազանը՝ բժիշկների հետ հանդիպմանըԴասախոսներն ընդդեմ միակողմանի զիջումների «Հրապարակ»«Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետի պատկերացմամբ. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է Ժան-Միշել Վիլմոտի հետԱդրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայից ներողություն է «պահանջել»ՀԻՄԱ. Բագրատ Սրբազանը հանդիպում է բժիշկների հետՄանրամասներ՝ Վագիֆ Խաչատրյանի վիճակիցԱնդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ԱԳՆ Սողանքի հետևանքով մարդ է մահացել Ներկայում Խարկովը վերցնելու ծրագիր չկա. Պուտին Մարզպետի հետ հանդիպումից հետո կիրանցեցին շարունակում է դեմ լինել իր հողը գումարի դիմաց հանձնելուն Փարիզում Շառլ Ազնավուրին նվիրված հուշատախտակ է բացվել (լուսանկարներ) Ինչպե՞ս է անցել մարզպետի և Կիրանցի բնակիչների հանդիպումը Տեսակցել եմ կալանավորված 4 քաղաքացիների հետ․ Աբրահամյան ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ստեղ 50 ընտանիքի ասել են իրենց տունն ազատեն, ոչ մեկ փոխհատուցում չի վերցնում․ կիրանցիՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից«Ովքե՞ր են Կիրանցի հացատան հյուրերը»․ լրագրողը փորձում է պարզել «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում Ալեքսանդր Լուկաշենկոն Իլհամ Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախՓաշինյանը նոր նշանակում է արելԱպրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի խախտում. հայտնի է տուգանքների չափը Կամուրջը և տները կանցնեն ԲաքվինՎարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեքՑավալի լուր․ մահացել է Ջեմմա Հովհաննիսյանը Դպրոցի տնօրենին աշխատանքից ազատում են. պատճառը մարզպետարանի քաղաքականությունը չկիսելն էԱռաջիկա օրերի եղանակըՍրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգային ցանցային կառույցից․ Վարդան ՈսկանյանՎարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառիցՀաջորդը՝ Տիգրանաշենն էՈվքեր կստանան ավանդների փոխհատուցումըԱրագաչափը տեղափոխվել է այլ հատված Մինսկում կանցկացվի հայ-բելառուսական մշակութային փառատոն Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Պյատիգորսկի «Արցախ» բռնցքամարտի դպրոցի մարզիկները մրցանակային տեղեր են գրավել Հաղթանակի օրվան նվիրված մրցաշարում Դավիթ Մարտիրոսյանը հանդես կգա Սիմֆերոպոլում կայանալիք ջութակի երաժշտության համերգինԻնչի՞ են ընդունակ գերհեռահարության հակաօդային պաշտպանության հրթիռներըԲացառիկ տեսանյութ․ ինչպես է ինքնաթիռի շարժիչը օդում բռնկվումԱրդյո՞ք Հայաստանը կընդունվի Եվրամիություն. Պետդումայում պարզաբանել ենԳործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ ԿարապետյանԽոշոր հրդեհ Երևանում հայտնի առևտրի կենտրոններից մեկում․ 6 տաղավար այրվել էՃՏՊ Մյասնիկյան պողոտայում․ վիրավոր կա Կիրանցում 50 տուն տուժում է սահմանազատման արդյունքում. «Հրապարակ» 1992թ. հայկական զինված ուժերը գրավել են Լաչինի միջանցքը. պատմության այս օրը (17 մայիս)Մեզ անհրաժեշտ են շատ մեծ ջանքեր․ իրավապաշտպանը ՀՀ-ԵՄ փոխգործակցության մասին Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր
Ամենադիտված