Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Անցան փոխհրաձգության. ի՞նչն է Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սրացման պատճառը» 

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ապրիլի սկզբին իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վատթարացել է, գրում է iz.ru-ն: Նախ, Բաքուն է հայտնել, որ հարևանը սկսել է զորքեր, զրահատեխնիկա և հրետանի տեղափոխել շփման գիծ։ Երևանում, ի պատասխան, հայտարարել են, որ իրենք բոլոր իրավունքներն ունեն իրենց տարածքում պաշտպանական գծեր կառուցել։ Այնուհետև կողմերը գրեթե ամեն օր սկսել են մեղադրել միմյանց  ինտենսիվ կրակոցների համար: Բացի այդ, կողմերը հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները մտել են փակուղի։ Այսպես, Հայաստանի արտգործնախարարության ղեկավար Արարատ Միրզոյանն ասել է, որ երկու կարևոր հարցերի շուրջ հնարավոր չի եղել ընդհանուր հայտարարի գալ: «Առաջինը վերաբերում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը, երկրորդ առանցքային կետը ենթակառուցվածքների ապաշրջափակումն է»,- ընդգծել է նա։ Իր հերթին, Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն հիշեցրել է, որ Բաքուն հայկական բանակի «ագրեսիվ զինումը» սպառնալիք է համարում։ «Որպեսզի ապացուցի, որ լուրջ է վերաբերվում խաղաղության գործընթացին, Հայաստանը պետք է խուսափի սադրիչ քայլերից։ Ադրբեջանը վճռականորեն կճնշի իր դեմ ուղղված սպառնալիքները»,- զգուշացրել է նա։

Քաղաքագետ Անդրեյ Արեշևը կարծում է, որ Բաքուն փորձում է վերադարձնել Տավուշի մարզի այն ութ գյուղերը, որոնք հայկական կողմն իր վերահսկողության տակ է վերցրել 1990-ականների սկզբին։ «Փաշինյանի կառավարությունը պատրաստ է զիջելու, բայց դրան դեմ են մի շարք հայկական հասարակական միավորումներ, վետերանների կազմակերպություններ, ընդդիմադիր կառույցներ։ Ըստ այդմ, Բաքուն սրում է իրավիճակը։ Ադրբեջանը կարծես թե իր հարևաններին ընտրության առաջ է դնում՝ կա՛մ ուժային սրացում, պատերազմ և գյուղերի կորուստ, կա՛մ պարզապես դրանց խաղաղ փոխանցում առանց զոհերի»,- նշել է նա։
Կովկասագետ Ստանիսլավ Տարասովն էլ ասել է, որ տարածաշրջանում պայմաններ են ստեղծվում լայնամասշտաբ սրացման համար։ «Հայաստանը մոտենում է Արևմուտքին, առայժմ խոսք է գնում առաջին հերթին տնտեսական փոխգործակցության մասին, բայց ապագայում կարող ենք տեսնել նաև ակտիվ ռազմատեխնիկական և պաշտպանական համագործակցություն։ Հասկանալի է, որ դա կտրականապես դուր չի գալիս ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև՝ Իրանին, Թուրքիային ու Ռուսաստանին։ Այնուամենայնիվ, կան սահմանափակող գործոններ: Օրինակ, Ադրբեջանի բարգավաճումը կառուցված է Եվրոպային էներգառեսուրսների վաճառքի վրա։ Եթե  Արևմուտքը պատժամիջոցներ կիրառի, ապա էներգետիկ ռեսուրսներ մատակարարելու տեղ չի լինի, երկրի տնտեսությունը կփլուզվի, ուստի Ադրբեջանը զգույշորեն կգործի»,- բացատրել է նա։

«Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»3 մետրանոց փոսից տղամարդու դի են հանելՎթար է եղել․ ջուր չի լինիՕբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»Տյումենում ձյուն է սկսվել (տեսանյութ) «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Համայնքային ոստիկանություն կստեղծեն․ «Հրապարակ» Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ» Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ» Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ» Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ» Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»«Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ» Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ» Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»Գլխավոր դատախազն ստացել է դիմումս և ուսումնասիրության փուլում է․ Մեսրոպ ԱռաքելյանՈւկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ ԲորելՓաշինյանը մերժել է Ֆրանսիայի նախագահի խնդրանքը․ 168.amՌուսաստանն արգելել է շաքարավազի արտահանումը մինչև ամառվա վերջՄամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում փոդքասթի համահեղինակներ են կալանավորվածԼևոն Քոչարյանի օգնականի` Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք․ փաստաբանԱյժմ մենք կանգնած ենք պատերազմի նոր փուլի առաջ․ մեր զինվորականները պետք է պատրաստ լինեն ռազմական գործողությունների նոր փուլին․ ԶելենսկիԴավիթ Վարդանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս է եկել 2024 թվականի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ (տեսանյութ)Ոստիկանները բացել են Կիրանցի մուտքը, բայց շարունակում են մնալ գյուղում. գյուղապետ«Նիկոլ Փաշինյանին փոխանցեք, որ իսկական սահմանազատում և սահմանագծում արվել է 1985-ի փետրվարից մինչև 1987-ի հոկտեմբեր․ հետ ենք բերել 14 450 հեկտար հող, որը Ադրբեջանը տարել էր»«Ակնկալում ենք գնահատական քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարինԿիրանց տանող ճանապարհը բացվել էՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման քայլերըՄամուլը ՀՀ-ում մնացել է իշխանությանը հակակշռող, իշխանության գործողությունները վերահսկող միակ ենթահամակարգը․ ՀԺՄՕկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել․ կան զոհ և վիրավորներՀայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցերԿիրանցի բնակիչն իր գյուղ հասնելու համար ստիպված է ոստիկանական երեք անցակետ հաղթահարել (Տեսանյութ)Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել, շոուն իշխանությունը կշարունակի այնտեղ․ ԱբրահամյանԿիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն․ ՀՀ ՊՆԲավականին մեծ գումարներ ծախսելով՝ մենք չստացանք բարեփոխված ոստիկանություն. ՄելքոնյանՀայաստանի վերացումը իր համար շահավետ է, քանի որ այդ դեպքում իրեն ոչ մեկ չի դատի․ քաղաքագետի գնահատականը՝ երկրի ներկա իրավիճակի վերաբերյալՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. ԶախարովաԻրանն ու Ադրբեջանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերՆեթանյահուն խիղճ չունի. ԷրդողանՄարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասինՌոյսը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Դորտմունդի Բորուսիայից. պաշտոնականԵրևանի Աճառյան փողոցում գործող հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբՉփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Հայրը փորձել է հանել 17-ամյա որդու աչքըՄոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել․ ՎարդապետյանՔիքբռնցքամարտիկ Էդուարդ Մարգարյանը՝ Ռուսաստանի գավաթի կրկնակի հաղթող Իմ նշանդրեքն է․ Ռաֆայել Երանոսյան
Ամենադիտված