Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի գործող իշխանությունների դեմ սահմանադրական ճանապարհով արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ են ինստիտուցիոնալ կառույցներ՝ զինվորական կարգապահությամբ, որպեսզի հնարավոր լինի արագ և վճռական արձագանքել փաշինյանական իշխանության բոլոր ապօրինություններին։

44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում հանրությունն ակնհայտորեն հույսը դրել էր խորհրդարանական գործող ընդդիմության վրա՝ ակնկալելով, որ նրանց կհաջողվի երկրի ղեկից հեռացնել այս իշխանություններին և սկսել իրական փոփոխությունները։ Ցավոք, դա տեղի չունեցավ, ինչ-ինչ պատճառներից ելնելով ընդդիմությանը չհաջողվեց տապալել Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ընտրությունների միջոցով, իսկ խորհրդարանում մեծամասնություն ստացած «Քաղաքացիական պայմանգիրը» շարունակեց իր հակահայկական քաղաքականությունը։

Այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ բազմաթիվ կուսակցություններ հայտ են ներկայացնում առաջնորդելու հանրային պայքարը, այնինչ խանգարում են իրական հնարավորություն ունեցող ուժին։

«Համահայկական ճակատ» շարժումն ապրիլի 5-ից սկսած գործելու է նաև ինստիտուցիոնալ կառույցով. այդ օրը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը, որի նախաձեռնող խմբի ղեկավարը Հովհաննես Շահինյանն է։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանն իր ուղերձում նշել է, որ համանուն կուսակցության հիմնադրումով շարժումը չի դադարում գոյություն ունենալ, ընդհակառակը՝ Արշակ Կարապետյանը պահպանելու և զարգացնելու է երկու կառույցների ուժն ու հզորությունը։ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ Արշակ Կարապետյանը, կուսակցության հիմնադիր համագումարին կներկայացնի իր տեսլականը կուսակցության հետագա գործունեության, փաշինյանական իշխանությունների դեմ կազմակերպված պայքար մղելու վերաբերյալ։ Համագումարին բազմաթիվ մարդիկ են մասնակցելու՝ այդ թվում նաև «Համահայկական ճակատ» շարժմանն անդամակցող։ Մի շարք կուսակցություններ արդեն իսկ հայտարարել են շարժմանն անդամակցելու մասին, բոլոր այդ կուսակցությունները պահպանելու են իրենց կազմակերպչական ձևը, լինելու են շարժման ակտիվ անդամներ։ «Համահայկական ճակատ» կուսակցությունն այլ կառույց է, այն ինստիտուցիոնալ բնույթ է հաղորդելու պայքարին։ Ինչպես գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն է նշում, հայտնի վերլուծաբանների, քաղաքական դեմքերի հետ խորհրդակցությունների արդյունքում է հանգել այս անհրաժեշտությանը։

Գործող իշխանություններն արդեն իսկ մտահոգված են «Համահայկական ճակատ» կուսակցության ստեղծմամբ, մեր տեղեկություններով՝ քայլեր են ձեռնարկում համագումարը վիժեցնելու, հնարավոր մասնակիցներին ահաբեկելու ուղղությամբ, մինչդեռ չեն հասկանում, որ ի տարբերություն իրենց ծանոթ ընդդիմադիր ուժերի, գեներալի գլխավորած ուժը, որտեղ բազմաթիվ ազատամարտիկներ, հայտնի մարդիկ են, ո՛չ ընկրկելու է, ո՛չ վախենալու։

Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու։

Ադրբեջանցի սակրավոր է վիրավորվել․ մի ոտքը չկաՀայտնի է 2023-2024 ուս․ տարվա վերջին դասի օրը Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ստամբուլում մինչև 7,6 մագնիտուդ ուժգնությամբ է կանխատեսվում Օմսկի «Իստոկ Մեդիա» ասոցիացիան հաղթել է «Լուսավոր կինո» մրցույթում Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը «Տավուշի երկրապահների դիրքն է․ հանձնեցին»․ Վարդան ՂուկասյանՀԱԵ Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի թեմի հայկական եկեղեցում խաչ է տեղադրվել Մենք չորս գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք չորս գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանԻրազեկում․ 35 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքներըԱդրբեջանը Հայաստանին ժամանակ է տվել Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Ստավրոպոլի Նևինոմիսսկի կենտրոնական շուկան է հրդեհվել (տեսանյութ) Զինծառայողների վրա ճնշում է գործադրվում, նրանք եկել էին աջակցելու, բայց չեն միացել մեզ. Մախսուդյան Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատաման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. ՔՊ պատգամավոր Ոսկեպարի եկեղեցին և գերեզմանատունն այլևս հասանելի չեն տեղի բնակիչներին Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանի և Գագիկ Խաչիկյանի արդյունքները Եթե ՀՀ-ն ընդունի ատոմակայան կառուցելու ԱՄՆ առաջարկն, ապա այդ առումով էլ կդառնա փորձադաշտ. ԴավթյանՓաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Այսօր տասնյակ հասցեներում լույս չի լինի Տավուշի հանձման դեպքում Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի վերահսկողության ներքո Որոշեցինք՝ գնում ենք տանտեր լինելու ճանապարհով․ ՓաշինյանԱպրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնըԱրևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»Որոշ զինծառայողներ «զղջման ուղերձ» են տարածել (տեսանյութ) «Ֆրանսիան երազում է կրկնել Ռուսաստանի Քաղաքացիական պատերազմի ժամանակվա իր ինտերվենցիան և հույսը դնում է Հայաստանի օգնության վրա» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին․ Տիգրան Աբրահամյան1915թ. ծնվել է մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազը. պատմության այս օրը (27 ապրիլ)Առեղծվածային դեպք․ հյուրանոցում 2 դիակ են հայտնաբերել, ևս 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»«Ոտքի՛». Երևանում միացել են Տավուշյան շարժմանը Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Ադրբեջանից գազ գնելը, որպես արհեստական թեմա նետվում է դաշտ. փորձագետԳիշերն արտակարգ է եղել․ Կիրանցից 5 քաղաքացի և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿԲռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Ռուբլին կտրուկ էժանացավԲախվել են Opel-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավորներ«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»ՀՀ ՊՆ-ն զգուշացնում էՄանրամասներ Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ականների փակ նիստից․ «Հրապարակ» Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Պատգամավորից մինչեւ սովորական քաղաքացի. «Հրապարակ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․ «Հրապարակ» Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին «տեղը բերել». «Ժողովուրդ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին․ «Հրապարակ»
Ամենադիտված