Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ ու չարաճճի երեխա էր Դավիթս: Դպրոցում գերազանց էր սովորում, սակայն առաջադիմությունը վերջին տարիներին փոխվեց: Իմ երեք երեխան էլ ուսման հանդեպ սեր են ունեցել, աչքի ընկել բարձր առաջադիմությամբ: Դավիթի ամենասիրելի առարկաներից էին «Հայոց լեզուն» և «Գրականությունը», առհասարակ, շատ էր սիրում ընթերցել: Նրա երազանքը բժիշկ դառնալն էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արաքսյան՝ Դավիթի մայրիկը:

Դավիթն իր երազանքների իրականացումը պետք է սկսեր, երբ վերադառնար պարտադիր զինվորական ծառայությունից: Դավիթը զորակոչվել է զինծառայության 2019 թ. դեկտեմբերի 27-ին: Ծառայում էր Ասկերանում՝ որպես հետախույզ: «Շատ լավ էր տրամադրված ծառայությանը: Իր ընկերոջ հետ էին, հավաքակայանում վիճակահանության ընթացքում Դավիթն «ընտրեց» Արցախը, իսկ ընկերը՝ Արմավիրի ուսումնական զորամասը: Վեց ամիս հետո ընկերոջն էլ տեղափոխեցին Արցախ, բայց միասին չէին ծառայում: Բարձր տրամադրությամբ, հայրենիքին նվիրվածությամբ ու սիրով ծառայում էր, շատ ոգևորված էր: Վերջերս իր դպրոցում, որտեղ դասարաններից մեկն անվանակոչել են Դավթիս անունով, միջոցառում էր: 12-րդ դասարանում ուսուցիչը Դավիթի դասարանին թեմատիկ աշխատանք է հանձնարարում՝ «Հայրենիքը սուրբ է» վերնագրով: Աշակերտները պետք է մի քանի տողով ի մի բերեին իրենց մտքերը: Տղայիս գրած աշխատանքը ձեռքս ընկավ:

Դավիթը գրել է. «Հայրենիքը սուրբ է: Ամեն մարդ պետք է իր հայրենիքն ընդունի որպես իր ընտանիք: Հայրենիքն այնքան կարևոր է մեր համար, որ նույնիսկ մեր կյանքը զոհաբերում ենք հանուն նրա: Պետք է հայրենիքը պահել մաքուր: Չպետք է հեռանալ քո սեփական հայրենիքից»»:

Դավիթի ծառայության ամիսներին ընտանիքը երբեք չի ունեցել տագնապի զգացողություն, քանի որ որդին երբեք չի տրտնջացել, հակառակը՝ իր ոգևորությունը փոխանցել է ընտանիքի անդամներին: «Սեպտեմբերի առաջին օրերին տատիկի հետ էր զրուցել: Դա այն ընթացքն էր, որ համավարակի պատճառով չէինք կարողանում երեխաների մոտ գնալ, իրենք էլ՝ արձակուրդ գալ:

Տատիկին ասել էր. «Ուզում եմ մամային անակնկալ անել: Հասակս համընկել է, քննություններ եմ հանձնել, որ սպեցնազում շարունակեմ ծառայությունս»: Պետք է գար Երևան, սակայն պատերազմը թույլ չտվեց: Շատ ոգևորված էր, անգամ մտքեր ուներ, որ ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո շարունակեր իր ծառայությունը զինված ուժերում»: Դավիթն առաջին օրվանից եղել է պատերազմի ամենաթեժ կետերում՝ Ասկերան, Ակնա, Հադրութ:

«Պատերազմի առաջին օրվանից իր հետ կապ ենք ունեցել, ավելի կոնկրետ՝ մինչև հոկտեմբերի 11-ը: Այդ օրը վերջին զանգն էր: Այդ օրն առաջին անգամ զանգեց, ասաց, որ ամեն ինչ նորմալ է: Երկրորդ անգամ զանգեց, երբ արդեն մեքենայի մեջ էր, ձայներ էին լսվում: Այդ օրերին հեռախոսը միշտ ձեռքիս էի պահում, զանգի էի սպասում, լուրեր նայում, որ հասկանանք, թե ինչ է կատարվում: Այդ օրվա երկրորդ զանգի ժամանակ անմիջապես պատասխանեցի, Դավիթը չէր տեսել, որ արդեն միացել է իմ զանգը, տղաներին ասաց, որ ավելորդ բան չասեն՝ մորս եմ զանգել: Սկսեցինք զրուցել, բնականաբար, պատերազմի դաշտից ստացվող լուրերը վախեցնող էին: Ձայնիցս զգաց, որ հուզված եմ, հարցրեց՝ մա՛մ, լացո՞ւմ ես, չտեսնեմ, որ էլ լացես: Ես էլ արձագանքեցի՝ Դավի՛թ ջան, եթե խոստանաս, որ քո հետ ոչ մի վատ բան չի լինի, հաստատ չեմ լացի: «Կներես, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ»: Հոկտեմբերի 11-ին երեկոյան ժամը վեցի կողմերը տղաներին «ուրալներով» տեղափոխել են Հադրութ: Անօդաչուն հարվածել էր մեքենաներին: Իննսուն երեխայից տասնհինգին էին վիրավոր տեղափոխել Երևան: Նրանցից մեկը Երևանում մահացավ: Մյուս տղաները տեղում էին մահացել:

Երեխեքը չէին պատկերացրել, թե ինչ պատերազմի են հանդիպել: Եթե դա պատերազմ լիներ, իրենք կհաղթեին, դա պատերազմ չէր»: Դավիթի պատերազմը սկսվել է Ասկերանում, շարունակվել Ակնայի (Աղդամ) դիրքերում, ավարտվել Հադրութում: «Մենք Դավիթին ուշ գտանք, քանի որ իր մոտ փաստաթուղթ չէր եղել: Փնտրելու ընթացքում շատերին ենք հանդիպել: Տղաներից մեկը լացելով պատմում էր, թե պատերազմի ընթացքում ինչպես է Դավիթն իրեն գրկած իջեցրել Ակնայի դիրքերից. «Հասցրեց ինձ շտապօգնության մեքենայի մոտ, հետո ինձ տեղափոխեցին: Դավիթը կյանքս փրկել է»»: Որդուն փնտրելու ժամանակ ծնողները նրա հետ վերջին զրույցից մոտ երկու շաբաթ հետո զանգ են ստանում, մայրիկը տարակուսում է, չգիտի՝ ուզում էին իրենցից գումար կորզե՞լ, թե՞ ինչ: «Մեր տղային էինք փնտրում, զանգ ստացանք, որ իրեն տեսել են, ողջ է, բայց վիրավոր: Դրանից հետո գնացինք Արցախ, իր հրամանատարին ասացինք, որ վիրավոր է և այլն: Բայց հրամանատարը հերքեց դա՝ Դավիթը հետախույզ էր, պատրաստված զինվոր, եթե ողջ մնացած լիներ, ինչ-որ տարբերակով դուրս կգար այդտեղից»: Դավիթին «գտել» են դեկտեմբերի 31-ին:

«Նրա մարմինն ամբողջական էր: Հոկտեմբերի 12-ից եղել է Երևանում, բայց քանի որ իր մոտ ոչ մի փաստաթուղթ չի եղել, բավականին երկար փնտրեցինք իրեն: Իր գրպանում մի թուղթ կար. «Լավ է այնտեղ, որտեղ պատրոնների տեղը թռչուններն են թռչում»: Մեծ տղաս անընդհատ գնում ու գալիս էր Երևան, խնդրել էր իրեն ցույց տալ տղաների լուսանկարները, ցույց էին տվել, բայց Դավիթը նրանց մեջ չէր եղել: Մեծ տղաս պարբերաբար երազներ էր տեսնում, պատմեց մեզ դրանք՝ Դավիթը երազումս ասում է, որ գալիս ես, բայց ինձ տուն չես տանում: Հետո արդեն միասին եկանք Երևան, որ ես էլ արյան անալիզ հանձնեմ, բայց արդեն «գտել» էին երեխուն:

Ասացին, որ ամուսնուս ԴՆԹ-ի հետ համընկնում կա, էլ անհրաժեշտություն չկա, որ արյուն հանձնեմ: Իրեն ամենուր փնտրել ենք: Այդ ընթացքում մեր վերջին զրույցն էի վերլուծում, վատ կանխազգացում ունեի, որ կարծես իմ երեխեն ինձ հրաժեշտ էր տալիս: Ամեն լուր լսելու պատրաստ էինք, բայց հեռախոսազանգը, որի ժամանակ զանգահարողը մեզ ասաց, թե Դավիթին տեսել է, գնում է դիրքեր, նրան իր հետ կիջեցնի և այլն, մի տեսակ սպասում արթնացրեց մեր մեջ»: Հիմա Դավիթն Արագածոտնի մարզի հայրենի՝ Զարինջա գյուղում է: «Իր համար առանձին տեղ հատկացվեց, միայն Դավիթն է պատերազմում զոհվել: Դավիթս այնպիսի տեղում է, որ ով գյուղ է մտնում, առաջինն ակամայից պետք է նրա կողքով անցնի, նոր շարունակի ճանապարհը»: Ընտանիքն իրենց համակած այս ցավը հաղթահարելու ուժ գտավ, ապրեցին հանուն մեկը մյուսի: «Ասում են, թե ժամանակը բուժում է, դա անհնար բան է, ուղղակի խոսք է, ասում են: Դավիթից հետո առողջական խնդիրներ ունեի, կարծես ապրել չուզենայի: Մեծ տղայիս ասացի՝ Դավիթին շատ եմ կարոտել, ուզում եմ մոտը գնալ: Պատասխանեց՝ մա՛մ, որ իր մոտ գնաս, հետո էլ պետք է ասես՝ Սլավիկին ու Գրետային եմ կարոտել: Զգացի, որ մեծ տղայիս ու աղջկաս էլ եմ պետք»:

Հ. Գ. - Դավիթ Ավոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Նրա անունով պուրակ և հուշաղբյուր է կառուցվել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այսօր մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գյուղից էր. Oragir.News«Երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր քննարկելու նպատակով»․ Փաշինյանը Պապոյանին 6 օրով ԱՄՆ է գործուղելԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած մեր միջև առկա տարաձայնություններին․ ԲայդենԹուրքիայի գործակալներն էսօր մեր պետությունը բառացիորեն հանձնում են Ադրբեջանին. ո՞ւմ եք ասում՝ գործակալ. Դավիթ Ամալյան (տեսանյութ)Իրական գործակալների բացահայտմանը քիչ է մնացել․ Արսեն ԲաբայանԿոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերություններըՌուսաստանը հատուկ գործողություն է սկսել ՆԱՏՕ-ի սպառնալիքներից պաշտպանվելու համար․ ՊեսկովԱդրբեջանը Տավուշի գյուղերն իր ռшզմական վերահսկողության տակ վերցնելով՝ ապահովում է Նոյեմբերյանից մինչև Մեղրի կարևոր դիրքերը վերահսկելու հնարավորությունը․ Խոսրով ՀարությունյանԿամ ՔՊ-ն ստում է, որ հնարավոր է «վատ մարդը» դառնա վարչապետ, կամ հենց ՔՊ-ն է Փաշինյանի ու այդ «վատ մարդու» հետ պայմանավորվածության արդյունքում նրան ընտրելու վարչապետ․ ԱռաքելյանՀայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին․ ՊՆԱլիևը չի ուզում էս «գանձին» կորցնի, զգացել է` ազգը ոտքի է կանգնում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ռաֆահի դեմ գnրծnղnւթյnւնը կազդի ոչ միայն տարածաշրջանի, այլ ամբողջ աշխարհի վրա․ Իսրայելն պետք է անհապաղ դուրս գա Ռաֆահի օկուպացված հատվածից․ Թուրքիայի ԱԳՆՄեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանըԵրկրաշարժ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիսԲերդիչիի մերձակայքից տարհանված ամերիկյան Abrams տանկը հայտնվել է Պոկլոննայա բլրի վրա գտնվող ռազմավարի ցուցահանդեսումԿրականետ ռոբոտ շուն է վաճառքի  հանվել և ցնցել համացանցըԱշխարհն, ավելի քան երբևէ, մոտ է միջուկային պատերազմին․ ԼուկաշենկոԱդրբեջանի ԶՈւ-ն մեկնել է Թուրքիա՝ EFES-2024 զnրավարժություններին մասնակցելուԲագրատ Սրբազանն իր շարունակական խաղաղ ու պարզ խոսքով նույնիսկ այսօր մնաց հիմնական հանրային օրակարգ թելադրողը. Վարդան Ոսկանյան Երբ ժողովուրդը համախմբվում է Աստծո ու հայրենիքի շուրջ` հաղթում է. Շարմազանով (տեսանյութ)Սեփական ոճով և օրակարգով ասուլիս, որ հող նախապատրաստեց հետագա զիջումների համար«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը ավտոերթ է իրականացնում Գյումրիում (Տեսանյութ)ԵԽ պատգամավորները պահանջում են չեղարկել Վրաստանի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակըՍահմանազատումը Կիրանցում չի վերջացել, 3 կետ մնացել է, չգիտենք՝ վաղն ինչ կլինի․ համայնքապետ (տեսանյութ)Եվրոպայի 30 քաղաքներում տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Չարենցավանում է․ ուղիղՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համարՀՀ Երկրորդ նախագահի գրասենյակից արձագանքել են Նիկոլ Փաշինյանի հայտարարությանըԼավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, փորձում է օրակարգ շեղել, տարբեր թեզեր է դաշտ նետում, հերթական ստերը պատմում. ՎանեցյանԵկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի պատմական պատասխանատվության գիտակցությամբ ջանքեր ներդնել հանուն հայրենիքի և պետականության զորացման. Գերագույն հոգևոր խորհուրդՀայկական բժշկական ասոցիացիան միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանըՄտածել, որ Գևորգ 5-րդ կաթողիկոսը հավակնում էր Արամ Մանուկյանի պաշտոնին, ուղղակի անհեթեթություն է. պամտաբանԲագրատ Սրբազանի առաջնորդած երթը վաղը կշարունակվի Չարենցավանի Վերածննդի հրապարակիցԶենքի գործադրմամբ խուլիգանություն՝ Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթՎտանգավոր սննդամթերք է ոչնչացվել․ ի՞նչ է հայտնի (լուսանկարներ) «Հարի Փոթերը», «Կարիբյան ծովահենները», «Մատանիների տիրակալը» կհնչեն մեկ բեմում. «Imperial Orchestra»-ն գալիս է Երևան Ծեծկռտուք՝ Արարատում․ 22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկինԱշակերտուհին երեխա է լույս աշխարհ բերել առևտրի կենտրոնի զուգարանում, նկարահանել ընկերների համար ու լքել նրան անտառում (տեսանյութ 18+)Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 6-ից 7-ըԺողովուրդը կասի իր խոսքը, սյուների փոխարեն կկանգնի ժողովուրդը․ Բագրատ Սրբազան Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել Եթե նման տեսանյութ գտնեք, հենց այսօր կգնամ տուն․ Բագրատ Սրբազան Սենատորը դատապարտել է Փաշինյանին` Պուտինի երդմնակալության արարողությանը չմասնակցելու համարՔաղաքացին ձիով միացել է Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին (տեսանյութ) Մահվան ելքով ծեծկռտուք՝ ադրբեջանցի դպրոցականների միջևԱդրբեջանը և Բուլղարիան ռազմավարական գործընկերության ամրապնդման հռչակագիր կստորագրեն Միխաիլ Գալուստյանը խոստովանել է Հուսալքված հայը միշտ էլ ապավինում է եկեղեցուն․ հեռու չէ այն օրը, որ «հոգևոր Հայաստանը» կհաղթի «նոր Հայաստանին»ՌԴ կառավարությունը հրաժարական տվեց
Ամենադիտված