Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքի «սիրախաղի» հերթական «պարտիան»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գաղտնիք չէ, որ ՀՀ իշխանությունները բաց չեն թողնում որևէ առիթ` ՀՀ արտաքին քաղաքական շրջադարձին հրապարակային անդրադառնալու և ՀԱՊԿ-Հայաստան հարաբերություններից դժգոհելու համար։ Օրերս, Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցներից մեկում հերթական անգամ նշել է, թե «Հայաստանը բազմազանեցնում է իր անվտանգային հարաբերությունները»։ Նա ընդգծել է․ «Հայաստանը բաց է՝ փոխշահավետ հարաբերություններ հաստատել և զարգացնել բոլոր գործընկերների հետ և ունի հստակ դիրքորոշում` տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման վերաբերյալ: Այս նպատակով մենք բազմազանեցնում ենք մեր անվտանգային հարաբերությունները»:

Ավելին, Փաշինյանը` խոսելով ՀԱՊԿ-ի հետ ունեցած խնդիրների մասին, շեշտել է, որ ՀԱՊԿ-ը` Երևանի գնահատմամբ չի կատարել անվտանգային ոլորտի իր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։ Իսկ որպես հետևանք Փաշինյանը թվարկել է՝ Երևանն, ըստ էության, սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում․ 2023-ի սեպտեմբերից ի վեր չունի ՀԱՊԿ-ում մշտական ներկայացուցիչ, ՀԱՊԿ միջոցառումներին բարձր ու բարձրագույն մակարդակով չի մասնակցում, ՀԱՊԿ որոշումները չի արգելափակում, բայց դրանց չի մասնակցում։ Ի դեպ, Դմիտրի Պեսկովն իր հերթին անդրադարձել է ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքական որոշումներին ու հայտարարություններին՝ շեշտելով, որ կովկասյան տարածաշրջանը, ցավոք, գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը։ Նա ընդգծել է, որ ԱՊՀ երկրները ՌԴ արտաքին քաղաքականության հիմնական գերակայությունն են, և գրեթե բոլորի հետ Մոսկվան ունի շատ զարգացած երկկողմ հարաբերություններ՝ բացառությամբ Վրաստանի ու Մոլդավայի։
Ըստ էության, ստեղծված իրավիճակը վկայում է այն մասին, որ Արևմուտքը Հարավային Կովկասում հաստատվելու տարբեր եղանակներ ու միջոցներ է  օգտագործում։ 44-օրյա-ից հետո, առաջին փուլում, խնդիրն էր ՌԴ-ին դուրս բերել կարգավորման գործընթացից՝ կազմակերպելով բանակցություններն Արևմուտքում։ Դրված այս խնդիրը մասամբ իրագործվեց ներգրավված բոլոր կողմերի ցանկությամբ, սակայն Արցախում Ադրբեջանի ամբողջական վերահսկողության հաստատումից հետո արևմտյան հարթակն Ադրբեջանի կողմից մերժվեց, ուստի բանակցությունները կարծես տեղափոխվում են երկկողմ հարթակ` դատելով հանգամանքից, որ կողմերը փորձում են լուծումների գալ ուղիղ բանակցություններով։
Միանշանակ է, որ Արևմուտքը մեծ սիրով կցանկանար լինել բանակցային սեղանին, իսկ վերջում՝ ձևավորված փաստաթղթի ստորագրման միջնորդ, ինչպես նաև ապագայում որոշակի երաշխիքներ տրամադրող կողմ։ Այս սցենարը դեռ չի հաջողվում, քանի որ Ադրբեջանը ցանկանում է միայնակ բանակցել, ուստի հայկական կողմն Արևմուտքից որոշ երաշխիքներ ստանալու համար գործի է դնում այլ սցենար՝ օգտագործելով ՀԱՊԿ-ը լքելու և հայ-ռուսական հարաբերությունները փոխելու խաղաքարտը։ Նշված պարտիան սկսվեց Մյունխենի համաժողովից, որտեղ գերմանական կողմի կազմակերպած բանակցություններից արդեն պարզ էր դարձել, որ արևմտյան միջնորդությունն ապագա չունի ու հարկավոր է տարածաշրջանում Արևմուտքի ներկայությունը հաստատելու մեկ այլ սցենար։ Եվ դա ՀԱՊԿ-ը լքելուն պատրաստվելն է ու դրա դիմաց` Արևմուտքից լուրջ աջակցություն ակնկալելը, քանի որ դա չհաջողվեց անել, այսպես կոչված «Խաղաղության համաձայնագրով», ավելին` այդ համաձայնագրի ստորագրման հարցում այսօր էլ խնդիրներ կան և ինչպես ցույց է տալիս դեպքերի հաջորդականությունը` դեռևս ունի անհասկանալի ապագա։
Ըստ ամենայնի` Արևմուտքի ընդհանուր տրամադրությունները հասկանալու նպատակով է ազդարարված եռակողմ՝ ՀՀ-ԵՄ-ԱՄՆ ձևաչափով հանդիպումը Բրյուսելում։ Նման կերպ Արևմուտքը ցանկանում է ՌԴ-ի և Իրանի մասով իր նպատակներին հասնել, սակայն արագ և իրական երաշխիքները բարդ են թվում։ Սա է նաև պատճառը, որ դիտարկվում է նաև չեզոք երկրի կարգավիճակը, սակայն ավելի հավանական է, որ Արևմուտքը փորձի խոստումներով արագացնել թե համաձայնագրի կնքումը, թե ՀՀ-ի հետ նոր հարաբերությունների ամրագրումը՝ ակնկալիքով, որ ՀՀ-ն դուրս կգա ինտեգրացիոն կառույցներից և կնվազեցնի ու կվերացնի ՌԴ ցանկացած ոլորտի ներկայություն ՀՀ-ում։ Սա է պատճառը, որ ակտիվորեն խոսվում է ՀԱՊԿ-ում ՀՀ անդամակցությունը սառեցնելու և ՀԱՊԿ-ը լքելու հեռանկարի, ՀՀ անվտանգության ոլորտում ռեսուրսի դեֆիցիտի մասին։
Արմեն Հովասափյան

ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել Ակնայում ականի վրա պայթյունից վիրավոր կաԱրմավիրում տեղի կունենա հայկական հասարակական կազմակերպության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում Երեւան-Գյումրի ճանապարհին արտակարգ էՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ Խաչանովը Մասթերսի երրորդ շրջան է դուրս եկել Սյունիքում փրկարարները ավտոբուսի տակից դուրս են բերել երեք դիՊուտինը հավասարակշռություն է փնտրում Անդրկովկասում Չինաստանի հարավում ավելի քան հինգ սանտիմետր տրամագծով կարկուտ է տեղացել (տեսանյութ) Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին ՌԴ-ն խստացնում է միգրացիոն վերահսկողությունը. փոփոխությունները կվերաբերեն նաև ՀՀ քաղաքացիներին Ահազանգ. քաղաքացին Գութանասարում կոտրել է ոտքը, չի կարողանում իջնել Այսօր Երևանում մի շարք փողոցներ փակ կլինեն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղը Երևանում և մարզերում լույս չի լինելուՆԱՏՕ-ն ցանկանում է հեռացնել ռուս զինվորականներին Գյումրիից. սկսվել են սադրանքների ալիքներ1993թ. երգչուհի Շերը այցելել է Հայաստան իր հետ բերելով 2.5 միլիոն դոլլարի օգնություն. պատմության այս օրը (28 ապրիլ)Վթար՝ Հրազդանի կիրճումԴա Վինչիի «Ջոկոնդային» նախատեսվում է Լուվրում առանձին սենյակ տրամադրել Դոլարը թանկացավ․ ռուբլին՝ էժանացավՄիլանի դարպասապահ Մենյանը վնասվածք է ստացել նախավարժանքի ժամանակ Թուրքիայում ոստիկանը կրակ է բացել իր գործընկերների վրա. կան զոհերԱպրիլյան ռեկորդային շոգ կգրանցվիԻնդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն Ղազարյանը Ուկրաինական «Ստրելա-10» ՀՕՊ համակարգի մարտական հնարավորություններն աճել են 100%-ով 59-ամյա Ֆրունզիկ Զ․-ն հիվանդանոցում մահացավՏեղեկացեք․ 36 ժամ ջուր չի լինելու ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանելՏաջիկստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՍյունիքում իրանական ավտոբուսի վթարից զոհերի թիվը հասել է 5-ի ԵՄ-ն քննադատել է ՌԴ-ն՝ եվրոպական ընկերությունների դուստր ձեռնարկությունները «Գազպրոմի» վերահսկողությանը փոխանցելու համար«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ)Չինաստանը մեծ թվով ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Թայվանի ափերՍյունիքում ավտոբուսը ձորն ընկնելու հետևանքով զոհերը 4-ն են․ ՆԳՆ ՓԾ նոր տվյալներ է հայտնելՀայ ժողովրդի արդար սպասումն է՝ համապատասխան գնահատական նոր ցեղասպանությանը՝ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթմանը, էթնիկ զտումներին․ Վեհափառ Հայրապետը՝ բրազիլական ԶԼՄ-ներինՄեծ Բրիտանիան դիտարկում է Գազա զորքեր մտցնելու հարցը՝ մարդասիրական պաշարները բեռնաթափելու համարԹե´ Արևմուտքից, թե´ Ռուսաստանից հնչող արգումենտն է՝ երկրի ղեկավարը Նիկոլն է, մեզնից ի՞նչ եք ուզում․ Ազնիվ չէ, Նիկոլի վարչապետության մեջ երկու բևեռներն էլ մատնահետքեր են թողելԲերման ենթարկելով իմ տղային՝ փորձում են ինձ լռեցնել, ես հետ չեմ կանգնելու. գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)«Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմնից»․ ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշում ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների գործողությունների մասինԵրիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմերԵկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք հայ․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը (լուսանկարներ)Ոստիկանությունն այսօր հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր. Տիգրան ԱբրահամյանՆիկոլի քաղաքականությունն էլ ավելի է ամրացնում Ադրբեջանի դիրքերը հյուսիսային ուղղությամբ․ Արմեն ԱշոտյանՉի կարելի բեկել այս գործընթացը. սա ցանցային պայքար է. Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է (տեսանյութ)Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին (Տեսանյութ)ՆԳՆ-ն հորդորում է չթիրախավորել Ոստիկանությանը և զերծ մնալ սադրիչ այլ գործողություններիցՓաշինյանի գիշերային սարսափը. զինվորականների դեմ քրգործ են հարուցելԱրարատ Միրզոյանը պաշտոնական այցով մեկնելու է Կատարի Պետություն
Ամենադիտված