Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1993թ. երգչուհի Շերը այցելել է Հայաստան իր հետ բերելով 2.5 միլիոն դոլլարի օգնություն. պատմության այս օրը (28 ապրիլ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Աշխատանքի անվտանգության համաշխարհային օր, Աֆղանստան՝ Աֆղան ժողովրդի հաղթանակի օր ջիհադի ժամանակ։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1802– ամենայն հայոց կաթողիկոս է օծվել Դավիթ Ե Էնեգեթցին:

1889– ծնվել է նշանավոր դերասանուհի Արուս Ոսկանյանը:

1893 –ծնվել է գրող Մարտիրոս Վեսպերը(Դաբաղյան)։

1927 –ծնվել է հայազգի խորհրդային ֆիտոֆիզիոլոգ Մարիա Սարկիսովան։

1993– ամերիկահայ երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) այցելել է Հայաստան իր հետ բերելով 2.5 միլիոն դոլլարի օգնություն:

2000- Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը ստորագրել են պայմանագիր՝ համաձայն որի նախատեսվել է կառուցել Ռուսաստանին շրջանցող նավթամուղ։

2005- թուրքիական Ուրֆայում սկսվել է Ստամբուլում հրատարակվող «Ակոս» հայկական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի նկատմամբ հարուցված գործով դատավարությունը: 

2006- քրեական խոշոր գործ է բացվել Կալիֆորնիայում, որի շրջանակներում ձերբակալվել է 5 մարդ, որոնցից 3-ը հայեր: Ըստ մեղադրանքի նրանք բժշկական Medicare ապահովագրական ընկերությունից շորթել են 20 միլիոն դոլար:

2016-Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթի ընթացքում հայ տանկիստների նվաճած մրցանակը` 2015 թվականի արտադրության Տ-90Ս տանկը:

2017-ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի Գլխավոր վեհաժողովի զույգ պալատների՝ Սենատի և Ներկայացուցիչների տան անդամների միաձայն քվեարկությամբ ընդունվել է թիվ 17-042 համատեղ բանաձևը, որով այդ և հետագա տարիների ապրիլի 24-ը հռչակվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր Կոլորադոյում։

2018-Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումից հետո շարունակել է խորհրդակցությունների շարքը ներքաղաքական լարվածությունը թուլացնելու և լուծումներ գտնելու նպատակով և հանդիպումներ ունեցել Սերժ Սարգսյանի և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ:

2020- որպես շարունակություն Գավառ քաղաքում հնչած կրակոցների և սպանության դեպքերի դանակներով զինված անձինք մտել են Գավառի հիվանդանոց այնտեղ գտնվողներից երկուսի կոկորդը կտրել, մեկին էլ ծեծի ենթարկել։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1503 —տեղի է ունեցել Չերինոլի ճակատամարտը իպանացիների և ֆրանսիացիների միջև, որը աշխարհում առաջին ճակատամարտն է որի ժամանակ վառոդային հրազենի օգտագործման շնորհիվ այն օգտագործող կողմը հաղթանակ է տոնել։

1545 —ծնվել է կորեացի ռազմական ծավային Լի Սունսին, որը ստեղծել է աշխարհում առաջին զրահանավը։

1686 —Իսահակ Նյուտոնը Թագավորական ընկերությանն է ներկայացրել իր «Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկիզբը»դասական աշխատության առաջին հատորը։

1784 —գյուտարարներ Լոնուան և Բյենվենյուն Ֆրանսիայում ցուցադրել են աշխարհում պաշտոնապես ընդունված առաջին ինքնաշարժ ուղղաթիռի մոդելը։

1788– Մերիլենդը դարձել է ԱՄՆ-ի 7-րդ նահանգը:

1799 —ռուսական զորքերը գրավել են Միլանը։

1813 —վախճանվել է ռուս զորավար, գեներալ-ֆելդմարշալ Միխաիլ Կուտուզովը։

1847 —Լոնդենդերրից Քվեբեկ ուղևորվող «Exmouth»բրիտանական առագաստանավը նավաբեկության է ենթարկվել, որի արդյունքում զոհվել է 248 մարդ։

1852- ռուս գրող Իվան Տուրգենևը ձերբակալվել է Գոգոլի հիշատակին տպագրված հոդվածի համար։

1906 –ծնվել է չեխ-ամերիկյան մաթեմատիկոս Կուրտ Գյոդելը։

1908 —ստեղծվել է էսպերանտոյի Համաշխարհային կազմակերպությունը։

1914 —ԱՄՆ-ում արտոնագրվել է օդորակիչը։

1920 – Ադրբեջանում հաստատվել է խորհրդային իշխանություն:

1923 - Լոնդոնում բացվում է «Ուեմբլի» մարզադաշտը։

1937 –ծնվել է Իրաքի 5-րդ նախագահ Սադդամ Հուսեյնը։

1939-Ադոլֆ Հիտլերը հայտարարել է, որ չեղարկում է լեհ-գերմանական չհարձակման մասին պայմանագիրը։

1945 –վախճանվել է Իտալիայի 27-րդ վարչապետ Բենիտո Մուսոլինին։ -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կարմիր բանակը Բեռլինում սկսել է Ռայխստագի գրոհը։

1952 - Դուայթ Էյզենհաուերը նշանակվել է ՆԱՏՕ-ի գերագույն հրամանատար։

1967 —ամերիկացի բռնցքամարտիկ Կասսուիս Քլեյը(ապագա Մուհամեդ Ալին) զրկվել է մենամարտերին մասնակցելու իրավունքից կապված նրա հետ, որ հրաժարվել է ծառայել ամերիկյան բանակում։

1969– Շառլ դը Գոլը ինքնակամ հրաժարվել էՖրանսիայի նախագահի պաշտոնից:

1974– ծնվել է իսպանացի հայտնի դերասանուհիՊենելոպե Կրուսը:

1990 —վերջին անգամ ԽՍՀՄ-ում շնորհվել է մարշալի կոչում, որին արժանացել է Դմիտրի Յազովը։

2001 —կայացել է առաջին տիեզերական զբոսաշրջիկ ամերիկացի Դենիս Տիտոնի թռիչքը տիեզերք։

2002 —ավիավթարում զոհվել է Կրասնոդարի մարզի մարզպետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Լեբեդը։

2019 —վախճանվել է ռուսական և խորհրդային ավիանախագծող, Իլ-76 ծանր ռազմա-տրանսպորտային ինքնաթիռի ստեղծող Հենրիխ Նովոժիլովը։

Կ. Խաչիկյան

Ադրբեջանի վարչախումբը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցինՈրևէ բացատրություն չտրվեց ԳՇ-ից՝ ի՞նչ քարտեզների և իրավական բազայով է իրականացվում դելիմիտացիան․ Աբրահամյան Խոշոր վթար ԵրևանումՍարկավագը կենտրոնի ոստիկանության բաժնում է Շղթայական վթար՝ Երևանում․ հայտնում են վիրավորի մասինՖրանսիան կոչ է անում Իսրայելին դադարեցնել Ռաֆահում գործողությունը ՌԴ-ում բնակելի շենքի մի քանի հարկ է փլուզվել (լուսանկարներ) Մարտունեցի ազատամարտիկ Պավլիկին ոստիկանները ձերբակալեցին «Նիկոլ, ես քո հետևից գալու եմ». Տիգրան Ուրիխանյանը մեկուսարանից լուսանկար է հրապարակելՕրենքը միայն քաղաքացու համա՞ր է. Արշակ Կարապետյան Ինչպես են դիմավորել Նիկոլ Փաշինյանին ԱրմավիրումԱլմաթիում ավարտվել են Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները. ԱԳՆ Թուրքիայում ուսանողներին տեղափոխող ավտոբուս է շրջվել․ վիրավորներ կան Ռուսաստանը նոր հարձակում է սկսել Խարկովի ուղղությամբ Զգուշացում․ կարկուտ է սպասվումՈստիկանների քաշքշման հետևանքով քաղաքացին հիվանդանոցում է հայտնվել (տեսանյութ) ԱՄՆ-ն Ուկրաինային աջակցության նոր փաթեթ է հատկացնում Տիգրան Ուրիխանյանը կարճ ժամանակ անց ազատ է արձակվել․ «Հրապարակ»Վրաստանը, Հայաստանը, Մոլդովան փորձում են դուրս գալ Մոսկվայի ազդեցությունից. Bloomberg Զինծառայող էր սպանվել․ նոր մանրամասներԿարմիրբերետավորների կողմից բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք. Ռուբեն Մելիքյան Դեսպան Բուրլայը Հայաստանի ղեկավարությանը խորհուրդ է տվել կարդալ ՀԱՊԿ կանոնադրությունըՄայիսի 13-ը Նիկոլի համար ճակատագրական կլինի․ Նաիրի ՀոխիկյանԵրևանում այս պահին բերման է ենթարկվել առնվազն 30 քաղաքացի․ Ռուբեն Մելիքյան Գրողների միությունն այսօր կհայտարարի՝ միանո՞ւմ է շարժմանըԴե, որ տունդ մտնեն թալանեն, հանկարծ 1-02 չզանգես, անցի՛․ կարմիրբերետավորը՝ ակցիա իրականացնող քաղաքացունՆրա օրերը հաշված են. Տելեգրամյան ալիքները Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին. «Փաստ»Արդյո՞ք կառուցողական այլընտրանք կառաջարկվի. «Փաստ»Անգլիայի ազգային բալետի հյուրախաղերից գոյացած հասույթը կուղղվի երևանյան բալետային փառատոնին Ովքեր են Էջմիածնում բերման ենթարկված անձինք 5,2 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվելԵրևանի Արարատը 89 տարեկան է2023թ. Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի և Վարդենիսի ուղղությամբ. պատմության այս օրը (11 մայիս)Հայտնի է, թե որ ճանապարհները կփակվեն այսօրՌԴ-ում ձերբակալվել է Տիգրան Ուրիխանյանը 9-ամյա Լիզաի մարմինը գտել են ավտոտնակում (տեսանյութ)Գիրքը կարող է ձեռնարկ դառնալ կրթության ոլորտում, օգտակար կլինի նաև գործարար համայնքին. Լիլիթ Շաքարյանի «Բրենդինգ. անձեր, ընկերություններ և երկրներ» գիրքն ընթերցողի սեղանին է. «Փաստ»Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է յոթի«Աստծո նկատմամբ հավատքն ու իմ Արմանն են ուժ տալիս կյանքը շարունակելու». Սամվել Անանյանն անմահացել է 2020 թ.-ի հոկտեմբերի 19-ին. «Փաստ»2 զոհ 1 վիրավոր․ ինչ է կատարվել ՍյունիքումԹաիլանդում անոմալ շոգը, որը տեղ-տեղ հասել է 52 աստիճանի, 61 մարդու կյանք է խլելՌուբլին կրկին էժանացավԿառավարության քաղաքականությունը՝ ոչ թե աջակցել, նպաստել, այլ մորթել տնտեսությունը. «Փաստ»Երկրին հարվածել է վերջին 20 տարվա ընթացքում ամենահզոր մագնիսական փոթորիկըՌուսաստանի հետ հարաբերությունների աշխարհաքաղաքական ենթատեքստերը. «Փաստ»Կստանանք այն, ինչ ցանկանանք․ Ալիև«Սա ընդդեմ իշխանության վարած քաղաքականության, բարքերի ու վարքագծի ժողովրդական բունտ է, որը ստացավ քաղաքական բովանդակություն». «Փաստ»2018-ին հեղափոխությո՞ւն էր, թե՞ կռիվ լափամանի համար. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ Հայի, Հայաստանի, Հայրենիքի ու... Եկեղեցու. «Փաստ»
Ամենադիտված