Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ սահմանափակումը կարող է բացասաբար ազդել տնտեսության վրա․ տնտեսագետ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերով գործառույթները մարտի 30-ից դադարեցնելու վերաբերյալ հայաստանյան բանկերի գրեթե միահամուռ որոշումը կարող է բացասաբար անդրադառնալ երկրի տնտեսությանը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Աղասի Թավադյանը:

Մասնագետը գտնում է, որ դա կարող է բարդություններ առաջացնել հատկապես արտահանում իրականացնող հայ գործարարների համար և որոշակիորեն փոխել նաև ներքին առևտրի հաշվեկշիռը:

«Հայաստանի կենտրոնական բանկը պաշտոնապես հայտարարել է, որ բանկերը, գնահատելով իրենց ռիսկերը, ինքնուրույն են որոշել հրաժարվել «Միր» համակարգից: Այս պահին հայտնի է, որ բոլոր բանկերը, բացառությամբ ՎՏԲ-ի, չեն սպասարկելու նշված համակարգի միջոցով կատարվող գործարքները: Դա անխոս կարող է լուրջ հարված հասցնել Հայաստանի տնտեսվարողներին՝ հաշվի առնելով, որ ներկայումս մեր երկրից արտահանվող արտադրանքի 43 տոկոսը տեղափոխվում է Ռուսաստան:

Իսկ դա հիմնականում պատրաստի, բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանք է: Խնդիրն այն է, որ ներկայումս Ռուսաստանը կտրված է աշխարհի ֆինանսական համակարգերից՝ միջազգային քարտերն այնտեղ չեն գործում: Դա լրացուցիչ բարդություններ կառաջացնի հայաստանցի գործարարների համար՝ հանգեցնելով կողմնակի ծախսերի աճի: Արդյունքում շատ գործարարներ, որոնք հիմնականում գործունեություն են ծավալում ռուսական շուկայում, ստիպված կլինեն հրաժարվել այլ բանկերի ծառայություններից և օգտվել «Միր» համակարգով գործարքներ կատարող ՎՏԲ բանկից»,- նշեց մեր զրուցակիցը:

Աղասի Թավադյանը մատնանշեց, որ 2023 թվականին, երբ Հայաստանում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ, միայն բանկային ոլորտն է բացասական ցուցանիշ ունեցել երկրի ՀՆԱ-ում: Տնտեսագետի գնահատմամբ՝ դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ 2023 թվականին Հայաստանից կապիտալի արտահոսքն աճել է 55 տոկոսով, իսկ ներհոսքը դանդաղել է, ինչի հետևանքով բանկային ոլորտի ծավալները մոտ 6 տոկոսով կրճատվել են:

«Այս տարի նույնպես նկատվում է կրճատման միտում: Այսինքն, 2024 թվականին բանկային համակարգում ռիսկերը մեծ են: Հատկապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կապիտալի մեծ մասը բանկային համակարգից ուղղվել է շինարարության ոլորտ: Երկրորդ ռիսկն այն է, որ Հայաստանի գործարարներից շատերը Ռուսաստանի հետ են համագործակցում, և դա կարող է նրանց համար բարդություններ առաջացնել կապիտալը դուրս հանելու առումով:

Ըստ էության, մեր բանկային համակարգը պետք է որ հաշվարկած լինի այդ ռիսկերը, սակայն Հայաստանի բանկերը, պատկերավոր ասած, հայտնվել են երկու քարի արանքում: Մի կողմից՝ ստիպված են հրաժարվել «Միր» քարտերը սպասարկելուց, ինչը հանգեցնելու է վերոնշյալ խնդիրներին, մյուս կողմից՝ այդ քարտերի հետագա սպասարկումը հղի է պատժամիջոցների կիրառմամբ:

Աղասի Թավադյանն ընդգծեց, որ Հայաստանում «Միր» քարտերի սպասարկման կտրուկ սահմանափակումը կարող է անդրադառնալ նաև ներքին առևտրի վրա: «2022 թվականին Հայաստան է եկել մոտ 130 հազար ռելոկանտ: Հիմա նրանց զգալի մասը վերադարձել է Ռուսաստան կամ էլ տեղափոխվել է այլ երկրներ, որտեղ որոշ պայմաններ ավելի լավն են:

Հայաստանում ստեղծված իրավիճակը բարդացնելու է տրանզակցիաները (խմբ․ դրամական միջոցների փոխանցումը հաշվից հաշիվ և ցանկացած գործարք, որը կատարվում է բանկային հաշվի կամ քարտի միջոցով) և կարող է հանգեցնել ռելոկանտների հավելյալ արտահոսքի: Կապրենք՝ կտեսնենք, թե ինչպես կծավալվեն իրադարձությունները»,- եզրափակեց Աղասի Թավադյանը:

Հայտնի է 2023-2024 ուս․ տարվա վերջին դասի օրը Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ստամբուլում մինչև 7,6 մագնիտուդ ուժգնությամբ է կանխատեսվում Օմսկի «Իստոկ Մեդիա» ասոցիացիան հաղթել է «Լուսավոր կինո» մրցույթում Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը «Տավուշի երկրապահների դիրքն է․ հանձնեցին»․ Վարդան ՂուկասյանՀԱԵ Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի թեմի հայկական եկեղեցում խաչ է տեղադրվել Մենք չորս գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք չորս գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանԻրազեկում․ 35 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքներըԱդրբեջանը Հայաստանին ժամանակ է տվել Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Ստավրոպոլի Նևինոմիսսկի կենտրոնական շուկան է հրդեհվել (տեսանյութ) Զինծառայողների վրա ճնշում է գործադրվում, նրանք եկել էին աջակցելու, բայց չեն միացել մեզ. Մախսուդյան Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատաման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. ՔՊ պատգամավոր Ոսկեպարի եկեղեցին և գերեզմանատունն այլևս հասանելի չեն տեղի բնակիչներին Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանի և Գագիկ Խաչիկյանի արդյունքները Եթե ՀՀ-ն ընդունի ատոմակայան կառուցելու ԱՄՆ առաջարկն, ապա այդ առումով էլ կդառնա փորձադաշտ. ԴավթյանՓաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Այսօր տասնյակ հասցեներում լույս չի լինի Տավուշի հանձման դեպքում Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի վերահսկողության ներքո Որոշեցինք՝ գնում ենք տանտեր լինելու ճանապարհով․ ՓաշինյանԱպրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնըԱրևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»Որոշ զինծառայողներ «զղջման ուղերձ» են տարածել (տեսանյութ) «Ֆրանսիան երազում է կրկնել Ռուսաստանի Քաղաքացիական պատերազմի ժամանակվա իր ինտերվենցիան և հույսը դնում է Հայաստանի օգնության վրա» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին․ Տիգրան Աբրահամյան1915թ. ծնվել է մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազը. պատմության այս օրը (27 ապրիլ)Առեղծվածային դեպք․ հյուրանոցում 2 դիակ են հայտնաբերել, ևս 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»«Ոտքի՛». Երևանում միացել են Տավուշյան շարժմանը Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Ադրբեջանից գազ գնելը, որպես արհեստական թեմա նետվում է դաշտ. փորձագետԳիշերն արտակարգ է եղել․ Կիրանցից 5 քաղաքացի և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿԲռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Ռուբլին կտրուկ էժանացավԲախվել են Opel-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավորներ«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»ՀՀ ՊՆ-ն զգուշացնում էՄանրամասներ Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ականների փակ նիստից․ «Հրապարակ» Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Պատգամավորից մինչեւ սովորական քաղաքացի. «Հրապարակ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․ «Հրապարակ» Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին «տեղը բերել». «Ժողովուրդ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին․ «Հրապարակ» Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ՔՊ-ականների հետ հանդիպման. «Ժողովուրդ»
Ամենադիտված