Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ այս, մինչ այն՝ ընդամենը 2 ամսից կլրանա 6 տարին, ինչ Հայաստանում իշխանության ղեկին Փաշինյանն է: Դրանից առնվազն վերջին երեքուկես տարին, կարելի է ասել, արնածոր մղձավանջ է: Վատն այն է, որ այդ մղձավանջի վերջը չի էլ երևում: 6 տարին արդի աշխարհում ու պայմաններում ահռելի ժամանակահատված է:

Նույն Փաշինյանի և նրա նվազած երկրպագուների կողմից այդքան չսիրված «նախկինները», մարդավարի ասած՝ ՀՀ բոլոր նախորդ իշխանությունները, իրենց ոչ փոքր բոլոր թերություններով հանդերձ, ոչ թե 6, այլ շատ ավելի կարճ ժամանակահատվածում, ասենք՝ 3-4 տարվա մեջ, շատ ավելի շատ բաներ են հասցրել անել: Կարելի է պարզապես թվարկել. անկախ պետականության մեկնարկ, բանակի ձևավորում, հաղթանակ պատերազմում, վառել իքաէներգետիկ ճգնաժամի (թեկուզ՝ նաև սեփական անհեռատեսությամբ պայմանավորված) հաղթահարում, տնտեսության կայունացում, տնտեսական կտրուկ վերելք, բանակի և պաշտպանունակության բարձրացում, ՀՆԱ-ի ու կենսամակարդակի, ներդրումների շեշտակի աճ, հավասարակշռված արտաքին հարաբերությունների ձևավորում ու խորացում, երկրի անվտանգության ապահովման հավել յալ երաշխիքների ապահովում:

Հատուկ չենք առանձնացնում, թե որն է եղել Լևոն Տեր-Պետրոսյանի, որը՝ Ռոբերտ Քոչարյանի, որն էլ՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում: Ինչ խոսք, կրկնենք, եղել են նաև բացթողումներ, թերացումներ, ինչո՞ւ ոչ՝ սխալներ: Բայց ամենից կարևո՛րը. բոլոր նախորդ իշխանությունները, այդ ամենով հանդերձ, ըստ կարելվույն ուժեղացրել են բանակը, բարձրացրել են երկրի պաշտպանունակությունը, ապահովել են պետության ու ժողովրդի անվտանգությունը, արտաքին թշնամիներից պաշտպանվածությունը: Բո-լո-րը: Ավելին, Հայաստանի նախորդ իշխանությունները թշնամուն տարածք չեն հանձնել, կատարել են Արցախի անվտանգության երաշխավորի պարտավորությունը, մեկը մյուսին իշխանությունը (եթե նույնիսկ հրաժարականով) փոխանցել են՝ ունենալով անվտանգ, պաշտպանված ու պաշտպանունակ Արցախ և Հայաստան:

Նիկոլ Փաշինյանը, 2018-ի եղելությունների հետևանքով գրավելով իշխանությունը, նախորդից «ժառանգություն» է ստացել ազատագրված ու կայացած, թեպետ՝ միջազգայնորեն չճանաչված Արցախ, ինչպեսև՝ հստակ անվտանգային ունակություններ, դաշնակցային կապեր ու հարաբերություններ, ապահովված անվտանգային համակարգ ու պաշտպանունակության բարձր աստիճան ունեցող, տարածաշրջանային առումով լուրջ դերակատարություն ունեցող Հայաստան: Անցել է 6 տարի: Ի՞նչ է հասցրել անել այդ 6 տարվա մեջ Նիկոլ Փաշինյանը: Ի՞նչ է նրանից հետո «ժառանգելու» ՀՀ հաջորդ իշխանությունը: Եթե հակիրճ՝ հաջորդը ժառանգելու է երկրի, պետական կառավարման համակարգի, բանակի ու հասարակության ավերակներ:

Այ թե ինչ է 6 տարվա մեջ արել Նիկոլ Փաշինյանը: Նա, իհարկե, իրեն բնորոշ ոճով կարող է շրջվել ու ասել, թե՝ դեռ մի բան էլ պիտի իրեն շնորհակալ ու երախտապարտ լինենք, որ գոնե այդ ավերակներն է թողել, բայց դա հետո կլինի, թերևս: Կենտրոնանանք ռեալության վրա: Անցնող 6 տարվա ընթացքում, ինչ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ղեկավարն է, նրա ու իր գլխավորած իշխանության ջանքերով.

1. փակուղի է մղվել և վերջնահաշվում տապալվել է Արցախի հիմնախնդրի քաղաքական կարգավորման բանակցային գործընթացը, զրոյացվել է տասնամյակների ընթացքում ձևավորված կարգավորումային, բանակցային հենքը,

2. կազմաքանդվել և անընկալելի շփոթի է վերածվել Հայաստանի պետական կառավարման համակարգը, գրեթե զրոյացվել են գերատեսչություններ, որոնց անհրաժեշտությունն անհնար է վիճարկել (օրինակ՝ գյուղնախարարությունը, մշակույթի նախարարությունը),

3. գործնականում կազմաքանդվել են երկրի զինված ուժերը, առհասարակ՝ պետության «ուժային բլոկը», էլ չենք խոսում՝ «իրավապահ համակարգի» մասին, որը դրվել է գերազանցապես առանձին վերցրած 1 անձի և նրա քաղաքական խմբակի շահերի սպասարկման, նրանց իշխանությունը պահելու խնդրի տակ,

4. գործնականում կազմաքանդվել է երկրի անվտանգության ապահովման ձևավորված համակարգը,

5. կազմաքանդել է նաև դատական իշխանությունը, վերացվել և շարունակում են վերացվել անկախ դատական համակարգ ունենալու սաղմերն անգամ,

6. քաղաքական հետապնդումները, հալածանքները, կամայական ձերբակալությունները դարձել են առօրեական երևույթ,

7. փչացրել են հարաբերությունները Հայաստանի հնարավոր ու իրական դաշնակից, բարեկամ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի հետ, Հայաստանը արտաքին-քաղաքական սուբյեկտից վերածվել է օբյեկտի, «ձեռք բերել» անհուսալի գործընկերոջ համբավ:

7. երկրի տնտեսությունը ամուր նստել է «խաղամոլական» և «ռե-էքսպորտային» ասեղների վրա...

Ամենից ու ամենից կարևորը. Փաշինյանի իշխանությունը պատերազմ է բերել Արցախի ու Հայաստանի վրա, անպատասխանատու հայտարարություններով լեգիտիմացրել է ռազմական ագրեսիայի դիմելու թշնամական նկրտումները: Պատերազմով «բերել» են տարածքային ահռելի կորուստներ, ավելի քան 5-6 միլիարդ դոլարի զենք ու սպառազինություն թողել են թշնամուն: Ավելին, Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունը հրապարակայնորեն ուրացել են Արցախը, այն ճանաչել են թշնամապատկան տարածք, գործնականում հանդես են եկել որպես Արցախի հայաթափման համահեղինակ:

Այժմ նույն իշխանությունն արդեն Հայաստանի մի շարք տարածքների ուրացման գործընթացի մեջ է ու վարում է նման բովանդակությամբ ագրեսիվ քարոզչություն, Հայաստանի հանրությանը ահաբեկում է պատերազմով: Ամեն պարագայում, որքան էլ որ դա անհարկի լավատեսական չթվա, վերը նշվածները վերականգնելի կորուստներ են: Դժվարին, տքնանք ու անասելի ջանքեր պահանջող, բայց՝ վերականգնելի: Անդառնալի է հազարավոր ու հազարավոր երիտասարդների՝ մեր զինվորների ու սպաների կորուստը, որ ոչ մի գնով ոչ մի իշխանություն ոչ մի կերպ չի կարող վերականգնել: Տեսնո՞ւմ եք, թե ընդամենը 6 տարվա մեջ որքան շա՜տ բան է հասցրել անել Նիկոլ Փաշինյանը, հասկանալի է՝ իր գլխավորած իշխանությամբ: Այո, շուտով կլրանա Փաշինյանի վարչապետության 6 տարին:

Օրացուցային առումով՝ մայիսի 8-ին: Բայց կտրուկ մոտենում է ոչ միայն այդ ամսաթիվը. դատելով առկա տրամադրություններից ու իրավիճակից, Փաշինյանի իշխանության համար մոտենում է նաև «կկվի կանչելու» պահը: Հիմա Փաշինյանի իշխանությունը Հայաստանին ու մեր հանրությանը դրել է Թումանյանի նկարագրած «հիմար կկվի» դերում: Եթե չեք հիշում, տան փոքրին հարցրեք, կասի. այն, որ աղվեսը սպառնալով սրած կացնով ծառը կտրելով՝ հերթով կկվի ձագերին տանում-ուտում է: Բայց հեգնանքասեր ճակատագիրը նույն հեղինակի նկարագրած մեկ այլ իրավիճակ է նախանշում կարծես՝ «կկվի կանչելը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Օմսկի «Իստոկ Մեդիա» ասոցիացիան հաղթել է «Լուսավոր կինո» մրցույթում Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը «Տավուշի երկրապահների դիրքն է․ հանձնեցին»․ Վարդան ՂուկասյանՀԱԵ Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի թեմի հայկական եկեղեցում խաչ է տեղադրվել Ստամբուլում մինչև 7,6 մագնիտուդ ուժգնությամբ է կանխատեսվում Մենք չորս գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք չորս գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանԻրազեկում․ 35 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքներըԱդրբեջանը Հայաստանին ժամանակ է տվել Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Ստավրոպոլի Նևինոմիսսկի կենտրոնական շուկան է հրդեհվել (տեսանյութ) Զինծառայողների վրա ճնշում է գործադրվում, նրանք եկել էին աջակցելու, բայց չեն միացել մեզ. Մախսուդյան Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատաման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. ՔՊ պատգամավոր Ոսկեպարի եկեղեցին և գերեզմանատունն այլևս հասանելի չեն տեղի բնակիչներին Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանի և Գագիկ Խաչիկյանի արդյունքները Եթե ՀՀ-ն ընդունի ատոմակայան կառուցելու ԱՄՆ առաջարկն, ապա այդ առումով էլ կդառնա փորձադաշտ. ԴավթյանՓաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Այսօր տասնյակ հասցեներում լույս չի լինի Տավուշի հանձման դեպքում Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի վերահսկողության ներքո Որոշեցինք՝ գնում ենք տանտեր լինելու ճանապարհով․ ՓաշինյանԱպրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնըԱրևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»Որոշ զինծառայողներ «զղջման ուղերձ» են տարածել (տեսանյութ) «Ֆրանսիան երազում է կրկնել Ռուսաստանի Քաղաքացիական պատերազմի ժամանակվա իր ինտերվենցիան և հույսը դնում է Հայաստանի օգնության վրա» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին․ Տիգրան Աբրահամյան1915թ. ծնվել է մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազը. պատմության այս օրը (27 ապրիլ)Առեղծվածային դեպք․ հյուրանոցում 2 դիակ են հայտնաբերել, ևս 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»«Ոտքի՛». Երևանում միացել են Տավուշյան շարժմանը Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Ադրբեջանից գազ գնելը, որպես արհեստական թեմա նետվում է դաշտ. փորձագետԳիշերն արտակարգ է եղել․ Կիրանցից 5 քաղաքացի և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿԲռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Ռուբլին կտրուկ էժանացավԲախվել են Opel-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավորներ«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»ՀՀ ՊՆ-ն զգուշացնում էՄանրամասներ Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ականների փակ նիստից․ «Հրապարակ» Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Պատգամավորից մինչեւ սովորական քաղաքացի. «Հրապարակ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․ «Հրապարակ» Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին «տեղը բերել». «Ժողովուրդ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին․ «Հրապարակ» Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ՔՊ-ականների հետ հանդիպման. «Ժողովուրդ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխը․ «Հրապարակ»
Ամենադիտված