Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի կառավարությունը չի հասկանում իր քայլերի հետևանքները․ Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի բանկոմատներում մարտի 30-ից ռուսական «Միր» քարտերի սպասարկման դադարեցումը բավական լուրջ և խորը հետևանքներ է ունենալու Հայաստանի տնտեսության վրա, ընդորում, այս որոշումը ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական է, քանի որ տնտեսական առումով բացարձակապես չի բխում հայկական կողմի և հայ ժողովրդի շահերից։ Առնվազն մի քանի ուղղութուններով Հայաստանը լուրջ կորուստներ է ունենալու։

Օրեր առաջ հայկական բանկերը հայտնեցին, որ մարտի 30-ից Հայաստանի գրեթե բոլոր բանկերում, բացառությամբ մեկի, «Միր» քարտերը չեն սպասարկվելու։ Բացառությունը ՎՏԲ Հայաստան բանկն է, իսկ նման որոշումը կապված է ԱՄՆ Ռուսաստանի դեմ ներդրած պատժամիջոցներով։ Փետրվարին Վաշինգտոնը 500-ից ավելի ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցներ էր կիրառել։ Պատժամիջոցներից մեկն էլ վերաբերում էր «Միր» վճարային քարտերի համակարգին։ Հայաստանյան բանկերը նախընտրել են խնդիրներ չունենալ ամերիկյան քաղաքական և ֆինանասական կազմակերպությունների հետ, իսկ ՎՏԲ Հայաստանը ռուսական ՎՏԲ-ի դուստր ձեռնարկությունն է և այդ առումով խնդիրներ չունի։

Ոլորտները, որոնք կարող են ազդել Հայաստանի տնտեսության վրա, էական նշանակություն ունեն։ Առաջին և գլխավոր ոլորտը զբոսաշրջությունն է, 2023 թվականին Հայաստան այցելած 2,3 միլիոն զբոսաշրջիկների 50%-ից ավելին ռուսներ են, որոնք իրենց հետ հիմնականում «Միր» քարտեր էին բերում և գումարներն օգտագործում Հայաստանում։ Բացի այդ, ռելոկանտներն իրենց հետ զգալի քանակության գումար էին տեղափոխել Հայաստան և դրանք տեղաբաշխել հայկական բանկերում։ Այս որոշումից հետո, տարբեր ֆինանսական աղբյուրների փոխանցմամբ, ռուսների մի մասն իր խնայողությունները հանում է հայկական բանկերից։ Լրջագույն խնդրի առջև են կանգնելու Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած հայերը, որոնք վաստակած գումարները Հայաստան էին ուղարկում հենց ռուսական բանկերի միջոցով՝ «Միր» քարտերով։

Ըստ վերլուծաբանների՝ ռուս-ուկրաինական հակամարտությունից առաջ, Ռուսաստանից Հայաստան էր փոխանցվում 1 միլիարդ դոլարի չափով տրանսֆեր։ 2022 թվականից հետո, միայն Ռուսաստանից, ֆիզիկական անձանց կողմից Հայաստան է փոխանցվել շուրջ 3,9 միլիարդ դոլար։ 3,9 միլիարդից 3,1 միլիարդ դոլարը փոխանցվել է առևտրային նպատակով, ֆիզիկական անձինք այդ գումարների մեծ մասը փոխանցել են հենց «Միր» քարտերի միջոցով։ Դրա շնորհիվ Հայաստանում աշխուժացել էին առևտուրը, հանրային ծառայությունները, տարբեր տեսակի այլ ծառայություններ։ Այս որոշումից հատկապես ծանր կորուստ է ունենալու փոքր և միջին բիզնեսը։ Կարող է կանգնել առևտուրը, իսկ ռուս ռելոկանտների մեծ մասը կարող է պարզապես հեռանալ Հայաստանից։ Արդյունքում,արևմտյան պատժամիջոցներին ենթարկվելով, հայկական կողմն ավելի շատ «կրակել է սեփական ոտքին», քանի որ արևմտյան պատժամիջոցները տնտեսական առումով որևէ կերպ չեն ազդում Ռուսաստանի վրա։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսությանն առաջիկայում ծանր հետևանքներ են սպասվում՝ կապված գործող իշխանությունների դիլետանտ քաղաքականության հետ։ Ոչ միայն քաղաքական, այլ նաև՝ տնտեսական առումով, Փաշինյանի կառավարությունը չի հասկանում իր քայլերի հետևանքները։ Ըստ պաշտպանության նախկին նախարարի՝ դա աղետալի հետևանքներ կարող է ունենալ։

Իրանից Նախիջևան ուղևորվող բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 20 կգ հերոին Ռեժիմի հանցավոր որոշումները վավերացնող` խամաճիկների վերածված դատարանները վաղուց որևէ աղերս չունեն արդարադատության հետ․ Նարեկ Սամսոնյանի գրառումը «Արմավիր» ՔԿՀ-ից ՀԱՄԱՍ-ը Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակել է 20 հրթիռ Նախկին ԱԳ նախարարը ստեղծված իրավիճակից լուծումներ է առաջարկումԿյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Վթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը, որն էլ բախվել է բենզալցակայանի պատին, վիրավոր կա Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում Արման Թաթոյանի խոսքը «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի կլոր սեղան քննարկմանըՄեզ տանում էին մի սենյակ, որտեղ պատերին անցքեր կային՝ մաքուր օդ շնչելու տեղ էր. տղաների գերության 10 օրերը Խոշոր վթար՝ Երևանում. «Բելաջիո»-ի հարևանությամբ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը, վիրավոր կա Մասկը Չինաստանում պայմանավորվել է Tesla-ի և Baidu-ի համագործակցության շուրջ Դատախազություն ճշտող հարցում ենք ուղարկում, ասում եք՝ պատասխանել ենք, տպավորություն է՝ կամ մենք հիմար ենք, կամ մեզ այդպիսինի տեղ եք դնում․ Թորոսյանը՝ գլխավոր դատախազինՄոսկվայում 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկից և ողջ մնացել Կիրանցում են Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները (տեսանյութ) «Ինչպես են մարսում Հայաստանը» Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան Ճիշտ չէ մեզ անդաստիարակության մեջ մեղադրելը․ Վարդապետյանը՝ Թորոսյանին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում Հայտնի է՝ նաեւ ովքեր են եղել Կիրանցի խորհրդավոր մեքենայում Իսրայելը մտավախություն ունի, որ ՄՔԴ-ն պատրաստվում է Նեթանյահուին ձերբակալելու օրդեր տալ Երևան-Մեղրի ճանապարհին ավտոբուսը գլորվել էր ձորը, 5 զոհ ու 8 վիրավոր կան․ նոր մանրամասներ Սի Ծինփինը մայիսի 5-ից 10-ը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 200 միավոր անշարժ գույք, ավելի քան 23 մլրդ դրամ Ես ո՛չ սև եմ, ո՛չ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Գլխավոր դատախազը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանը «Ինչո՞ւ են հայերը պատրաստ իրենց հողերը տալ Ադրբեջանին» «Նիկոլ դավաճան»․ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին իրավիճակը լարվեց 1882 թ. Բեռլինում բացվել է աշխարհում առաջին տրոլեյբուսային գիծը. պատմության այս օրը ( 29 ապրիլ) Ջուր չի լինի ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ապագայի վերաբերյալ Փաշինյանի տեսլականին. Բլինկեն ՊՍԺ-ն ժամանակից շուտ հռչակվել է Ֆրանսիայի չեմպիոն Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Կարաչայ-Չերքեզիայում զինված հարձակում է տեղի ունեցել ոստիկանների վրա. կա 7 զոհ Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն «Դուխով հանձնի, հետդ ենք», «Թողե՛ք թող հանձնի»․ մայրաքաղաքում ակցիա է իրականացվել (լուսանկարներ) Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին ԱՄՆ-ում տոռնադոների հետևանքով կան զոհեր ՇՏԱՊ․ Փակ է Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը Իշխանությունն իր սև գործն ակտիվ շարունակում է․ Աբրահամյան Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախվել են ցուցարարներն ու իրավապահները. ձերբակալվել է նախկին պետնախարարը (տեսանյութեր)Եթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան Ոսկանյան Ինչ փոխարժեքներ են սահմանվել այսօր 2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի արդյունքները Եվրոպայի առաջնությունում Առաջին անգամն է․ կանայք ՄԻԱՎ-ով են վարակվել «գեղեցկության ներարկումների» ժամանակ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը՝ Եվրոպայի առաջանության արծաթե մեդալակիր Կադիրովը 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները
Ամենադիտված