Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատախազություն ճշտող հարցում ենք ուղարկում, ասում եք՝ պատասխանել ենք, տպավորություն է՝ կամ մենք հիմար ենք, կամ մեզ այդպիսինի տեղ եք դնում․ Թորոսյանը՝ գլխավոր դատախազին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2018-ի համեմատ 2023 թվականին եղել է կալանավորումների կրկնակի աճ, ողջամիտ կասկած է առաջանում, որ սա օգտագործվում է որպես պատժի, նաև որպես խոստովանանքներ կորզելու միջոց։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստին ասաց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։

Թորոսյանը նաև նշեց, որ ձերբակալությունների ցուցանիշը 2017-2018 թվականների նկատմամբ աճել է 8-9 անգամ։ «Արդյո՞ք ողջամիտ կասկած չի առաջանում, որ դրանք օգտագործվել են խոստովանական ցուցմունք կորզելու համար և դրանից հետո են բաց թողնվել մարդիկ»,- հարցրեց Թորոսյանը։

«Տիգրան Առաքելյանը մեղադրեց Քննչական կոմիտեի պետին և Երևանի քննչական կոմիտեի ղեկավարին իրեն անձնապես իրենց կաբինետում խոշտանգելու համար, իրենց մասով կա՞ գործ, մեղադրանք առաջադրվե՞լ է այդ մարդկանց, իրենց պաշտոնավարումն ինչո՞ւ չի դադարեցվել, որովհետև ուրիշների դեպքում ջանասիրաբար այդ ամեն ինչն արվում է։ Ես ուզում եմ հասկանալ՝ ի վերջո բոլո՞րն են հավասար օրենքի առաջ, թե որոշ մարդիկ ավելի հավասար են»,- նշեց նա։

Թորոսյանը հավելեց, որ ունի նաև մեկ տեխնիկական հարց։

«Երբ մենք հարցումներ ենք ուղարկում դատախազություն ու մեզ պատասխանում են, իսկ հետո մենք ճշտումներ ենք ցանկանում անել ու նորից հարցո ւմ ենք ուղարկում, մեզ պատասխանում են՝ մենք արդեն ձեր հարցումներին պատասխանել ենք։Այնպիսի տպավորություն է, որ կամ մենք ենք տենց հիմար, չենք հասկանում էդքան բան ու երկրորդ հարցումն ենք ուղարկում, կամ առնվազն մեզ այդպիսինի տեղ են դնում, իսկ դա շատ տհաճ է մի մարմնի հանդեպ, ով ընտրում է գլխավոր դատախազ, որը հաշվետու է միայն ԱԺ-ին»,- ասաց նա։

Աննա Վարդապետյանն էլ արձագանքեց, որ եթե Թորոսյանն իր գրաֆիկը կառուցի, համադրելով քրեական հետապնդման ենթարկված անձանց հետ, կտեսնի, որ մեծ առումով նվազում կա կալանքների հետ կապված, որովհետև կա այլընտրանքային խափանման միջոց՝ տնային կալանքը։

«Քրեական արդարադատության թվերի հետ աշխատելիս պետք է համադրել այդ թվերը։ Դատախազությունը չի դակում բոլոր գործերն ու ուղարկում դատարան, Դատախզությունը պետք է մեղադրանքի որակի համար Դատարանում հաշվետու լինի»,- ասաց Վարդապետյանը։

Անդրադառնալով Թորոսյանի տեխնիկական հարցին, նա ասաց․ «Իսկ տեխնիկական հարցի մասով ասեմ՝ մենք Ձեզ պատասխանել էինք այն տվյալներն ինչ ունեինք, իսկ դուք հետո ուղարկել էիք Infocom-ի լինքեր, մենք Ձեզ նորից ասացինք՝ ինչ տվյալ ունենք տրամադրել ենք, և մեզ մեղադրել անդաստիարակության մեջ էթիկապես ճիշտ չէ»։

Նշված հատվածներում սահմանային գծի վերարտադրումը ավարտվել է, համաձայնեցվել, ստորագրվել և այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված․ Վարչապետի աշխատակազմՄայիսի 16-ին, ժամը 10:30 հանդիպում ենք Կառավարության շենքի դիմացՀանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները․ ինչ հարցեր են համաձայնեցվելՍլովակիայի վարչապետին մտցրել են արհեստական կոմայի մեջ. նրա վիճակը ծանր է․ Սլովակիայի ներքին գործերի նախարարՄայիսը լավ ամիս է, մայիսը հունիս չի դառնալու․ Սրբազան Հայրը՝ Հոգևոր Հայաստանի հաղթանակի մասինԱպօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվելՀիմնական անելիքները տեղափոխվում են այն օրակարգ, որին բոլորդ սպասում եք․ վաղը նույնպես կազմակերպելու ենք ակցիաներ․ Բագրատ ՍրբազանՎրաստան այցելող ՀՀ քաղաքացիների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության հունիսի մեկի ժամկետը հաստատված չէ․ ՀՀ ԱԳՆՑանկանում ենք՝ նախանշած ծրագիրն այս շաբաթվա մեջ ավարտել․ Բագրատ ՍրբազանՍուրբ պատերազմ է, պետք է հաղթենք. 44-օրյա պատերազմում ոտքերը կորցրած տղաները միացել են սրբազան շարժմանը (տեսանյութ)Էս մարդու որդիների ճամբարը խառնվել է իրար, մենք մեր գործողությունների մասին դեռ կխոսենք. Սրբազան (տեսանյութ)Մայրաքաղաքում փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն. ՆԳՆ ոստիկանությունՍնանկ է ընկալումը, թե Հայաստանում առաջնորդության այլընտրանք չկա․ Վարդան ՈսկանյանՍրբազանը հայրաբար գրկեց ոստիկանին. «Ես քեզ վիրավորելու հարց չունեմ, Լևոն ջա’ն»ԶՈՒ-ում հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում շարունակվում են պլանով նախատեսված միջոցառումները․ ՀՀ ՊՆ«Վախով եկար, վախով էլ գնալու ես, անփառունակ ու անգերեզման». Աբրահամ Գասպարյան«Հանգի'ստ, հե'տ գնացեք». քաշքշուք` ոստիկանների և Սրբազանի Շարժման մասնակիցների միջև (տեսանյութ)Ոստիկանները հրաժարվում են բացել ճանապարհը Բագրատ Սրբազանի և ակցիայի մասնակիցների առջևՄեկ անձի շուրջ ընդհանուր համախոհություն գոյություն ունի․ Բագրատ Սրբազանը՝ վարչապետի թեկնածուի մասինՎաղն էլ կասեն չպետք է ձեզ հայ անվանեք, մնաց մի քայլ. Ա. Կարապետյան Սրանց թուրք կամ ուրացող մի ասեք, հաճույք են ստանում, Արարատի կամ Մեծ Հայքի անուն տվեք. Սրբազան (տեսանյութ)Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները սպասում են ինչ-որ վատ իրադարձության. Կիրանցի բնակիչը նշում է՝ անորոշության մեջ ենՓաշինյանը ոստիկաններով շրջապատված Օպերայում խոսում է Բաքվի հետ պայմանագրի մասին (տեսանյութ)Զգուշացնում եմ՝ իրենց կողմից որեւէ հրահրումը լինելու է իրենց վերջը` բառիս բուն իմաստով. Սրբազան (տեսանյութ)Կանադայում տեղի ունեցածը շատ նուրբ հարց է, չեմ ուզում արծարծել․ Բագրատ Սրբազանը՝ Կանադայի թեմի հետ կապված լուրերի մասինԻնչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մեկնել Դանիա. մանրամասները` ըստ քաղաքագետիԷս հո գազի գնի հարց չի, թշնամու առաջ դարպասը բացում ա ու ասում ա՝ մտի. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)«Թանգարանների գիշեր»-ը մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով Ադրբեջանում դատարանը ևս 5 ամսով երկարացրել է օկուպացված Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետըԱմբողջ ՔՊ-ն տակից մեզ հետ աշխատում է, հատկապես` Գագիկ Մելքոնյանը. Սրբազան (տեսանյութ)Հայտնի բժշկին ինձ հետ ողջագուրվելու համար ազատել են աշխատանքից, ամոթ. Սրբազան (տեսանյութ)Վաղն ուզում եմ հանդիպել բոլոր դասախոսների, գիտնականների հետ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Օպերայի շրջակա տարածքում գտնվող սրճարաններից ոստիկանները հրահանգել են այցելուներին դուրս հանել․ սրճարանի աշխատակիցՏեսեք՝ ինչ վախի մեջ են ապրում, մարդ, որ հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա տասնյակ շարքերով ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է․ Բագրատ ՍրբազանՆիկոլն իր իշխանությունն ատամներով պահելու է, ժողովրդի ճնշումը պետք է ավելանա. Շարմազանով (տեսանյութ)Սևբերետավորները ոտքով հարվածել են քաղաքացուն, հայհոյել. ոստիկանների և քաղաքացիների միջև բախում տեղի ունեցավԱդրբեջանը որևէ հիմք չունի սովետական սահմաններ պահանջելու. ԱլավերդյանՈստիկանները զինված են արցունքաբեր գազով Իշխանությունը փորձում է կոշտ միջոցներով կանխել քաղաքացիների ակտիվացումը. Տիգրան Աբրահամյան Կարևոր․ մետրոյի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ Զուրաբիշվիլին և Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել Ծեծկռտուք «Դվին» հյուրանոցային համալիրի մոտ ՀԻՄԱ․ ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանցԱսում են՝ հանեք հաճախորդներին, մարդիկ էլ ասում են՝ դուք էլ, ձեր Նիկոլն էլ, հո ուժով չե՞նք հանելու (տեսանյութ)Տավուշում հայ-ադրբեջանական բանակցություններ են ընթանում (տեսանյութ)ՌԴ ԶՈՒ-ն գրավել է Ռաբոտինո, Գլուբոկոե, Լուկյանցի գյուղերը Շումախերի ժամացույցը Ժնևում վաճառվել է մի քանի միլիոն դոլարով (լուսանկար) Վերջին հայտարարությունից հետո գործող իշխանությունները տագնապի մեջ ենՄեծաթիվ զորքեր են տեղափոխվում Երևանի կենտրոն (տեսանյութ)Բալահովիտի բենզալցակայանում «BMW» է այրվել, վիրավոր կա
Ամենադիտված