Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իվանով. Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունները չափազանց պատրանքային են

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Սոցիալական կոնֆլիկտների լուծման կենտրոնի ղեկավար, Մոսկվայի մարզի Առևտրաարդյունաբերական պալատի հաշտարարների քոլեջի նախագահ, PRISP կենտրոնի փորձագետ Օլեգ Իվանովը խոսել է Եվրախորհրդարանի բանաձևի մասին, որը կոչ է անում աջակցել Հայաստանի ցանկությանը ստանալ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, գրում է Choice-naroda.org-ը:

Հիշեցնենք, որ մարտի 13-ին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է անում աջակցել Երևանի ցանկությանը ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Եվրախորհրդարանի պատգամավորները հայտարարել են, որ իրենք երկար ժամանակ աշխատում են հայ քաղաքական գործիչների հետ և բազմաթիվ հանդիպումներ են անցկացրել նրանց հետ։

Այս իրադարձությունը տեղի է ունեցել ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերություններում առկա բարդությունների ֆոնին։ Հիշեցնք, որ փետրվարի վերջին Փաշինյանը հայտարարեց ՀԱՊԿ-ին երկրի մասնակցությունը կասեցնելու մասին, քանի որ Հավաքական անվտանգության պայմանագիրը «Երևանի նկատմամբ պայմանավորվածությունները չի իրականացնում»։

Նախ, եկեք ընդունենք , որ Ռուսաստանը և ՀԱՊԿ մյուս անդամները շատ ավելի քիչ կկորցնեն կազմակերպությունից Երևանի դուրս գալուց, քան՝ Հայաստանը, հատկապես Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հնարավոր ռազմական հակամարտության ֆոնին: Կարծում եմ, որ ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալու մասին Փաշինյանի հայտարարությունն առաջին հերթին պետք է դիտարկել որպես կազմակերպությունում առանցքային դերակատարում ունեցող Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու փորձ, փորձ օգտագործելու Մոսկվայի ռեսուրսները Բաքվի հետ վեճում տարածքային կարգավորման համար։

Չեմ կարծում, որ այդ վերջնագիրը օբյեկտիվ հիմքեր ունի: Փաստ է, որ ԵՄ-ին անդամակցությունն անհամատեղելի է ԵԱՏՄ-ին անդամակցելու հետ, իսկ Հայաստանն այսօր ամենասերտ տնտեսական կապերն ունի Ռուսաստանի հետ, որի մասնաբաժինը երկրի արտաքին առևտրաշրջանառության մեջ կազմում է մոտ 35% (գրեթե երեք անգամ գերազանցում է ԵՄ-ի մասնաբաժինը):

Իսկ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի գործարկումից հետո այդ ցուցանիշը զգալիորեն կաճի։

Այսպիսով, ամբողջական շրջադարձը դեպի Արևմուտք Երևանի համար միանգամայն անշահավետ է նաև տնտեսական տեսակետից։ Աշխարհաքաղաքական առումով նման հակադարձումը պակաս կասկածելի չէ։ Այդ դեպքում Իրանը կհամալրի Ադրբեջանի և Թուրքիայի ոչ այնքան բարեկամական հարևանների շարքը, ինչպես նաև Ռուսաստանը՝ «հրթիռային հեռահարությամբ»:

Բացի այդ, առաջիկա տասնամյակներում Հայաստանի Եվրամիությանն անդամակցելու շանսերը չափազանց փոքր են։ Ինչպես գիտեք, նույնիսկ Թուրքիան է 1987 թվականից սպասում անդամակցության կարգավիճակին, և բացառվում է, որ Երևանը Ստամբուլից շուտ անդամակցի ԵՄ-ին։

Միևնույն ժամանակ, Թուրքիան, մի շարք պատճառներով, միանգամայն հնարավոր է չընդունվի «միասնական եվրոպական ընտանիքում», և բացի այդ, կան հերթագրված ևս 9 թեկնածու երկրներ։ Ինչ վերաբերում է Արևմուտքի շահին, ապա դա Ռուսաստանի կողքին՝ Հայաստանում, ևս մեկ աշխարհաքաղաքական լարվածության բևեռ ստեղծելն է, ինչը մենք նախկինում տեսել ենք Վրաստանում, այսօր տեսնում ենք Ուկրաինայում և Մոլդովայում։

Հիշեցնեմ նաև, որ Եվրախորհրդարանի բանաձևերը չունեն իրավական ուժ և խորհրդատվական բնույթի են, սակայն օգտագործվում են Բրյուսելի կողմից կոնկրետ քաղաքական դիրքորոշումներ առաջ մղելու համար։ Արևմուտքը կիրառում է «բաժանիր և տիրիր» հին լավ մեթոդը, այն խարխլում է աշխարհաքաղաքական թշնամու շահերի ոլորտում գտնվող երկրի իրավիճակը, հակում է այդ երկրի ղեկավարությանը դեպի զարգացման եվրոպական ուղի:

Չեն խնայվում ֆինանսական ծախսերը, օգնությանը, բոլոր խնդիրները լուծելու և «քաղաքակիրթ աշխարհում» տեղ երաշխավորելու խոստումները, և այդ ամենի փոխարեն պարզապես պետք է ամբողջությամբ լքել Ռուսաստանը։

Չի կարելի բացառել, որ Փաշինյանն արդեն սկսել է կատարել այդ խնդիրը։ Հայաստանին ձեռնտու չէ շրջադարձ դեպի Արևմուտք, բայց դա չի կարելի ասել այդ երկրի ներկայիս ղեկավարության մասին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Արարատ Միրզոյանը Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահի հանդիպմանն ընդգծել է սահմանազատման գործընթացում առավել հստակության ապահովման կարևորությունը Արևելագետները դիվանագետներին համագորածցության ձեռք են մեկնումՄարտի 1-ի գործով դիմել ենք ՍԴ երեք նախկին պաշտոնատար անձի արարքը վերաորակել պաշտոնական հանցագործության, Հոկտեմբերի 27-ի գործն էլ վերաբացված է․ գլխավոր դատախազԺերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել Իրանից Նախիջևան ուղևորվող բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 20 կգ հերոին Ռեժիմի հանցավոր որոշումները վավերացնող` խամաճիկների վերածված դատարանները վաղուց որևէ աղերս չունեն արդարադատության հետ․ Նարեկ Սամսոնյանի գրառումը «Արմավիր» ՔԿՀ-ից ՀԱՄԱՍ-ը Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակել է 20 հրթիռ Նախկին ԱԳ նախարարը ստեղծված իրավիճակից լուծումներ է առաջարկումԿյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Վթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը, որն էլ բախվել է բենզալցակայանի պատին, վիրավոր կա Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում Արման Թաթոյանի խոսքը «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի կլոր սեղան քննարկմանըՄեզ տանում էին մի սենյակ, որտեղ պատերին անցքեր կային՝ մաքուր օդ շնչելու տեղ էր. տղաների գերության 10 օրերը Խոշոր վթար՝ Երևանում. «Բելաջիո»-ի հարևանությամբ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը, վիրավոր կա Մասկը Չինաստանում պայմանավորվել է Tesla-ի և Baidu-ի համագործակցության շուրջ Դատախազություն ճշտող հարցում ենք ուղարկում, ասում եք՝ պատասխանել ենք, տպավորություն է՝ կամ մենք հիմար ենք, կամ մեզ այդպիսինի տեղ եք դնում․ Թորոսյանը՝ գլխավոր դատախազինՄոսկվայում 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկից և ողջ մնացել Կիրանցում են Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները (տեսանյութ) «Ինչպես են մարսում Հայաստանը» Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան Ճիշտ չէ մեզ անդաստիարակության մեջ մեղադրելը․ Վարդապետյանը՝ Թորոսյանին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում Հայտնի է՝ նաեւ ովքեր են եղել Կիրանցի խորհրդավոր մեքենայում Իսրայելը մտավախություն ունի, որ ՄՔԴ-ն պատրաստվում է Նեթանյահուին ձերբակալելու օրդեր տալ Երևան-Մեղրի ճանապարհին ավտոբուսը գլորվել էր ձորը, 5 զոհ ու 8 վիրավոր կան․ նոր մանրամասներ Սի Ծինփինը մայիսի 5-ից 10-ը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 200 միավոր անշարժ գույք, ավելի քան 23 մլրդ դրամ Ես ո՛չ սև եմ, ո՛չ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Գլխավոր դատախազը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանը «Ինչո՞ւ են հայերը պատրաստ իրենց հողերը տալ Ադրբեջանին» «Նիկոլ դավաճան»․ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին իրավիճակը լարվեց 1882 թ. Բեռլինում բացվել է աշխարհում առաջին տրոլեյբուսային գիծը. պատմության այս օրը ( 29 ապրիլ) Ջուր չի լինի ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ապագայի վերաբերյալ Փաշինյանի տեսլականին. Բլինկեն ՊՍԺ-ն ժամանակից շուտ հռչակվել է Ֆրանսիայի չեմպիոն Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Կարաչայ-Չերքեզիայում զինված հարձակում է տեղի ունեցել ոստիկանների վրա. կա 7 զոհ Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն «Դուխով հանձնի, հետդ ենք», «Թողե՛ք թող հանձնի»․ մայրաքաղաքում ակցիա է իրականացվել (լուսանկարներ) Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին ԱՄՆ-ում տոռնադոների հետևանքով կան զոհեր ՇՏԱՊ․ Փակ է Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը Իշխանությունն իր սև գործն ակտիվ շարունակում է․ Աբրահամյան Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախվել են ցուցարարներն ու իրավապահները. ձերբակալվել է նախկին պետնախարարը (տեսանյութեր)Եթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան Ոսկանյան Ինչ փոխարժեքներ են սահմանվել այսօր 2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի արդյունքները Եվրոպայի առաջնությունում Առաջին անգամն է․ կանայք ՄԻԱՎ-ով են վարակվել «գեղեցկության ներարկումների» ժամանակ
Ամենադիտված