Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոխվարչապետը Քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Եղիազար Վարդանյանին:

Փոխվարչապետը շնորհավորել է կոմիտեի նորանշանակ նախագահին և մաղթել հաջողություններ: Տիգրան Խաչատրյանը բարձր է գնահատել կոմիտեի գործունեությունը ՀՀ կառավարության ընդհանուր աշխատանքների կազմակերպման համատեքստում:

«Մենք բազմաթիվ կարևոր ծրագրեր ունենք, որոնք շատ դեպքերում ուղիղ, բայց հաճախ նաև անուղղակի կախված են այն արդյունավետությունից, որը Քաղաքաշինության կոմիտեն դրսևորում է իրեն վստահված ուղղություններով: Վերջին տարիների ընթացքում կառավարության ծրագրերում գնալով ավելի մեծ նշանակություն են ստանում հատկապես սոցիալական ենթակառուցվածքների ուղղությամբ կատարվող ներդրումները: Այդտեղ մենք ոչ միայն քանակական ավելացումների, այլ նաև որակական փոփոխությունների անհրաժեշտություն ունենք: Եվ այդ ուղղությամբ անելիքների առնչությամբ բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել»,- ասել է փոխվարչապետը:

Տիգրան Խաչատրյանի դիտարկմամբ՝ վերջին տարիների ընթացքում տեղի է ունեցել կատարվող աշխատանքների ծավալի էական փոփոխություն, ինչին զուգահեռ Քաղաքաշինության կոմիտեն պետք է շարունակաբար բարելավի աշխատանքների որակին ներկայացվող պահանջները: Կոմիտեն պետք է ապահովի, որպեսզի քաղաքաշինության բնագավառում գործող կազմակերպությունների իրականացրած աշխատանքները լինեն ներկայացվող պահանջներին համապատասխան և պահանջի, որ ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից կատարվող աշխատանքն առավելագույն չափով արձագանքի սպառողների շահերին, լինի պատշաճ և տեղին:

 «Այս տեսանկյունից, կարծում եմ, որ մենք մեծ անելիք ունենք համատեղ աշխատանքներում և վստահ եմ, որ Քաղաքաշինության կոմիտեի անձնակազմն էլ ունի բավարար փորձ և կարողություններ այդ խնդիրները Ձեզ հետ համագործակցաբար լուծելու համար», -ասել է Տիգրան Խաչատրյանը:

Տիգրան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել նաև Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ղուլարյանին՝ կատարած աշխատանքի համար:

Իր հերթին, Եղիազար Վարդանյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար։ Նորանշանակ կոմիտեի նախագահն ընդգծել է.

«Ինձ համար մեծ պատիվ է ստանձնել առաջնորդողի դերակատարում հարազատ մասնագիտական ոլորտում: Սա նաև մասնագիտական պատվի հարց է՝ արձանագրել հաջողություն մեր գործընկերների հետ միասին և Կառավարության աջակցությամբ բարձր արդյունավետությամբ իրականացնել այն նախանշված խնդիրները, որոնք դրվել են Քաղաքաշինության կոմիտեի առջև: Ուզում եմ վստահեցնել, որ որակի պահանջի նկատմամբ որևէ կոմպրոմիս չի լինելու, ամենայն ուշադրությամբ հետևելու ենք որակին՝ ոչ միայն շինարարության, այլև նախագծման առումով:

Դրան զուգահեռ իրականացնելու ենք նաև ստանդարտների, նորմերի լրամշակում և տեղայնացում, որը կձևավորի այն միջավայրը, որտեղ արդեն մարդու գործոնից կախված հնարավորինս քիչ խնդիրներ կլինեն, և համակարգը կաշխատի ավելի մեծ արդյունավետությամբ: Ուզում եմ նաև շեշտել, որ մեծ ուշադրություն ենք դարձնելու թվայնացման գործընթացի վրա: Նաև շինարարական ծրագրերի կառավարման ավտոմատացման համակարգի ներդրման պլաններ են նախագծվում, և առաջիկայում ավելի մանրամասն կներկայացնեմ»:

Միրզոյան-Բայրամով բանակցություններում Աստանայի միջնորդության մասին խոսք չկա. Ղազախստանի ԱԳՆ Սփիլբերգն աշխատում է Բայդենի նախընտրական քարոզարշավի ռազմավարության վրա. NBC News 18-ամյա Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած Անմեղսունակ են բոլոր նրանք, որոնք ասում են, թե Արցախի մասին խոսելը կարող է պшտերազմ բերել. Վարդան Օսկանյան Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Տավուշում կատարվողն առանձնապես ծանր հանցագործություն է, որի պատասխանատվությունը դրված է իշխանության ու նրա շահերը պաշտպանող իրավապահ համակարգի վրա․ ՄինասյանԳեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել Դիվանագիտական հաղթանակով խաղաղություն հնարավո՞ր էՕդի ջերմաստիճանը կնվազի, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիները ծառեր են կտրել, աշխատանքներ իրականացրել․ Գառնիկ Դանիելյան Արարատ Միրզոյանը Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահի հանդիպմանն ընդգծել է սահմանազատման գործընթացում առավել հստակության ապահովման կարևորությունը Արևելագետները դիվանագետներին համագորածցության ձեռք են մեկնումՄարտի 1-ի գործով դիմել ենք ՍԴ երեք նախկին պաշտոնատար անձի արարքը վերաորակել պաշտոնական հանցագործության, Հոկտեմբերի 27-ի գործն էլ վերաբացված է․ գլխավոր դատախազԺերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել Իրանից Նախիջևան ուղևորվող բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 20 կգ հերոին Ռեժիմի հանցավոր որոշումները վավերացնող` խամաճիկների վերածված դատարանները վաղուց որևէ աղերս չունեն արդարադատության հետ․ Նարեկ Սամսոնյանի գրառումը «Արմավիր» ՔԿՀ-ից ՀԱՄԱՍ-ը Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակել է 20 հրթիռ Նախկին ԱԳ նախարարը ստեղծված իրավիճակից լուծումներ է առաջարկումԿյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Վթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը, որն էլ բախվել է բենզալցակայանի պատին, վիրավոր կա Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում Արման Թաթոյանի խոսքը «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի կլոր սեղան քննարկմանըՄեզ տանում էին մի սենյակ, որտեղ պատերին անցքեր կային՝ մաքուր օդ շնչելու տեղ էր. տղաների գերության 10 օրերը Խոշոր վթար՝ Երևանում. «Բելաջիո»-ի հարևանությամբ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը, վիրավոր կա Մասկը Չինաստանում պայմանավորվել է Tesla-ի և Baidu-ի համագործակցության շուրջ Դատախազություն ճշտող հարցում ենք ուղարկում, ասում եք՝ պատասխանել ենք, տպավորություն է՝ կամ մենք հիմար ենք, կամ մեզ այդպիսինի տեղ եք դնում․ Թորոսյանը՝ գլխավոր դատախազինՄոսկվայում 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկից և ողջ մնացել Կիրանցում են Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները (տեսանյութ) «Ինչպես են մարսում Հայաստանը» Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան Ճիշտ չէ մեզ անդաստիարակության մեջ մեղադրելը․ Վարդապետյանը՝ Թորոսյանին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում Հայտնի է՝ նաեւ ովքեր են եղել Կիրանցի խորհրդավոր մեքենայում Իսրայելը մտավախություն ունի, որ ՄՔԴ-ն պատրաստվում է Նեթանյահուին ձերբակալելու օրդեր տալ Երևան-Մեղրի ճանապարհին ավտոբուսը գլորվել էր ձորը, 5 զոհ ու 8 վիրավոր կան․ նոր մանրամասներ Սի Ծինփինը մայիսի 5-ից 10-ը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 200 միավոր անշարժ գույք, ավելի քան 23 մլրդ դրամ Ես ո՛չ սև եմ, ո՛չ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Գլխավոր դատախազը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանը «Ինչո՞ւ են հայերը պատրաստ իրենց հողերը տալ Ադրբեջանին» «Նիկոլ դավաճան»․ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին իրավիճակը լարվեց 1882 թ. Բեռլինում բացվել է աշխարհում առաջին տրոլեյբուսային գիծը. պատմության այս օրը ( 29 ապրիլ) Ջուր չի լինի ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ապագայի վերաբերյալ Փաշինյանի տեսլականին. Բլինկեն ՊՍԺ-ն ժամանակից շուտ հռչակվել է Ֆրանսիայի չեմպիոն Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Կարաչայ-Չերքեզիայում զինված հարձակում է տեղի ունեցել ոստիկանների վրա. կա 7 զոհ
Ամենադիտված