Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնը

ՄՇԱԿՈՒՅԹ

Քրիստոսի Ծնունդն ու Մկրտությունը Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է միասին` հունվարի 6-ին` «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ, գրում է qahana.am-ը:

Ավանդությունը պատմում է, որ Սուրբ Ծնունդն ազդարարվեց նաև աստղի միջոցով։ Բեթղեհեմի երկնքում շողացող աստղը առաջնորդեց դեպի Մանուկ Հիսուս։

Քրիստոս ծնվեց հասարակ քարայրում, որ, ըստ հոգևոր հայրերի, խորհրդանիշն է մեր հոգիների՝ աղքատ առանց Փրկչի։ Սուրբ Ծնունդը հնարավորություն է՝ հարստացնելու մեր հոգին՝ թույլ տալով, որ Քրիստոս ծնվի մեր կյանքում։ Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու քահանա Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանը Սուրբ Ծնունդն անվանում է փրկության արշալույս։

Մարգարեության սկիզբը. Ս. Ծնունդ

Ս. Ծնունդով կատարվեցին մարգարեությունները. ծնվեց Փրկիչը։ Օգոստոս կայսեր հրամանով մարդահամար անցկացվեց: Յուրաքանչյուրը գնաց իր ծննդավայր` գրանցվելու: Հովսեփն էլ Սուրբ Կույս Մարիամի հետ գնաց Բեթղեհեմ: Երբ Սուրբ Կույսի հղության օրերը լրացան, չգտնվեց գիշերելու տեղ, նրանք տեղավորվեցին մի քարայրում, ուր ծնվեց Հիսուսը: Ծննդյան վկաները հովիվներն էին, որոնց հրեշտակներն էին տեղեկացրել Փրկչի մասին.

«Ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որն ամբողջ ժողովրդինը կլինի։ Քանզի այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որ Օծյալն է՝ Տերը»։ (Ղուկ. 2:10-11):

Այնուհետև արևելքից եկան մոգերը կամ, ավանդության համաձայն, երեք արքաները:

Աստվածհայտնություն

Հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ս. Ծնունդը և հայտնությունը, Աստվածհայտնությունը: Տեր Հուսիկը բացատրում է՝ Աստվածահայտնություն նշանակում է՝ Աստված մարդացավ, մարմնացավ, հայտնվեց ժողովրդին։ Ծնվեց ու երեսուն տարի անց՝ կրկին հունվարի 6-ին, մկրտվեց: Այդ ժամանակ Հայր Աստված վկայում է.

«Դա՛ է իմ սիրելի Որդին, որը ստացավ իմ բարեհաճությունը»։ (Մատթ. 3:17)

Սուրբ Հոգին աղավնակերպ իջնում է Քրիստոսի վրա: Տեղի է ունենում երկրորդ աստվածհայտնությունը:

Նոր տարին՝ բարի խոսքով ու գործով

Նոր տարին սկսվում է Սուրբ Ծնունդով, կարծում է Տեր Հուսիկն ու Սուրբ Ծնունդն անվանում մարդկության փրկության Ծնունդ: Քրիստոս մարդացավ՝ աշխարհը փրկելու համար: Հիսուս հաղթեց աշխարհին, տարածված չարությանը՝ Իր սիրով: Քահանան կարծում է՝ պիտի վերարժևորենք մեր կյանքը: Տարին սկսենք ներողամտությամբ, բարի խոսքով ու գործով և պատրաստ լինենք Սուրբ Ծննդի Պատարագին, որին ՊԵՏՔ Է մասնակցենք:

«Ամեն օր պիտի պատրաստ լինենք՝ Աստծո առաջ կանգնելու։ Երբ հին տարին անցնում է, լավ առիթ է, որ մտովի ետ դառնանք, քննենք մեր արածն ու չարածը։ Երբեմն կենտրոնանում ենք մեր գործած մեղքերի վրա ու չենք մտածում այն բարի գործերի մասին, որ չենք կատարել»։

Սուրբ Պատարագ

Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո` կատարվում է Ջրօրհնեքի կարգ։ Ըստ ավանդույթի` խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան գետը մտնելը: Պատարագիչը խաչով, ապա մյուռոնով օրհնում է ջուրը ու հավատացյալներն այդ ջրից տուն են տանում՝ որպես օրհնություն, բուժիչ դեղ:

«Լինե՛նք կենդանի հավատի կրողը, կենդանացնե՛նք մեր հավատը: Հավատանք ու հավատարիմ մնանք մեր սկզբունքներին, արժեհամակարգին»,-նշում է Տեր Հուսիկը: Հավելում է՝ տոնին պետք է ճիշտ պատրաստվել՝ արտաքինից բացի ուշադրություն դարձնել նաև հոգևորին, պահքին.

«Դա չի նշանակում, որ չուտողը ուտողին պիտի մեղադրի և հակառակը։ Կարևոր է, որ ողորմություն անենք մեր սեղանից կարիքավորներին»։

Քահանայի խոսքով՝ Սուրբ Ծնունդը նաև հույսի տոն է, լցվե՛նք հույսով ու այն չկորցնենք ոչ մի դեպքում:

Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրիցՓաշինյանի գլխավորությամբ «ՔՊ» նիստ է տեղի ունեցել․ որոշել են ստեղծել Գյումրու և Մասիսի տարածքային կազմակերպություններԲերման է ենթարկվել Ժիրայր ՍեֆիլյանըՀայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում բանակցություններին. օրը լրացուցիչ կհայտարարվի. Ղազախստանի ԱԳՆՈղջունում ենք Բաքվի և Երևանի հարաբերություններում առկա դրական քայլերը․ Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչ«Բռնnւթյnւնը դատապարտելի է ցանկացած պարագայում, բայց դատապարտելի պետք է լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրված բռնnւթյnւնը»․ ՀԺՄՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի ԻրանՄիրզոյանը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներըՓաշինյանն ամբողջ հանդիպման ընթացքում անհանգիստ էր, նեղվում էր, որ այդ շներին թշնամի էինք ասում․ Կիրանցի բնակիչը՝ վարչապետի հետ փակ հանդիպման մասին Ռուբինյանը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը գործընթացըԼրագրողների և լրատվամիջոցների մասնագիտական պաշտպանված և արդյունավետ աշխատանքն ունի մեծ հանրային կարևորություն․ ՄԻՊՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը, այդ պատճառով օրը որոշված չէ. Ղազախստանի ԱԳՆ«Ազգը պիտի լինի Տավուշի հետ»․ Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է (Տեսանյութ)«Որ մեր երեխեքի արյունը ջուր չդառնա»․ Հերոսածին մայրերը Բագրատ Սրբազանի կողքին են՝ Տավուշում (Տեսանյութ)Կան որոշակի խնդիրներ և հարցեր հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում, մենք ունենք երկխոսություն այդ հարցերի շուրջ․ Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ինՓոխանակ գնաք մոմ վառեք, Աստծուց աղաչեք մեղքերի թողություն, վիրավորում եք Եկեղեցուն ու սրբազաններին․ Արծվիկ Մինասյանը՝ իշխանություններին36 կգ ոսկյա ձուլակտորներ և 293 միլիոն ռուբլի. ավազակության փաստով նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է (տեսանյութ)«Եթե փաստաթղթերն ու քարտեզներն այլևս գոյություն չունեն, ապա ինչո՞վ է առաջնորդվում ՀՀ կառավարությունը». Տիգրան Աբրահմյանը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեցԳործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. ՆեթանյահուՀայաստանի իշխանությունների գործողությունները միտված են տարածաշրջանում կայուն խաղաղությանը․«Լանցետ»-ը հինգ ամենամահաբեր անօդաչու թռչող սարքերից մեկն է. ամերիկացի փորձագետներԱրտակարգ դեպք և պայթյուն՝ ԿոտայքումՈւղիղ․ պատգամավորները հանդես են գալիս հայտարարություններովԱնթույլատրելի է Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ ամոթալի արշավը․ Թաթոյան Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանները փոխադարձ պահանջներ են փոխանակել Ծառն ընկել ու սպանել է 5 տարեկան տղայիՌուբեն Վարդանյանի թեման շարունակում է փոթորկել ադրբեջանական լրատվադաշտըԿիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Ադրբեջանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետԲաքուն հանդես է գալիս Երևանի հետ երկկողմ և ուղիղ խաղաղ բանակցությունների օգտին․ Բայրամով 21-ամյա Ալեքսանդրաին գտել են խեղդամահ արվածՀայաստանում սկսվել է զրահապատ սաղավարտների սերիական արտադրությունը 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են գտել Պարզ է, որ համացանցում նման տրամադրությունները գեներացվում են իշխանության կողմից. պատգամավորՈսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել, ծառեր են կտրել. Գառնիկ ԴանիելյանԻ՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Ըմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ Օդեսայի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով` 5 մարդ է զոհվել (լուսանկարներ) Բանակը չի օգնի. ինչու են տարածքների հանձնման դեմ հայկական բողոքի ակցիաները դատապարտված ձախողման Իրազեկում․ մինչև 2 տարեկան երեխայի ծնողին գումար կտրվիՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն Տեղեկացեք․ 36 ժամ ջուր չի լինելու 67-ամյա Ազատ Տ.-ն հրազենային վիրավորումից մահացել էՆոր բացահայտումներ․ իսկանդեր կրակող սպային թունավորել են ու սպանելՆոր նշանակումներ են արվելԻնչու են Եվրոպայում փոխվում հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆրանսիական մեդալի հակառակ կողմը Նավթի գները նվազել են ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը Ու՞մ է Հովհաննես Դավթյանը «շուն» անվանել (տեսանյութ)
Ամենադիտված