Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի Ճրագալույցի Պատարագը, կատարվեց տարվա առաջին Տնօրհնեքը (լուսանկարներ)

ՖՈՏՈ

Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որին մասնակցում էին Մայր Աթոռի միաբանները, Արցախի նախագահ տիար Սամվել Շահրամանյանը, ԱՀ պետական այրեր և ուխտավոր հայորդիներ։

Պատարագիչն էր Արցախի թեմի առաջնորդ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Возможно, это изображение 3 человека и текст

Նախ կատարվեց Երեկոյան ժամերգություն, այնուհետև ընթերցվեցին սուրբգրային հատվածներ, որից հետո Մայր Աթոռի չորս միաբան սարկավագներ ընթերցեցին Դանիելի մարգարեությունը:

Պատարագի սրբազան արարողության ընթացքում Վրթանես Սրբազանն իր քարոզում անդրադարձավ Քրիստոսի Սուրբ Ծննդյան խորհրդին՝ ի մասնավորի ընգծելով. «Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծնունդը ոչ այլ ինչ էր, եթե ոչ վերստին հռչակումն աստվածային Եղիցի Լույս հրամանի: Աստված խոնարհվեց՝ վերականգնելու արարչության խաթարված ներդաշնակությունը և կանգնեցնելու մարդկության նորից դեպի քաոս գնացող վայրընթացը:

Возможно, это изображение 4 человека

Հայ ժողովուրդը առաջիններից մեկն ընդառաջ գնաց աստվածային ճշմարիտ Լույսին, որովհետև իր ենթագիտակցական ոլորտում դեռևս կրում էր հիշողությունը և նշույլները նախաստեղծ լույսի: Ուստի Քրիստոսի բերած հոգևոր նորոգումը մենք անվանեցինք լուսավորություն, մեր ազգի առաքյալներին և պաշտոնական առաջին հայրապետին անվանեցինք լուսավորիչներ, իսկ մեզ էլ սկսեցինք համարել Լուսո Որդիներ»։

Սրբազան Հայրը հորդորեց հավատացյալներին հետադարձ հայացք գցել իրենց անցած տարիների վրա և փորձել լույս սփռել իրենց ներքին մտահոգությունների ու անորոշության խավարի վրա:

Возможно, это изображение 3 человека

Իր քարոզում Վրթանես եպիսկոպոսն անդրադարձավ նաև Արցախի կորուստին։

«Տասնամյակներ շարունակ իր անկախության համար մաքառող Արցախը, պատմության մեջ առաջին անգամ ենթարկվեց ամբողջական հայաթափման։ Ադրբեջանի կողմից հատուկ նպատակով իրագործված իննամսյա շրջափակման և մարդասիրական ճգնաժամի հետևանքով հյուծված մեր ժողովուրդը հերոսական դիմադրություն ցույց տվեց նաև ռազմի դաշտում. ցավոք ուժերն անհավասար էին, իսկ Արցախը մենակ»,-նշեց պատարագիչ Սրբազանը՝ ցավն ի սիրտ արձանագրելով, որ այս տարի տասնյակ հազարավոր արցախցի հայորդիներ առաջին անգամ ամանօրյա և Սուրբ Ծննդյան տոները պիտի դիմավորեն իրենց փայփայած օջախներից հեռու։

Այս առնչությամբ Վրթանես Սրբազանը պատգամեց հավատացյալներին սիրով ու ջերմությամբ պարուրել Արցախի քույրերին ու եղբայրներին, որ նրանք նորից սկսեն հավատալ իրենց լուսավոր գալիքին, իսկ արցախցիներին հորդորեց լցվել աստվածային հույսով և լավատեսությամբ, ապրել ու արարել Մայր Հայաստանում, որովհետև միայն այս ձևով կարող է արթուն մնալ և իրագործվել վերադարձի հույսը։

Возможно, это изображение 4 человека и толпа

Սրբազան Հայրը նաև հանուն Արցախի հավատավոր ժողովրդի, իր որդիական սերն ու անկեղծ երախտագիտությունը հայտնեց Նորին Սրբությանը, ի հեճուկս բազմաթիվ դժվարությունների, անմնացորդ նվիրումով Արցախին և արցախահայությանը մշտապես աջակցելու համար։

Վերջում Վրթանես եպիսկոպոսը Սուրբ Ծննդյան լուսաբեր տոնի առիթով աղոթք բարձրացրեց առ Աստված հայոց երկրի և պետականության անսասանության, նահատակ քաջորդիների հոգիների խաղաղության, անհայտ կորած և գերյալ հայորդիների շուտափույթ վերադարձի, ինչպես նաև այս պահին սահմանը հսկող հայ զինվորների համար։

Возможно, это изображение 4 человека и текст

Սուրբ Պատարագի ավարտին՝ նախատոնակի ընթացքում, Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրացավ Սուրբ Խորան և վառեց Հիսուս Քրիստոսին խորհրդանշող մոմը, որի կենսատու լույսը բաշխվեց հավատացյալներին:

Այնուհետև Մայր Աթոռի միաբանությունը մեկտեղվեց Վեհարանում, ուր, Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, կատարվեց տարվա առաջին Տնօրհնեքը:

Возможно, это изображение 6 человекВозможно, это изображение 3 человека

Возможно, это изображение 2 человека

Возможно, это изображение 7 человек и Базилика Непорочного зачатия Пресвятой Девы Марии

Возможно, это изображение 3 человека, Базилика Непорочного зачатия Пресвятой Девы Марии и текст

Возможно, это изображение 1 человек

Возможно, это изображение 7 человек, Базилика Непорочного зачатия Пресвятой Девы Марии и текст

Возможно, это изображение 4 человека

Возможно, это изображение 3 человека и текст

Возможно, это изображение 3 человека

Возможно, это изображение 4 человека, Базилика Непорочного зачатия Пресвятой Девы Марии и текст

Возможно, это изображение 3 человека и Базилика Непорочного зачатия Пресвятой Девы Марии

Возможно, это изображение 7 человек

Возможно, это изображение 2 человека

Возможно, это изображение 4 человека и толпа

Возможно, это изображение 2 человека и Базилика Непорочного зачатия Пресвятой Девы Марии

Возможно, это изображение 1 человек и текст

Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումըԶգուշացեք․ ջերմաստիճանի նվազում և կարկուտ է սպասվում60-ամյա Գարեգին Հ․-ն հիվանդանոցի ճանապարհին մահացավ Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըՀայտնվել ենք մի իրավիճակում, երբ պետության ղեկավարի շահերը 100 տոկոսով հակասում են պետության շահին. ԲոզոյանԻնչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններինՀնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը Ուղիղ․ նոր փուլ ենք մտնում․ ԱԺԲՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Մեսսին՝ MLS-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ Եկատերինբուրգը գիշերը պատվել է առատ ձյունով, ձյան շերտը հասնում է 10 սմ-ի «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին1913թ. Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. պատմության այս օրը (04 մայիս)Երևանում արտակարգ է․ տներ են հեղեղվել«Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Աճ ռուբլու շուկայումԵրևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ (լուսանկար) Աշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»Սահմռկեցուցիչ դեպք՝ Շիրակի մարզում․ 3 և 5 տարեկան երեխաները այրվել են «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»3 մետրանոց փոսից տղամարդու դի են հանելՎթար է եղել․ ջուր չի լինիՕբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»Տյումենում ձյուն է սկսվել (տեսանյութ) «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Համայնքային ոստիկանություն կստեղծեն․ «Հրապարակ» Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ» Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ» Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ» Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ» Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»«Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ» Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ» Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»Գլխավոր դատախազն ստացել է դիմումս և ուսումնասիրության փուլում է․ Մեսրոպ ԱռաքելյանՈւկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ ԲորելՓաշինյանը մերժել է Ֆրանսիայի նախագահի խնդրանքը․ 168.amՌուսաստանն արգելել է շաքարավազի արտահանումը մինչև ամառվա վերջՄամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում փոդքասթի համահեղինակներ են կալանավորվածԼևոն Քոչարյանի օգնականի` Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք․ փաստաբանԱյժմ մենք կանգնած ենք պատերազմի նոր փուլի առաջ․ մեր զինվորականները պետք է պատրաստ լինեն ռազմական գործողությունների նոր փուլին․ ԶելենսկիԴավիթ Վարդանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս է եկել 2024 թվականի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ (տեսանյութ)Ոստիկանները բացել են Կիրանցի մուտքը, բայց շարունակում են մնալ գյուղում. գյուղապետ«Նիկոլ Փաշինյանին փոխանցեք, որ իսկական սահմանազատում և սահմանագծում արվել է 1985-ի փետրվարից մինչև 1987-ի հոկտեմբեր․ հետ ենք բերել 14 450 հեկտար հող, որը Ադրբեջանը տարել էր»
Ամենադիտված