Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Կանանց նկատմամբ բռնության վերացման համաշխարհային օր, Սուրինամ՝ Անկախության օր Նիդերլանդներից, Բոսնիա և Հերցեգովինա՝ Ազգային օր, Թուրքմենստան՝ Բերքի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1818 –ծնվել է բառարանագիր Հովհաննես Հյունքյարպեյենտյանը։

1889- վախճանվել է բանաստեղծուհի և թարգմանչուհի Աննա Աբամելիք-Լազարևան։

1895-ծնվել է խորհրդահայ պետական գործիչ Անաստաս Միկոյանը։

1900 –ծնվել է նկարիչ Ռուբեն Շահվերդյանը։

1913 –ծնվել է  խորհրդահայ պետական գործիչ Անտոն Քոչինյանը։

1919– ծնվել է դերասանուհի, հաղորդավարուհի Հրաչուհի Ջինանյանը:

1943- տեղի է ունեցել Հայկական ԽՍՀ-ի Գիտությունների ակադեմիայի առաջին նիստը Իոսիֆ Օրբելու, Ստեփան Մալխասյանցի, Վիկտոր Համբարձումյանի և այլ գիտնականների մասնակցությամբ, որով իսկ հիմնվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան։

1945– Երևանում տեղի է ունեցել Հաղթանակի կամրջի պաշտոնական բացումը:

1956– ծնվել է գործարար, բարերար, Բարգավաճ Հայաստան կուսակցության հիմնադիր նախագահ, Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը:

1957 – ծնվել է Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը՝ Ավոն։

1974– վախճանվել է գրող, բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող Արշալույս Սարոյանը։

1985- վախճանվել է գրող, գյուտարար և նկարիչ Մկրտիչ Հաճյանը։

2002- Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նիստերի դահլիճում տեղի է ունեցել Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածության առաջադրումը 2003-ի նախագահական ընտրություններում քաղաքացիական նախաձեռնությամբ:

2005- ընդունվել է Հայաստանի Սահմանադրության բարեփոխված նոր տարբերակը։

-ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայկական դուդուկը ճանաչել է «մարդկության բանավոր և ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոց»:

2006-«Հայաստան» համահայկական հիմնադրամի Լոս Անջելեսում կազմակերպած ամենամյա հեռուստամարաթոնի ընթացքում հավաքել է 13,7 միլիոն դոլար Լեռնային Ղարաբաղում վերականգնողական տարբեր ծրագրեր իրականացնելու համար:

2008-տղամարդկանց Հայաստանի շախմատի հավաքականը հաղթանակ է տարել Դրեզդենում անցկացվող Շախմատի համաշխարհային օլիմպիադայում պաշտպանելով երկու տարի առաջ նվաճած օլիմպիական չեմպիոնի տիտղոսը։ 

2010- Երևանի կենտրոնական Մաշտոց և Կորյուն փողոցների հատման անկյունում խոշոր հրդեհ է բռնկվել, զոհեր կամ վիրավորներ չեն եղել, բայց վառված 14 տների բնակիչները ողջ գիշեր մնացել են փողոցում:

2011- ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքում խոսել է իշխող կոալիցիայի մաս կազմող «Բարգավաճ Հայաստանի» հետ համագործակցելու նպատակահարմարության և բուրժուադեմոկրատական հեղափոխություն անց կացնելու մասին։

2015-Երևանում վնասազերծվել է խոշոր հանցախումբ, որը ղեկավարել է Արթուր Վարդանյանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, նրանք նպատակ են ունեցել Հայաստանի տարածքում մի շարք ծանր հանցագործություններ իրականացնել:

2016-«Իմ Արցախը» խորագրի ներքո անցած «Հայաստան» հիմնադրամի  «Հեռուստամարաթոն 2016»-ի ժամանակ հանգանակվել է 15 միլիոն 428 հազար 777 դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում։

2020-Ադրբեջանի բանակը համաձայն եռակողմ պայմանավորվածության մտել է Քելբաջարի շրջան:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1177– տեղի է ունեցել Մոնժիզարեի ճակատամարտը Սալահ ադ Դինի զորքերի և Երուսաղեմի թագավորության միջև, որը Խաչակրաց արշավանքների նշանավոր մարտերից մեկն է:

1562– ծնվել է իսպանացի անվանի դրամատուրգ, բանաստեղծ, արձակագիր Լոպե դե Վեգան:

1666 —ծնվել է իտալացի կսմիթային երաժշտական գործիքներ ստեղծող վարպետ Ջուզեպե Ջովանի Բատիստա Գվարներին։

1667 —Շամախում (ներկայիս Ադրբեջանի տարածք) տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում զոհվել է մոտ 80 հազար մարդ։

1712 —ծնվել է ֆրանսիացի աբբատ Շառլ-Միշել դե Լ՝Պենը, որը հանդիսանում է սուրդոդաստիրակչության հիմնադիրներից մեկը։

1735 —Ռուսաստանում ձուլվել է Ցար-զանգը։

1783 —ԱՄՆ-ի անկախության համար մղված պատերազմից հետո վերջին բրիտանական զինվորներն են լքել Նյու-Յորքը։

1785 —վախճանվել է անգլիացի բանաստեղծ, գրող և քաղաքական գործիչ Ռիչարդ Գլովերը։

1810 –ծնվել է ռուս վիրաբույժ և հասարակական գործիչ Նիկոլայ Պիրոգովը։

1867– շվեդ գյուտարար Ալֆրեդ Նոբելն արտոնագրել է դինամիտի գյուտը:

1884 –վախճանվել է գերմանացի քիմիկոս Ադոլֆ Վիլհելմ Հերման Կոլբեն։

1887 –ծնվել է ռուս և խորհրդային բուսաբան Նիկոլայ Վավիլովը։

1936 —Գերմանիան և Ճապոնիան կնքել են Հակակոմինտերնային համաձայնագիրը։

1956-վախճանվել է ուկրաինացի գրող և ռեժիսոր Ալեքսանդր Դովժենկոն։

1959 – վախճանվել է ֆրանսիացի ճանաչված դերասան Ժերար Ֆիլիպը:

2001 —վախճանվել է պակիստանցի հոգևոր առաջնորդ Ռիազ Ահմեդ ԳոարՇախին, որը հանդիսանում է «Անդժուման Սարֆերոշան-է-Իսլամ» կրոնական շարժման հիմնադիրը։

2011-վախճանվել է խորհրդային գերծանր քաշային ծանրորդ, երկակի օլիմպիական և ութնակի աշխարհի չեմպիոն  Վասիլի Ալեքսեևը։

2016 —վախճանվել է կուբացի հեղափոխական, քաղաքական և պետական գործիչ Ֆիդել Կաստրոն։

2020-վախճանվել է արգենտինացի հանրահայտ ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան:

2021–Կեմերովո քաղաքի «Լիստյաժնայա» տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել է 51 և վնասվածքներ ստացել 106 մարդ:

Կ. Խաչիկյան

Գերիների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի քարտուղարի բացառիկ հարցազրույցըՈԻՂԻՂ. Հրատապ. Բագրատ Սրբազանը հայտարարեց ՝ տավուշցիների հետ գալիս են ԵրևանԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցն՝ այս պահին3 շաբաթ է ուշքի չենք գալիս․ «Ուրալ»-ի վթարից զոհված Ժոզեֆի մայրը պատմում է Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ ԿարապետյանԹուրքիայում ավտոբուս է վթարվել․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումըԶգուշացեք․ ջերմաստիճանի նվազում և կարկուտ է սպասվում60-ամյա Գարեգին Հ․-ն հիվանդանոցի ճանապարհին մահացավ Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըՀայտնվել ենք մի իրավիճակում, երբ պետության ղեկավարի շահերը 100 տոկոսով հակասում են պետության շահին. ԲոզոյանԻնչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններինՀնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը Ուղիղ․ նոր փուլ ենք մտնում․ ԱԺԲՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Մեսսին՝ MLS-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ Եկատերինբուրգը գիշերը պատվել է առատ ձյունով, ձյան շերտը հասնում է 10 սմ-ի «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին1913թ. Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. պատմության այս օրը (04 մայիս)Երևանում արտակարգ է․ տներ են հեղեղվել«Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Աճ ռուբլու շուկայումԵրևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ (լուսանկար) Աշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»Սահմռկեցուցիչ դեպք՝ Շիրակի մարզում․ 3 և 5 տարեկան երեխաները այրվել են «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»3 մետրանոց փոսից տղամարդու դի են հանելՎթար է եղել․ ջուր չի լինիՕբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»Տյումենում ձյուն է սկսվել (տեսանյութ) «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Համայնքային ոստիկանություն կստեղծեն․ «Հրապարակ» Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ» Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ» Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ» Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ» Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»«Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ» Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ» Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»
Ամենադիտված