Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Աֆրիկայի ինդուստրալացման համաշխարհային oր, Երեխաների համաշխարհային օր, Մեծ Բրիտանիա՝ Դրոշի օր, Մեքսիկա՝ Մեքսիկական հեղափոխության օր, Վիետնամ՝ Ուսուցչի օր, Ուկրաինա՝ Գյուղատնտեսական աշխատողների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1876 - ծնվել է ճարտարապետ Ֆրեյդուն Աղալյանը:

1880– Պետրոս Ադամյանը հայկական թատրոնի պատմության մեջ առաջին անգամ խաղացել է Համլետի դերը։

1894 - ծնվել է հայ խորհրդային բժշկապատմաբան Գաբրիել Հարությունյանը:

1898 - ծնվել է նկարիչ և արվեստաբան Օնիկ Ավետիսյանը:

1899 - ծնվել է նկարչուհի Գոհար Ֆերմանյանը:

1905- Բաքվում սկսվել և այնտեղից Վրաստան և Հայաստան է տարածվել ջարդերի և կոտորածների նոր ալիք։ Սաստիկ կռիվներ են տեղի ունեցել Սյունիքում, որտեղ թաթարական մեծաթիվ ուժերին դիմագրավել և պարտության են մատնել հայկական փոքրաթիվ, բայց կազմակերպված խմբերը։          

1910 - ծնվել է հայ խորհրդային անասնաբույժ Ալեքսանդր Մանասյանը:

1915- ծնվել է հանրահայտ գրող Սերո Խանզադյանը:

-ծնվել է երաժշտագետ, կոմպոզիտոր Ռոբերտ Աթայանը:

1919- Հայաստանի և Ադրբեջանի վարչապետեր Խատիսյանը և Ուսուբբեկովը Թիֆլիսում ստորագրել են խաղաղության պայմանագիր:

1955- վախճանվել է արձակագիր Հակոբ Արամյանը:

1959– ծնվել է քաղաքական գործիչ, Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:

1991-Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական ուժերը խփել են Ми-8 ուղղաթիռը, որի մեջ են եղել 19 անձ՝ խաղաղապահ առաքելության անդամներ Ռուսաստանից, Ղազախստանից և Ադրբեջանից:

2005– տեղի է ունեցել Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը։ 

2007– վախճանվել է գրականագետ, հրապարակախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Անանյանը։

2007- Ֆրանսիական «Աքսա» ապահովագրական ընկերությունը որպես փոխհատուցում օսմանյան Թուրքիայում ընկերությունում ապահովագրված, ապա ցեղասպանության զոհ դարձած հայերի ժառանգներին վճարել է առաջին միլիոնը 17,5 միլիոն դոլար ընդհանուր գումարից:

2010- Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Արզումանյանը հաղթող է ճանաչվել Մինսկում անցկացված մանկական «Եվրատեսիլ-2010» երգի մրցույթում:

2012- վախճանվել է երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը:

2019-Տավուշի մարզի Ենոքավան համայնքի մոտ գտնվող անտառում ընձառյուծը հարձակվել է որսորդի վրա, որը մոտ հինգ րոպե մարտնչել է գիշատչի դեմ, ինչից հետո ընձառյուծը թողել հեռացել է։ Նման կերպ հաստատվել է այդ տարածքում ընձառյուծի գոյությունը:

2020-համաձայն եռակողմ հայտարարության ադրբեջանական բանակը մտել է Աղդամի շրջան:

-վախճանվել է Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանը։

-պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվել է Դավիթ Տոնոյանը, նրա փոխարեն նշանակվել է նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

284 —Դիոկլիտիանոսը (Գայ Ավրելիուս Գալերեյ) դարձել է Հռոմի կայսր:

1849- Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում գործարկվել է Սեչենյիի շղթայակապ առաջին կամուրջը։

1889 –ծնվել է ամերիկացի աստղագետ Էդվին Հաբլը:

1894- վախճանվել է ռուս կոմպոզիտոր և դաշնակահար Անտոն Ռուբինշտեյնը:

1910- վախճանվել է ռուս գրող և փիլիսոփա Լև Տոլստոյը:

1917 - Ուկրաինան հռչակվել է հանրապետություն:

1925– ծնվել է բալետի ռուս հանրահայտ պարուհի Մայա Պլիսեցկայան:

1935 —փորձարկող օդաչու Ստեպանովսկին «Օղակ» նախագծի շրջանակներում աշխարհում առաջին անգամ օդ է բարձրացրել ТБ-3 ծանր ռմբակոծիչը, որին ամրացված են եղել թվով հինգ կործանիչ–ինքնաթիռներ:

1945–գերմանական Նյուրինբերգում սկսվել է Նյուրնբերգյան դատավարությունը ընդդեմ Նացիստական Գերմանիայի պարագլուխների։

1962 —ավարտվել է Կարիբյան ճգնաժամը, որը քիչ էր վերածվեր ատոմային պատերազմի: 

1977- Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը դարձել է Իսրայել այցելած առաջին արաբական երկրի ղեկավարը:

1979 —առաջին անգամ հիվանդին ներարկել են արհեստական արյուն:

1985– թողարկվել է Մայքրոսոֆթ Վինդոուզ 1.0 օպերացիոն համակարգը։

1990 - Ռուսաստանում ձերբակալվել է սերիական մարդասպան և մարդակեր Անդրեյ Չիկատիլոն:

1998- վախճանվել է ռուս քաղաքական և պետական գործիչ Գալինա Ստարովոյտովան:

2004 —Միս Կաննավերի տիեզերակայանից Դելտա-2 7320-10 հրթիռով տիեզերք է ուղարկվել Swift ուղեծրային աստղադիտարանը:

2008- Դոու Ջոնսի գործակիցն անկում է ապրել հասնելով  1977 թվականից ի վեր  ունեցած իր  ամենացածր արժեքին:

2022– Ղազախստանում տեղի են ունեցել արտահերթ նախագահական ընտրություններ:

Կ. Խաչիկյան

Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև փոխշահավետ գործընկերություն է հաստատվել․ ԿոլոմինաՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու նկատմամբՄայիսի 9-ին մենք Աստծո կամոք կլինենք Երևանում. Բագրատ Սրբազան. Լուսանկարներ Aysor.amՂազախստանը պատրաստ է բանակցելու համար հարթակ տրամադրել ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Ռուսաստանին և Ուկրաինային․ ԴեսպանՆիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստումԷջմիածնից քաղաքացիները միանում են դեպի Երևան քայլերթինԱռաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից (տեսանյութ)ՀՀ-ում ամուսնության նպատակով առևանգել են անչափահասի Պայքարը Կիրանցից պետք է տեղափոխել ԵրևանԾանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է Գերիների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի քարտուղարի բացառիկ հարցազրույցըՈԻՂԻՂ. Հրատապ. Բագրատ Սրբազանը հայտարարեց ՝ տավուշցիների հետ գալիս են ԵրևանԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցն՝ այս պահին3 շաբաթ է ուշքի չենք գալիս․ «Ուրալ»-ի վթարից զոհված Ժոզեֆի մայրը պատմում է Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ ԿարապետյանԹուրքիայում ավտոբուս է վթարվել․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ Փաստաբանների համար հարկերը կավելանան, վճարողը՝ հպարտ հարկատուն է լինելուՆախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումըԶգուշացեք․ ջերմաստիճանի նվազում և կարկուտ է սպասվում60-ամյա Գարեգին Հ․-ն հիվանդանոցի ճանապարհին մահացավ Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըՀայտնվել ենք մի իրավիճակում, երբ պետության ղեկավարի շահերը 100 տոկոսով հակասում են պետության շահին. ԲոզոյանԻնչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններինՀնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը Ուղիղ․ նոր փուլ ենք մտնում․ ԱԺԲՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Մեսսին՝ MLS-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ Եկատերինբուրգը գիշերը պատվել է առատ ձյունով, ձյան շերտը հասնում է 10 սմ-ի «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին1913թ. Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. պատմության այս օրը (04 մայիս)Երևանում արտակարգ է․ տներ են հեղեղվել«Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Աճ ռուբլու շուկայումԵրևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ (լուսանկար) Աշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»Սահմռկեցուցիչ դեպք՝ Շիրակի մարզում․ 3 և 5 տարեկան երեխաները այրվել են «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»3 մետրանոց փոսից տղամարդու դի են հանելՎթար է եղել․ ջուր չի լինիՕբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»Տյումենում ձյուն է սկսվել (տեսանյութ) «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Համայնքային ոստիկանություն կստեղծեն․ «Հրապարակ» Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»
Ամենադիտված