Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ռուսաստան՝ Ձմեռ պապի ծննդյան օր, Լատվիա՝ Անկախության օր, Մարոկկո՝ Անկախության օր, Ուզբեկստան՝ Ազգային դրոշի օր, Ուկրաինա՝ Ուկրաինայի զինված ուժերի սերժանտի օր, Հարավային Օսիա՝ Սուրբ Գեորգիի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1880 – ծնվել է կոմպոզիտոր, խմբավար Սպիրիդոն Մելիքյանը։

1908-ծնվել է խորհրդահայ և ռուսական ֆիզիկոքիմիկ, ակադեմիկոս Քրիստոֆոր Բաղդասարյանը։

1918-օսմանական բանակի աջակցությամբ հռչակվել է Արաքսի հանրապետությունը  այդ բանակի Անդրկովկասից էվակուացման պայմաններում հաշվի առնելով այն, որ հայկական ուժերը կարող են գրավել Արաքսի հովիտը, սակայն այդ պետությունը գոյություն է ունեցել մոտ մեկ ամիս և տեղը զիջել է Նախիջևանի նահանգային կառավարությանը։

1920- կնքվել է հայ-թուրքական 10-օրյա զինադադարի համաձայնագիր, որը շուտով երկարաձգվել է մինչև դեկտեմբերի 5-ը, և  որի պայմանները խիստ ծանր են եղել Հայաստանի համար։

1941- ստեղծվել է Երևանի Պարոնյանի անվան թատրոնը։

1967 –վախճանվել է տանկային զորքերի գեներալ-մայոր Բորիս Սուպյանը։

1988- Հայաստանը պահանջել է ԽՍՀՄ-ից ԼՂՀՆ-ն միացնել իրեն։

2003-դատարանն անցած տարեվերջին սպանված Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության գործով մեղավոր է ճանաչել սպանության պատվիրատուին և անմիջական կատարողին:Սպանությունը պատվիրելու մեջ ամբաստանվել է Արմեն Սարգսյանը (Վազգեն Սարգսյանի և ընդդիմության առաջնորդ Սարգսյանի կրտսեր եղբայրը) և սպանությունը կատարելու մեջ Լեռնային Ղարաբաղի բնակիչ Ջոն Հարությունյանը, երկուսն էլ դատապարտվել են 15 տարվա ազատազրկման:

2005– վախճանվել է ատոմային էներգետիկայի բնագավառի հայ գիտնական Արմեն Աբաղյանը։

2008- Երևանում բացվել է Ասիական զարգացման բանկի առաջին գրասենյակը: 

2020-արտաքին գործերի փոխնախարար  Արա Այվազյանը նշանակվել է արտգործնախարար փոխարինելով  պաշտոնից հրաժարական ներկայացրած Զոհրաբ Մնացականյանին։

-պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

-հրաժարական է ներկայացրել պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանը։

-Նիկոլ Փաշինյանը հետպատերազմյան խնդիրների լուծմանը, սոցիալական ու տնտեսական հարցերին ուղղված 15 կետից բաղկացած կառավարության գործունեության ճանապարհային քարտեզ է ներկայացրել, որի վերաբերյալ խոստացել է հաշվետվություն ներկայացնել կես տարի անց։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1307 – ըստ լեգենդի շվեյցարացի նետաձիգ Վիլհելմ Տելլն իր աղեղից արձակված նետով կիսել է որդու գլխին դրված խնձորը։

1421– Նիդեռլանդներում ջրհեղեղի հետևանքով զոհվել է մոտ 10000 մարդ։

1477 —Վիլյամ Կեկսոնն Անգլիայում հրատարակել է առաջին տպագիր գիրքը, որը ունեցել է ամսաթիվ։

1624– վախճանվել է գերմանացի քրիստոնեական միստիկ, տեսաբան և աստվածաբան Յակոբ Բյոմեն։

1626 —ավարտվել է Հռոմի Սուրբ Պետրոս տաճարի շինարարությունը և Ուրբան 8-րդը օծել է այն։

1720 —ծնվել է Վրաստանի թագավոր Իրակլի 2-րդը, որը Ռուսաստանի հետ կնքել է Գեորգիևյան տրակտատը։

1775 —հրատարակվել է Ռուսաստանը 50 գուբերնիաների բաժանելու մասին հռչակագիրը։

1786 –ծնվել է գերմանացի կոմպոզիտոր Կարլ Մարիա ֆոն Վեբերը։

1812 —ռուս-ֆրանսիական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Կրասնու ճակատամարտը, որի ընթացքում ռուսական բանակը ջախջախել է ֆրանսիայի արերգարդ-մարշալ Նեյի բանակին։

1828 –ծնվել է բրիտանացի գենետիկ Ջոն Դաունը, որը հանդիսանում է Դաունի սինդրոմի հայտնաբերողը։

1868 —Մենդելեևի նախաձեռնությամբ հիմնվել է Ռուսական քիմիական կազմակերպությունը։

1877 – ծնվել է անգլիացի տնտեսագետ Արթուր Սեսիլ Պիգուն։

1892 –ծնվել է վրացի խորհրդային գրող Գալակտիոն Տաբիձեն։

1901 –ծնվել է ամերիկացի գիտնական, վիճակագիր Ջորջ Գելլապը։

1905- կնքվել է ճապոնա-կորեական պրեկտորատի մասին համաձայնագիրը, ըստ որի Կորեան կորցրել է ինքնուրույն արտաքին քաղաքականություն իրականացնելու իրավունքը։

1916 —ավարտվել է Առաջին համաշխարհային պատերազմի ամենաարյունահեղ Սոմմի ճակատամարտը։

1918 - Լատվիան հայտարարել է իր անկախությունը Ռուսաստանից։

-պետական հեղաշրջում է տեղի ունեցել Օմսկում, Օմսկի կայազորի կազակները ձերբակալել են Ռուսաստանի Ժամանակավոր Համառուսաստանյան կառավարության ներկայացուցիչներին (Դիրեկտորիա)և իշխանությունը հանձնել ադմիրալ Կոլչակին հռչակելով նրան Ռուսաստանի Գերագույն  Կառավարիչ։

1920 —ԽՍՀՄ-ում առողջապահության և արդարադատության նարկոմատների համատեղ հրամանով աշխարհում առաջին անգամ օրինականացվել են աբորտները։

1927 –ծնվել է խորհրդային կինոռեժիսյոր Էլդար Ռյազանովը։

1945 - Իրանական Ադրբեջանում սկսվել է համայնավարների հրահրած հակապետական ապստամբությունը, իսկ այն ճնշելու ուղարկված կառավարական ուժերը խորհրդային զորքերի կողմից կանգնեցվել են Կազվին քաղաքի մոտակայքում։

1951 –ծնվել է խորհրդային վրացի ֆուտբոլիստ Դավիթ Ղիփիանին։

1954 - գեներալ Գամալ Աբդել Նասերը դարձել է Եգիպտոսի վարչապետ։

1962– վախճանվել է դանիացի հայտնի գիտնական, ֆիզիկոս Նիլս Բորը։

1983- Վրաստանում անհաջող փորձ է իրականացվել գրավել ինքնաթիռ և լքել ԽՍՀՄ-ը, արդյունքում մի քանի մարդ է զոհվել։

2000 –տեղի է ունեցել  ընդդիմության բազմահազար ցույցը Բաքվի կենտրոնում, որը ուղղված է եղել  իշխող Նոր Ադրբեջան կուսակցության դեմ։

2003 - Մասաչուսեթսը դարձել է ամերիկյան առաջին նահանգը, որտեղ թույլատրվել է ամուսնություն միասեռականների միջև։ Վերջինս տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Մասաչուսեթսի Գերագույն դատարանը անընդունելի է համարել սեռական փոքրամասնության ներկայացուցիչների միջև ամուսնության իրավունքը չեղարկելու որոշումը։

Կ. Խաչիկյան 

Էջմիածնից քաղաքացիները միանում են դեպի Երևան քայլերթինԱռաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից (տեսանյութ)ՀՀ-ում ամուսնության նպատակով առևանգել են անչափահասի Պայքարը Կիրանցից պետք է տեղափոխել ԵրևանԾանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է Գերիների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի քարտուղարի բացառիկ հարցազրույցըՈԻՂԻՂ. Հրատապ. Բագրատ Սրբազանը հայտարարեց ՝ տավուշցիների հետ գալիս են ԵրևանԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցն՝ այս պահին3 շաբաթ է ուշքի չենք գալիս․ «Ուրալ»-ի վթարից զոհված Ժոզեֆի մայրը պատմում է Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ ԿարապետյանԹուրքիայում ավտոբուս է վթարվել․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ Փաստաբանների համար հարկերը կավելանան, վճարողը՝ հպարտ հարկատուն է լինելուՆախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումըԶգուշացեք․ ջերմաստիճանի նվազում և կարկուտ է սպասվում60-ամյա Գարեգին Հ․-ն հիվանդանոցի ճանապարհին մահացավ Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըՀայտնվել ենք մի իրավիճակում, երբ պետության ղեկավարի շահերը 100 տոկոսով հակասում են պետության շահին. ԲոզոյանԻնչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններինՀնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը Ուղիղ․ նոր փուլ ենք մտնում․ ԱԺԲՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Մեսսին՝ MLS-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ Եկատերինբուրգը գիշերը պատվել է առատ ձյունով, ձյան շերտը հասնում է 10 սմ-ի «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին1913թ. Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. պատմության այս օրը (04 մայիս)Երևանում արտակարգ է․ տներ են հեղեղվել«Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Աճ ռուբլու շուկայումԵրևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ (լուսանկար) Աշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»Սահմռկեցուցիչ դեպք՝ Շիրակի մարզում․ 3 և 5 տարեկան երեխաները այրվել են «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»3 մետրանոց փոսից տղամարդու դի են հանելՎթար է եղել․ ջուր չի լինիՕբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»Տյումենում ձյուն է սկսվել (տեսանյութ) «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Համայնքային ոստիկանություն կստեղծեն․ «Հրապարակ» Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ» Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ» Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ»
Ամենադիտված