Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ուսանողների միջազգային օր, Չեխիա և Սլովակիա՝ Ազատության և ժողովրդավարության համար մղվող պայքարի օր, Ադրբեջան՝ Ազգային վերածննդի օր, Հայաստան՝ Ռազմական բժշկի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1808 - ռուս-թուրքական 8-րդ պատերազմի ժամանակ (1806-1812) գրաֆ Գուդովիչի ռուսական բանակը մոտեցել է Էրիվանին և անհաջող գրոհել այն:

1840– ծնվել է նշանավոր բանասեր-բանահավաք, ազգագրագետ, հասարակական գործիչ Գարեգին Սրվանձտյանը։

1861 – վախճանվել է բանասեր, բժիշկ, տնտեսագետ, հասարակական գործիչ Գևորգ Ախվերդյանը։

1877 –ծնվել է դրամատուրգ, թարգմանիչ և բառարանագիր Մամիկոն Գևորգյանը։

1886 –ծնվել է բժիշկ, քաղաքական գործիչ Արտաշես Բաբալյանը։

1891 –ծնվել է ճարտարապետ Տիրան Երկանյանը։

1892-իր ծննդյան նույն օրը 52 տարեկան հասկում վախճանվել է  բանասեր-բանահավաք, ազգագրագետ, հասարակական գործիչ Գարեգին Սրվանձտյանը։

1896 –ծնվել է բանաստեղծ և գրականագետ Արշալույս Արշարունին։

1904 –ծնվել է քիմիկոս-օրգանիկ Ալեքսանդր Հակոբյանը։

1920-հայ-թուրքական պատերազմի ժամանակ հուսալքված հայկական բանակը թողել է Շախտախտին և ամբողջ Շարուրն առանց դիմադրության և միայն կանգնեցրել է թուրք-խորհրդային հարձակումը Դավալուի շրջանում։

1924 –ծնվել է գրականագետ Սերգեյ Սարինյանը։

1927 –ծնվել է գեղանկարիչ Առաքել Առաքելյանը։

1988-Բաքվի Լենինի հրապարակում սկսվել է անկառավարելի ցույց, ցույցի մասնակիցների նպատակը եղել է ոչ թե այսպես կոչված «Ղարաբաղի պաշտպանությունը» այլ Ադրբեջանի գործող ղեկավար Վեզիրովի հեռացումը։

1992- Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայերի Կիչան-Վաղուհաս ուղղությամբ հարձակումը բեկում է մտցրել հակամարտության ընթացքում։

-ավարտվել են Հայաստանի Զինված ուժերի բժշկական հոսպիտալի ձևավորման աշխատանքները։

2005-Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգի քաղաքային խորհուրդը ձայների 29 «կողմ» և 16 «դեմ» հարաբերակցությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշմում: 

2006- Մուրմանսկում սպանվել է հայ գործարար, Ռուսաստանի հայերի միության տարածաշրջանային կառույցի ղեկավար Արթուր Հարությունյանը:

2011-Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանն ԱՄՆ-ի 70-ամյա գործարար քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանին 15 տարվա ազատազրկման է դատապարտվել մանկապղծության մեղադրանքով։

2016-Խորհրդարանն ընդունել է «Հազար դրամների օրինագիծը», որը հայտնի է նաև որպես հայրենիքի  պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասների հատուցման մասին օրենքի նախագիծ։

2020-Պատերազմի առաջին օրվա ուղերձից հետո առաջին հրապարակային հայտարարությունն է արել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։ Օնիկ Գասպարյանը նշել է, թե որոշ գործիչներ մեղադրանքներ են հնչեցնում, որ բանակը պետության ղեկավարին ոչ իրատեսական տվյալներ է ներկայացրել հակառակորդի կարողությունների վերաբերյալ, ինչն իրականությանը չի համապատասխանում։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

9 —ծնվել է Հռոմի կայսր Վեսպանսիանը։

1558 —կաթոլիկ-թագուհի Մարի Թյուդորի մահից հետո գահ է բարձրացել նրա բողոքական քույր Ելիզավետա 1-ինը, որը եղել է թագավոր Հենրիխ 8-րդի և Աննա Բոլեյնի աղջիկը։

1796 –վախճանվել է  Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա 2-րդը։

1800 —ԱՄՆ-ի կոնգրեսն առաջին անգամ հավաքվել է Վաշինգտոնում։

1853 —աշխարհում առաջին անգամ տեղի է ունեցել շոգեֆրեգատների ճակատամարտ։

1855 —Աֆրիկայի հետազոտող Դեվիդ Լիվինգտոնը դարձել է առաջին եվրոպացին, որը տեսել է Զամբեզի գետի վրա գտնվող 120 մետր բարձրությամբ ջրվեժը, և անվանել է այն իր թագուհու անունով՝ Վիկտորիա ջրվեժ։

1858-վախճանվել է անգլիացի փիլիսոփա Ռոբերտ Օուենը։

1869 – բացվել է Սուեզի ջրանցքը, որ Միջերկրական ծովը կապել է Կարմիր ծովին։

1902 –ծնվել է ծագումով հունգարացի ամերիկյան ֆիզիկոս-տեսաբան Յուջին Վիգները։

1903– Պետրոպոլիսյան հաշտության պայմանագրով ավարտվել է Ակրիի պատերազմը Բրազիլիայի և Բոլիվիայի միջև, ըստ որի Բոլիվիան Բրազիլիային է զիջել իր տարածքի մի մասը որպես փոխհատուցում երկաթուղու և ջրմուղի կառուցման։

1913 - Պանամայի ջրանցքով անցել է առաջին նավը։

1917- բրիտանական զորքերը Պաղեստինում թուրքերից գրավելեն Յաֆֆան։

1917-վախճանվել է ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենը։

1920- Ղրիմը գարվվել է Կարմիր բանակի կողմից։

1929-վախճանվել է ամերիկացի գյուտարար Հերման Հոլերիթը։

1933 Լեոնիդ մետեորային խմբի ամենամեծ մետեորային անձրևը, որը զգալի է եղել ԽՍՀՄ-ի արևելյան հատվածում և Հյուսիսային Ամերիկայում։

1978 —ԽՍՀՄ-ը հայտարարել է նեյտրոնային ռումբի  հաջողված փորձարկման մասին։

1988- Բենազիր Բհուտտոն դարձել է Պակիստանի վարչապետ, որով իսկ դարձել է մուսուլմանական պետության առաջին կին ղեկավարը։

1997– Եգիպտոսի Լուքսոր քաղաքում «ալ-Գամմա ալ-Իսլամ» խմբավորման իսլամ ահաբեկիչների կողմից սպանվել է Լուքսորի հուշարձանները նայող 58 արտասհմանցի տուրիստ և 4 եգիպտացի, 26-ը վիրավորվել են։

2001 —Աֆղանստանի նախկին նախագահ Բուհրաննուդին Ռաբբանին վերադարձել է Քաբուլ այն բանից հետո, երբ 5 տարի առաջ հեռացվել էր պաշտոնից «Թալիբան» շարժման կողմից։

2003– Ռուս ուղղափառ եկեղեցին հայտարարել է ԱՄՆ-ի եպիսկոպոսյան եկեղեցու հետ հարաբերությունների դադարեցման մասին, այն պատճառով որ այդ եկեղեցում որպես եպիսկոպոս ձեռնադրվել է միասեռական անձնավորություն։

2011 —սկսել են վաճառել «Հարրի Պոտերը և Մահվան բարիքները» ֆիլմի DVD-ները։

Կ. Խաչիկյան

Ղազախստանը պատրաստ է բանակցելու համար հարթակ տրամադրել ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Ռուսաստանին և Ուկրաինային․ ԴեսպանՆիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստումԷջմիածնից քաղաքացիները միանում են դեպի Երևան քայլերթինԱռաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից (տեսանյութ)ՀՀ-ում ամուսնության նպատակով առևանգել են անչափահասի Պայքարը Կիրանցից պետք է տեղափոխել ԵրևանԾանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է Գերիների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի քարտուղարի բացառիկ հարցազրույցըՈԻՂԻՂ. Հրատապ. Բագրատ Սրբազանը հայտարարեց ՝ տավուշցիների հետ գալիս են ԵրևանԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցն՝ այս պահին3 շաբաթ է ուշքի չենք գալիս․ «Ուրալ»-ի վթարից զոհված Ժոզեֆի մայրը պատմում է Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ ԿարապետյանԹուրքիայում ավտոբուս է վթարվել․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ Փաստաբանների համար հարկերը կավելանան, վճարողը՝ հպարտ հարկատուն է լինելուՆախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումըԶգուշացեք․ ջերմաստիճանի նվազում և կարկուտ է սպասվում60-ամյա Գարեգին Հ․-ն հիվանդանոցի ճանապարհին մահացավ Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըՀայտնվել ենք մի իրավիճակում, երբ պետության ղեկավարի շահերը 100 տոկոսով հակասում են պետության շահին. ԲոզոյանԻնչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններինՀնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը Ուղիղ․ նոր փուլ ենք մտնում․ ԱԺԲՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Մեսսին՝ MLS-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ Եկատերինբուրգը գիշերը պատվել է առատ ձյունով, ձյան շերտը հասնում է 10 սմ-ի «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին1913թ. Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. պատմության այս օրը (04 մայիս)Երևանում արտակարգ է․ տներ են հեղեղվել«Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Աճ ռուբլու շուկայումԵրևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ (լուսանկար) Աշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»Սահմռկեցուցիչ դեպք՝ Շիրակի մարզում․ 3 և 5 տարեկան երեխաները այրվել են «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»3 մետրանոց փոսից տղամարդու դի են հանելՎթար է եղել․ ջուր չի լինիՕբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»Տյումենում ձյուն է սկսվել (տեսանյութ) «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Համայնքային ոստիկանություն կստեղծեն․ «Հրապարակ» Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ» Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ»
Ամենադիտված