Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 05 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ցունամիների պրոբլեմների մասին տեղեկատվությունների տարածման համաշխարհային օր, Հայաստան, Ռուսաստան, Բելոռուս՝ Հետախուզական զորքերի օր, Պերու՝ Պունոյի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1813 – Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է Գյուլիստանի պայմանագիրը:

1825 –ծնվել է  հայազգի ռազմական և պետական գործիչ Միքայել Լորիս-Մելիքով:

1840– ծնվել է նշանավոր բանասեր-բանահավաք, ազգագրագետ, հասարակական գործիչ Գարեգին Սրվանձտյանը։

1911 – ծնվել է խորհրդահայ գիտնական և կոնստրուկտոր Բագրատ Իոաննիսյանը:

1927 – ծնվել է ժողովրդական պարերի կատարող վարպետ Վանուշ Խանամիրյանը:

1948 –ծնվել է  պատմաբան Ռաֆայել Համբարձումյանը:

1981- հայկական «Օռլի» կազմակերպությունը (այդպես է կոչվել ի պատիվ «Օռլի» օդանավակայանում Մոնթե Մելքոնյանի ձերբակալման, որին մեղադրել են փաստաթղթեր կեղծելու մեջ) փարիզյան «Գար դը Լիոն» կայարանում իրականացրել է ահաբեկչական գործողություն՝ ռումբի պայթյուն բեռների պահպանման բաժնում, որի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է:

1981-վախճանվել է դրամատուրգ Գրիգոր Տեր-Գրիգորյանը:

1987- վախճանվել է հայ խորհրդային կոմպոզիտոր Էդուարդ Բաղդասարյանը:

1990- ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշում է ընդունել հանրապետության պետական մարմինների, ձեռնարկությունների, կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների և զինվորական ստորաբաժանումների ապաքաղաքականացման վերաբերյալ։

1992- ավարտվել է Հայաստանի բանակի հետախուզական զորքերի կազմավորումը:

1997-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կատարի հետ:

2004- Կառլոս Պետրոսյանը ազատվել է Հայաստանի կառավարությանն առընթեր ԱԱԾ տնօրենի պաշտոնից:

1998 – վախճանվել է բանասեր-լեզվաբան, արևելագետ, մանկավարժԳեորգի Նալբանդյանը:

2000- վախճանվել է դրամատիկական տենոր երգիչ Ավագ Պետրոսյանը:

2007– վախճանվել է նշանավոր կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանը:

2009- Հայաստանի բջջային կապի և ինտերնետային ծառայությունների շուկայում գործունեություն է սկսել Orange բրենդային անվանմամբ ներկայացող ֆրանսիական France Telecom ընկերությունը։

2013- Շանթ Հարությունյանը, ով մի քանի օր «Ես հեղափոխություն եմ սկսում» պաստառի ներքո նստացույց էր անցկացնում, կազմակերպել է երթ Ազատության հրապարակից դեպի Մաշտոցի պողոտա։ Տեղի է ունեցել բախում ոստիկանության հետ, որի արդյունքում եղել են վիրավորներ, ձերբակալվել են 20 մարդ, որոնց թվում նաև «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը:

2017-Հայաստանի 69 համայնքներումկայացելենՏԻՄ ընտրություններ:

2018-Գերմանիայում բացահայտվել է հայկական մաֆիոզ խմբավորումների ցանց և իրավապահները հարուցել էին 14 քրեական գործ, ավելի քան չորս տասնյակ մարդու դեմ քննություն սկսելով, այդ թվում՝ փողերի լվացման մեղադրանքով:

2021-«Տաշիր պիցցա»-ի սննդից կետերից օգտված 57 քաղաքացու մոտ արձանագրվել են սուր թունավորումների դեպքեր:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1612 —Մոսկվայի Կրեմլի լեհ-լիտվական կայազորը հանձնվել է, Մոսկվան ազատագրվել է ռուսների կողմից:

1615 –ծնվել է  օսմանյան սուլթան Իբրահիմ 1-ինը:

1879- վախճանվել է շոտլանդացի ֆիզիկոս, մաթեմատիկոս և մեխանիկ Ջեյմս Մաքսվելը:

1908– վախճանվել է իռլանդացի աստղագետ Էնդրյու Գրեհեմը։

1911- իտալացիներն Օսմանյան կայսրությունից գրավել են Տրիպոլին և Կիրենաիկան:

1912 - Միացյալ Նահանգների նախագահ է ընտրվել Վուդրո Վիլսոնը:

1913– ծնվել է կինոյի և թատրոնի անգլիացի հայտնի դերասանուհի, 1930-40 ական թթ. ամենահայտնի դերասանուհիներից մեկը հանդիսացող Վիվիեն Լին։

1914– Մեծ Բրիտանիան Կիպրոսը հայտարարել է իր մաս և Ֆրանսիայի հետ միասին պատերազմ հայտարարել Օսմանյան կայսրությանը։

1935– թողարկվել է Մոնոպոլիա խաղը։

1938 –ծնվել է  ամերիկյան ծագումով ֆրանսիացի երգիչ Ժո Դասենը:

1945 - Կոլումբիան անդամակցել է ՄԱԿ-ին:

1959 – ծնվել է կանադացի երգիչ, երգեր գրող, կիթառ նվագող և դերասան Բրայան Ադամսը:

1961 —Չուվաշիայի Մարինո-Պոսադ շրջանի Էլբարուսովո գյուղի դպրոցում բռնկված հրդեհի արդյունքում զոհվել է 110 մարդ, որից 106-ը երեխաներ:

1977- վախճանվել է ԽՍՀՄ ածխարդյունահանման ռեկորդակիր  նորարար Ալեքսեյ Ստախանովը:

1981 —ծնվել է ռուս հեռուստահաղորդավարուհի և հասարակական գործիչ Քսենյա Սոբչակը:

1992– Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները ստորագրել են Տարածաշրջանային կամ ազգային փոքրամասնությունների եվրոպական խարտիան։

2006 –Իրաքի նախկին նախագահ  Սադդամ Հուսեյնը դատապարտվել է մահվան:

2009– ԱՄՆ-ի զինված ուժերի Տեխաս նահանգում գտնվող Ֆորդ-Հուդ բազայում արմատներով մուսուլման ամերիկյան բանակի բժիշկ Նիդալ Հասանը սպանել է 13 զինծառայողի և ևս 30-ին վիրավորվել։

2015 —Բրազիլիայում տեղի է ունեցել բնապահպանական աղետ: Հանքի պոչամբարի պատվարի փլուզման հետևանքով 19 մարդ զոհվել է, իսկ թունավոր թափոնները լցվելով Ռիու-Դոսի գետի մեջ հասել են համաշխարհային օվկիանոս:

Կ.Խաչիկյան

Պայքարը Կիրանցից պետք է տեղափոխել ԵրևանԾանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է Գերիների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի քարտուղարի բացառիկ հարցազրույցըՈԻՂԻՂ. Հրատապ. Բագրատ Սրբազանը հայտարարեց ՝ տավուշցիների հետ գալիս են ԵրևանԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցն՝ այս պահին3 շաբաթ է ուշքի չենք գալիս․ «Ուրալ»-ի վթարից զոհված Ժոզեֆի մայրը պատմում է Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ ԿարապետյանԹուրքիայում ավտոբուս է վթարվել․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ Փաստաբանների համար հարկերը կավելանան, վճարողը՝ հպարտ հարկատուն է լինելուՆախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումըԶգուշացեք․ ջերմաստիճանի նվազում և կարկուտ է սպասվում60-ամյա Գարեգին Հ․-ն հիվանդանոցի ճանապարհին մահացավ Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըՀայտնվել ենք մի իրավիճակում, երբ պետության ղեկավարի շահերը 100 տոկոսով հակասում են պետության շահին. ԲոզոյանԻնչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններինՀնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը Ուղիղ․ նոր փուլ ենք մտնում․ ԱԺԲՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Մեսսին՝ MLS-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ Եկատերինբուրգը գիշերը պատվել է առատ ձյունով, ձյան շերտը հասնում է 10 սմ-ի «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին1913թ. Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. պատմության այս օրը (04 մայիս)Երևանում արտակարգ է․ տներ են հեղեղվել«Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Աճ ռուբլու շուկայումԵրևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ (լուսանկար) Աշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»Սահմռկեցուցիչ դեպք՝ Շիրակի մարզում․ 3 և 5 տարեկան երեխաները այրվել են «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»3 մետրանոց փոսից տղամարդու դի են հանելՎթար է եղել․ ջուր չի լինիՕբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»Տյումենում ձյուն է սկսվել (տեսանյութ) «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Համայնքային ոստիկանություն կստեղծեն․ «Հրապարակ» Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ» Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ» Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ» Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ» Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»«Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ»
Ամենադիտված