ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել փախստականների և ներքին տեղահանված անձանց վերադարձին Լեռնային Ղարաբաղ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանը ՄԱԿ-ի՝ փախստականների հարցով գերագույն հանձնակատարի վարչությանը կոչ է արել ակտիվացնել փախստականների և ներքին տեղահանված անձնանց՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձին ուղղված աշխատանքը: Այս մասին դեկտեմբերի 7-ին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Գենադի Կուզմինը Անվտանգության խորհրդի նիստում:

«Մենք հետաքրքրված ենք ներքին տեղահանված անձնաց և փախստականների՝ Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ վերադարձի հարցում, ինչպես նախատեսված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ: Ռուսական կողմը ելնում է նրանից, որ խոսքը կարող է վերաբերել հանձնակատարի վարչության կողմից համալիր աջակցությանը ապաքաղաքականացված հիմքով՝ խնդրի զուտ հումանիտար բնույթի շեշտադրմամբ: Կոչ ենք անում հանձնակատարի վարչությանը շարունակել երկխոսությունը Բաքվի և Երևանի հետ տարածաշրջանում հումանիտար հասանելիություն ձեռք բերելու համար»,- ասվում է Կուզմինի հայտարարության մեջ:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular