Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուժի կիրառումը կամ սպառնալիքը սահմանային վեճերը լուծելու հարցում անընդունելի են. ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները կոչ են արել ապահովել մարդասիրական կազմակերպությունների հասանելիությունը տարածաշրջանում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը, որոնք ներկայացնում են, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, աջակցություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև անմիջական երկխոսության վերականգնմանը՝ ՄԽ համանախագահների հովանու ներքո: Համանախագահ երկրները կողմերին կոչ են անում շարունակել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, որն սկսվել է Նյու Յորքում սեպտեմբերին և Փարիզում  նոյեմբերին կայացած հանդիպումներով, ինչպես նաև շարունակել շփումները ղեկավարների մակարդակով՝ առաջընթաց գրանցելու տարածաշրջանում կայուն խաղաղաության հաստատման գործում: Այս մասին ասվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների համատեղ հայտարարության մեջ:

Համանախագահ երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են անում զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից և ամբողջությամբ կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին ստանձնած պարտավորությունները՝ ըստ Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի միջև և այլ համատեղ ընդունված հրադադարի համաձայնագրերի: Համանախագահ երկրները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել իրենց համագործակցությունը համանախագահների հովանու ներքո՝ որոշակի առաջնընթաց գրանցելու մարդասիրական խնդիրների, այդ թվում՝ կալանքի տակ գտնվող անձանց, ականազերծմանը, անհետ կորածների, տեղահանված անձանց կամավոր վերադարձին և պատմամշակութային վայրերի պաշտպանությանը վերաբերող խնդիրների կարգավորման հարցում, ինչպես նաև կառուցողական աշխատանք տանելու այլ կարևոր հարցերի լուծման համար, ինչպիսին են սահմանզատումը և սահմանագծումը և տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակումը: Համանախագահ երկրները նաև մտահոգությամբ մատնանշում են հայ-ադրբեջանական չսահմանագծված սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպերը և հաստատում են, որ ուժի կիրառումը կամ դրա սպառնալիքը սահմանային վեճերը լուծելու հարցում անընդունելի են: Համանախագահ երկրները նաև հիշեցնում են Հայաստանին և Ադրբեջանին իրենց պարտականության մասին՝ հավատարիմ մնալու միջազգային մարդասիրական իրավունքի պահանջներին և կոչ են անում կողմերին անմիջապես վերացնել միջազգային մարդասիրական կազմակերպությունների դեմ գործող բոլոր սահմանափակումները՝ թույլ տալով հասանելիություն ստանալ դեպի հակամարտությունից տուժած շրջաններ և բնակչությանը:

Համանախագահ երկրները հորդորում են կողմերին հնարավորինս շուտ ընդունել համանախագահներին տարածաշրջանում՝ թույլ տալով նրանց տեղում՝ առաջին ձեռքից, գնահատելու իրավիճակը, շոշափելի առաջընթաց գրանցելու վերոնշյալ հանդիպումներում քննարկված մարդասիրական նախաձեռնությունների իրագործման հարցում և համաձայնության գալու հետագա շփումների օրակարգի վերաբերյալ: Նրանք վերահաստատում են իրենց աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի աշխատանքին տարածաշրջանում և հորդորում են կողմերին համագործակցել այդ ջանքերի հետ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները վերահաստատում են իրենց հանձնառությունն աշխատելու կողմերի հետ՝ ԼՂ հակամարտության հետևանքով առաջացած կամ դրան առնչվող բոլոր առկա խնդիրներին համապարփակ լուծումներ գտնելու համար՝ իրենց մանդատի համաձայն, որպեսզի նպաստեն անվտանգ, կայուն, բարգավաճող և խաղաղ ապագայի հաստատմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ապակե շիշԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈւկրաինան զորավարժություններ է իրականացրել Ղրիմի մոտակայքում Էրլինգ Հոլանդը նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներինԶելենսկին պատասխանել է Ռուսաստան ժամանելու Լավրովի առաջարկինՌուս դիվանագետները լքում են ԱՄՆ-նՊետք է «Անձնական տվյալների պաշտպանության» օրենքը կարգավորվիՌԴ ԱԳՆ-ն արգելել է ԵՄ մի շարք գործիչների մուտքը ՌուսաստանՄեր առջև բացվել են նաև լուրջ հնարավորություններ, որոնք պետք է օգտագործվեն բացառիկ նպատակով. իրանագետՄոտ ժամանակներս իրավիճակի ոչ մի լավացում չի լինելու. պետք է լինել ռեալիստ. Ստեփան ԳրիգորյանՈւկրաինայում իրավիճակը պայթյունավտանգ էԻմունոլոգը խոսել է կրկնապատվաստման ժամանակ կրկնակի դոզայի անհրաժեշտության մասինԱղքատության միջին մակարդակը 2020թ. դարձել է 27 տոկոսՌուսաստանի հետ սահմանին էսկալացիայի մակարդակն այժմ ավելի բարձր չէ, քան անցյալ տարվա սկզբին էր. Զելենսկի15-ամյա աղջիկը հայտնաբերվել էԹթվածնային կոկտեյլ. հայ տուրօպերատորները հրավիրում են լեռներ հետկովիդային վերականգնման նպատակովԱդրբեջանում պահվող գերիները զանգել են հարազատներին, նամակներ ու տեսաուղերձներ ուղարկել. Sputnik ԱրմենիաՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԵԽԽՎ-ն քննադատում է Հայաստանում վիրավորանքի քրեականացումըԱրցախի ժողովրդի իրավունքների առաջին պաշտպանը հայկական զինված ուժերն են․ ԱՀ ՄԻՊԼուկաշենկոն նշել է իր հրաժարականի պայմանը«Աներեւակայելի է․ մեր 30 տարվա պայքարից հետո այս իշխանությունը ոսոխի թեզերն է կրկնում»․ Րաֆֆի ՀովհաննիսյանԷդ որ գնում եք զորամասեր, նկարվում եք զինվորների հետ ու ասում եք «մենք հայ զինվորին ասեցինք, որ հայ զինվորը չի պարտվել» բա դրանից հետո իրենց գոնե ասում եք, թե՞ ով է պարտվել. Ռուբեն ՄխիթարյանԼուկաշենկոն նշել է իր հրաժարականի պայմանը Մի շփոթեք «նիկոլանպաստ» և «հայանպաստ» բառերը․ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, ոտնահարվում է ժողովրդավարությունը․ Մամիջանյանը՝ ԵԽԽՎ-ում զեկույցին դեմ քվեարկելու մասին Մոտ օրերս հանգամանալից կարձագանքեմ․ Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին (տեսանյութ) Վարանդայից հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն․ ԱՀ ԱԻՊԾ Ռուսաստանի դեսպանությունը խաղաղ երկինք է մաղթել Հայաստանի ռազմական ղեկավարությանը ՆԱՏՕ-ում խոստովանում են, որ ՌԴ-ն չի ծրագրում ներխուժել Ուկրաինա Ողբերգական ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ «Հայ-ադրբեջանական հակամարտության ավարտից հետո տարածաշրջանում համագործակցության նոր հնարավորություններ են հայտնվել»․ Ալիև Խոշոր հրդեհի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 76–ամյա քաղաքացին օրեր անց մահացել էՈւկրաինայի ՊՆ-ն հայտարարել է ԱՄՆ-ից սպառազինությամբ բեռնված 45 ինքնաթիռի թռիչքների մասին. առայժմ ժամանել է չորսը Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի «Մենք դեռ խոսելու ենք ոմանց համար անհնարին թվացող մեր հաղթանակների, Շուշիի ու Հադրութի վերադարձի մասին». Առուշ Առուշանյան «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են առաջնագծի տարբեր հատվածներ Պետք է մշտապես բարձր պահել հասարակությունում սպայի և զինվորական ծառայության նկատմամբ պատիվն ու հարգանքը․ ՄԻՊ Քանաքեռի տներից մեկում հայտնաբերվել է 37-ամյա կնոջ կախված դի Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 8 նոր դեպքՀայաստանն ընդունել է Թուրքիայի հրավերը․ Չավուշօղլուն հրավիրում է ֆորումի Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 3536 նոր դեպք. մահ չի գրանցվել Ամերիկյան ինդեքսները նվազել են Փաշինյանը մտքափոխվե՞լ է․ չի ցանկանում հանել նախկինների կարած «կոստյումը»Ռուսաստանը չի ցանկանում պատերազմներ, բայց թույլ չի տա անտեսել իր շահերը. Լավրով Ամենայն Հայոց Կաթողիկոսը Եռաբլուրում աղոթեց հերոսների հոգիների հանգստության համար Երկրաշարժ ԹուրքիայումՎիրավոր ու բզկտված․ Հայոց բանակը նշում է կազմավորման 30-ամյակըNYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են՝ բացառությամբ պլատինի Տարածաշրջանում խաղաղության երբեմնի երաշխավոր, Արցախի անվտանգության երաշխավոր բանակն այսօր ինքն ունի պաշտպանության կարիք․ Ռոբերտ Քոչարյան Բանակի տոնը պետք է նշել զինվորի կողքին. Վանեցյանն ու Աբրահամյանը գնացել են դիրքեր
Ամենադիտված