Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (դեկտեմբերի 8 )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Բուլղարիա՝ Ուսանողի օր, Հյուսիսային Մակեդենիա՝ Ուսանողի օր, Ռումինիա՝ Սահմանադրության օր, Ուզբեկստան՝ Սահմանադրության օր, Ֆինլանդիա՝ Յան Սիբելիուսի և ֆիննական երաժշտության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1496 – վախճանվել է նշանավոր բնագետ–բժիշկ, մատենագիր, բառարանագիր Ամիրդովլաթ Ամասիացին։

1810 - Ռուսական զորքերը գրավել են Ախալքալաքը։

1895 - Կովկասի փոխարքան կարգադրել է հայկական ծխական դպրոցները ենթարկել պետական դպրոցական իշխանություններին։

1918 - Թիֆլիսում լույս է տեսել հայերեն «Կոմունիստ» բոլշևիկյան թերթը։

1919 – ծնվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, հասարակական գործիչ Հրաչյա Հովհաննիսյանը։

1941 – ծնվել է թարգմանիչ Վազգեն Ամարյանը։

1955 – ծնվել է արձակագիր Լևոն Խեչոյանը։

1960 – ծնվել է քանդակագործ, նկարիչ Արմեն Աթանյանը։

1970 – վախճանվել է խորհրդահայ նշանավոր ֆիզիկոս Աբրահամ Ալիխանովը։

1991- նախկին ԽՍՀՄ-ի հանրապետությունների կողմից ստորագրված համաձայնագրով ստեղծվել է Անկախ Պետությունների Համագործակցությունը՝ ԱՊՀ-ն։

2005 - հանրաքվեի ընթացքում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված Հայաստանի բարեփոխված Սահմանադրությունը պաշտոնապես ուժի մեջ է մտել: 

2006 - ՀՀԿ-ական Արամ Քոչարյանը նշանակվել է Լոռու, իսկ անկուսակցական Աշոտ Ղահրամանյանը՝ Արմավիրի մարզպետ:

2007 - Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Երևանի Ազատության հրապարակում կայացած բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ, խստորեն քննադատել է երկրի իշխանություններին և պատասխանել նրանց կողմից իրեն ուղղված մի շարք մեղադրանքներին:

2009 - շնչառական վիրուսային հիվանդությունների պատճառով դպրոցներում դադարեցվել են դասերը համաձայն Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանի։

2010 - Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարական է ներկայացրել:

2020 - սոցհարթակում քննարկման բուռն ալիք է բարձրացրել Արցախյան կարգավորման թեմայով Բելառուսի նախագահի և Հայաստանի 3-րդ նախագահի երկխոսության ձայնագրությունը, որում Ալեքսանդր Լուկաշենկոն Ալիևի անունից Սերժ Սարգսյանին 5 միլիարդ դոլար էր առաջարկում Արցախի 7 շրջաններից հրաժարվելու դիմաց, ինչին Սերժ Սարգսյանը պատասխանում է, թե ինքն է պատրաստ 6 միլիարդ տալ Ալիևին, որպեսզի վերջինը հրաժարվի 7 շրջանից:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 65 – ծնվել է հին հռոմեացի նշանավոր գրող Հորացիուսը։

1723 – ծնվել է ֆրանսիացի մատերիալիստ, աթեիստ Փոլ Անրի Հոլբախը, որը համարվում է գիտական աթեիզմի հիմնադիրը։

1863 - չիլիական Լա-Կամպանա եկեղեցում բռնկված հրդեհի պատճառով զոհվել է ավելի քան 2 000 մարդ։

1903 – վախճանվել է անգլիացի փիլիսոփա, հոգեբան, սոցիոլոգ, պոզիտիվիզմի հիմնադիրներից մեկը հանդիսացող Հերբերտ Սփենսերը։

1922 – ծնվել է գերմանական և հրեական ծագումով բրիտանացի նկարիչ, Զիգմունդ Ֆրոյդի թոռ Լյուսյեն Ֆրոյդը։

1930 – ծնվել է ավստրիացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Մաքսիմիլիան Շելլը։

1941 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հիտլերականները առաջին անգամ հրեաների ոչնչացման համար օգտագործել են թունավոր գազեր։

- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ճապոնացիները ներխուժել են Թաիլանդ, Մալայզիա, Ֆիլիպիններ և Հոնկոնգ։

1955 - Հաստատվել է ԵԽԽՎ-ի դրոշը, որը ներկայիս Եվրոմիության դրոշն է։

1980 – վախճանվել է  անգլիացի ռոք-երաժիշտ Ջոն Լենոնը։

1987 - «Ֆիլադելֆիա Ֆլեյերզ»-ի դարպասապահ Ռոն Հեկստոլը դարձել է առաջին դարպասապահը, որը գոլ է խփել հոկեյի Ազգային լիգայի խաղերում։

1987 - Վաշինգտոնում Միխայիլ Գարբաչովը և Ռոնալդ Ռեյգանը ստորագրել են միջին և փոքր հեռահարության հրթիռների լիկվիդացիայի պայմանագիր։

1991 - Մինսկի մոտակայքի Բելովեժսկ բնակավայրում, երեք սլավոնական հանրապետությունների՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի ղեկավարները ստորագրել են համաձայնագիր ԽՍՀՄ-ի գոյությունը դադարեցնելու մասին։

1999 - Մոսկվայում ստորագրվել է Ռուսաստան-Բելոռուս միութենական պետության մասին ստեղծման համաձայնագիր։

2005 - Չինաստանում ավարտվել է շոգու ուժի օգտագործումը, Ցզիտունյան երկաթուղում գծերից հանվել են բոլոր շոգեքարշերը։

2013 - ուկրաինական Եվրոմայդանի շրջանակներում «Ազատություն» կուսակցության ակտիվիստները Կիևում պատվանդանից հանել և ջարդել են Լենին արձանը, Ուկրաինայում սկսվել է լենինաթափությունը։

2019 - վախճանվել է ամերիկացի ռեփեր Ջուիս Վրդը, որը հիմնականում երգել է էմո-ռեպ ենթաժանրի երգեր։

2020 - վախճանվել է ԽՍՀՄ և ռուսական զորահարամանատար, ավիացիայի մարշալ Եվգենի Շապոշնիկովը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Եվգենի Սատանովսկին նշել է. «Փաշինյանը նույն Զելենսկին է, դրա համար էլ Հայաստանը ուտում են»Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակՊատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում էՇՏԱՊ․ Լարված իրավիճակ, ոստիկանների հետ բախում՝ Հրազդանում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում «Գայի պոստի» մոտ վենդետա է կանխվելՍևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Քանի՞ բերման ենթարկված կա այսօր Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ ի՞նչ է հայտնիՀայաստանի լինելիության հարցն է որոշվում․ ՓաշինյանԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանՎարորդներ պատասխանատվության կենթարկվենԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄահացել է Խաչիկ Հարությունյանը․ hայտնի է հուղարկավորության վայրը և ժամըՀայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Արցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտ Նոր մանրամասներ՝ Դիլիջանում տեղի ունեցած վթարից36 տարեկան Արտյոմը խանդի պատճառով սպանել է հարսնացուինԱրսեն Թորոսյանը փորձում է նոր նախարարի միջոցով լուծել իր խնդիրըՀանձնման գործընթացը կկանգնի միայն իշխանափոխությամբ․ քաղտեխնոլոգԻսրայելը հարվածել է Լիբանանին․ ի՞նչ է կատարվում«Հայաստանում սահմանների սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով. քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-իցԱդրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Թմրանյութ օգտագործած ուսուցչուհին չարիք է դարձել Մասիսի դպրոցում․ նոր մանրամասներ58-ամյա կինը դեմքի մաշկի ձգում կատարելուց հետո մահացել էՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Ինչ վիճակում է Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինծառայողը 1921թ. Տաթևի համազանգեզուրյան երկրորդ համագումարում Ինքնավար Սյունիքը վերակազմվել է Լեռնահայաստան պետության. պատմության այս օրը (26 ապրիլ)«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հրդեհ Գառնի գյուղում 10:00-ից հոսանքազրկումներ կլինեն Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվելԲեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Այգու տնօրենը խփել է ռուս կանանց և թքել նրանցից մեկի վրաՄանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (տեսանյութեր) Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» Ռուբլու փոխարժեքը կտրուկ թանկացավ ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ» Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ» Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ» Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Ամենադիտված