ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կորովին. Հայաստանը պետք է ընտրություն կատարի հօգուտ Ռուսաստանի, հակառակ դեպքում չի լինի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

evrazia.org-ը գրում է, որ հայկական պետականությունը անցյալ տարի Լեռնային Ղարաբաղի համար պատերազմում կրած պարտությունից հետո գոյատևման եզրին է: Նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ, Աշխարհաքաղաքական փորձագիտական ​​կենտրոնի տնօրեն Վալերի Կորովինը։ Փորձագետի կարծիքով դրա պատճառը եղել է Հայաստանի ղեկավարության ոչ միանշանակ քաղաքական դիրքորոշումը։

«Հայաստանը պետք է որոշի, թե ում հետ է` Ռուսաստանի՞, թե՞ Արևմուտքի: Առանց այդ որոշման Հայաստանը պարզապես կպայթի, կտոր-կտոր կլինի։ Իսկ  որոշելով ուղղվածությունը հստակ քայլեր կկատարի այս կամ այն ​​ուղղությամբ։ Անորոշությունը դեռ ինչ որ կերպ ընդունելի էր, երբ Ռուսաստանը գտնվում էր անաբիոզի, պղտորման, աշխարհաքաղաքական խելագարության վիճակում, որը նկատվում էր 1990-ականներին։ Հիմա Ռուսաստանը արթնացել է այդ աշխարհաքաղաքական երազից, պարզ է ուժերի դասավորվածությունը, որոշված ​​է տրամադրվածությունը, վերադարձել է աշխարհաքաղաքական տրամաբանությունը և այն այսպիսին է - կա Ռուսաստան, Եվրասիական հարթլենդ, և կա դրան հակառակ ատլանտյան Արևմուտքը։ Իսկ մնացածը պետք է կատարեն իրենց ընտրությունը»,- ասել է քաղաքագետը։

Կորովինն ընդգծել է, որ արևմտյան աշխարհի համար աշխարհաքաղաքական առճակատման մեջ հայերը հավերժ կմնան վայրենի, բարբարոս և սպառվող։ Եվրասիական միությունում լինելով Հայաստանը դառնալու է լիովին անկախ և ուժեղ պետություն։ Սակայն դրա համար անհրաժեշտ է առնվազն աջակցել եվրասիական ինտեգրացիոն նախագծերին, հեռացնել բոլոր ռուսաֆոբներին ու արգելել նման քարոզչությունը, փակել բոլոր արտասահմանյան հասարակական կազմակերպությունները։ «Առանց այդ հստակ և միանշանակ քայլերի, Ռուսաստանի համար դժվար կլինի երաշխավորել հայկական պետության անվտանգությունը, իսկ Հայաստանը, իր հերթին, չի ունենա Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունները կատարելու կարողություն։ Ի վերջո, որպեսզի հայկական կողմը կատարի իր պարտավորությունները, Հայաստանը պետք է գոնե գոյություն ունենա։ Իսկ դա կարող է լինել կա՛մ Ռուսաստանի հովանավորության տակ գտնվող եվրասիական նախագծերի շրջանակներում, կա՛մ... կա այլ այլընտրանք, որն է այրվել ամերիկյան աշխարհաքաղաքական շահերի հնոցում»,- ամփոփել է Աշխարհաքաղաքական փորձագիտական ​​կենտրոնի տնօրենը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular