Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական կողմն ուներ իրական ծանրակշիռ պատճառ Ստոկհոլմում Հայաստանի և Բաքվի արտգործնախարարների հանդիպմանը չգնալու համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Ստոկհոլմում այդպես էլ չկայացավ Հայաստանի և Բաքվի արտգործնախարարների հանդիպումը։ Միայն Հայաստանի ԱԳ խոսնակը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ հայկական կողմը երբեք չի խուսափել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում հանդիպումներից։

Այս թեմայով զրուցել ենք ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի հետ։

Հարցին, թե ինչո՞ւ չկայացավ այդ հանդիպումը` ադրբեջանագետն ասաց․ «Առաջին հերթին, կարծում եմ, նախքան հանդիպման մասին հստակ պայմանավորվածության ձեռքբերումը չարժեր ԱԳՆ մակարդակով տարածել այդ լուրը: Ի տարբերություն հայկական կողմի՝ ադրբեջանական աղբյուրները լռում էին այդ մասին: Այնուհետև, երբ հստակ էր, որ հանդիպում տեղի չի ունենալու, ադրբեջանական կողմը նախահարձակ եղավ՝ նշելով, որ Բայրամովը հրաժարվել է հանդիպումից հայ պատգամավորների՝ Արցախ կայանալիք այցի պատճառով: Դա, իհարկե, անհեթեթություն է և պետք է հստակ գնահատականի արժանանար նաև մեր կողմից: Արդեն որերորդ դեպքն է, որ Բաքուն փորձում է արգելք դնել Արցախ կատարվող այցերի նկատմամբ: Մինչդեռ, հայկական կողմն ուներ իրական ծանրակշիռ պատճառ չգնալու նման հանդիպման, քանի որ նախօրեին Արցախում ադրբեջանցի զինծառայողների կողմից քաղաքացիական անձ էր առևանգվել և սպանվել: Ցավոք, այս չկայացած հանդիպումից հետո համանախագահները միայն ափսոսանք էին հայտնում դրա վերաբերյալ, բացի այդ՝ պատրաստակամություն էին ցուցաբերում կազմակերպելու նման մի հանդիպում առաջիկայում: Մինչդեռ արդեն երրորդ անգամ Արցախում քաղաքացիական անձի սպանության փաստի վերաբերյալ լռություն է պահպանվում: Սա շատ խնդրահարույց է, և նաև հայկական կողմի թերացման հետևանք է, քանի որ մենք պետք է ամեն ջանք գործադրենք, որ Բաքվի կազմակերպված, համակարգային հայատյաց քաղաքականությունը համարժեք գնահատականի արժանանա: Հայկական կողմը, կառուցողական լինելու հետ մեկտեղ, կարիք ունի հստակ ձևակերպելու իր օրակարգը, որի հիմքում պետք է դրվեն Արցախի հայության ազատ ինքնորոշման իրավունքն ու Շուշիի և Հադրութի դեօկուպացիան: Դեօկուպացիայի հարցին չանդրադարձավ անգամ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը Ստոկհոլմում տեղի ունեցած ԵԱՀԿ նախարարների խորհրդի 28-րդ նիստի շրջանակներում իր ելույթի ժամանակ: Չի կարելի թույլ տալ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դառնա բացառապես հումանիտար հարցերով զբաղվող հարթակ՝ չարձագանքելով Բաքվի կողմից արցախահայության դեմ իրականացվող ակնհայտ հանցագործություններին անգամ և թույլ տալով, որ Բաքուն արգելք դնի անգամ հայ պաշտոնյաների Արցախ կատարվող այցերի նկատմամբ: Բաքուն հրաժարվեց այս հանդիպումից մի քանի պատճառով, որից ամենակարևորն, ըստ իս, Արցախի հարցը «3+3» կամ ավելի ճիշտ՝ «3+2» ձևաչափ տեղափոխելու նպատակն է, ինչի մասին ակտիվորեն խոսում է թուրքական կողմը: Սա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը չեզոքացնելուն ուղղված առաջարկ է: Դրա մասին հրապարակային խոսել է նաև Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն: Վերջինս, անդրադառնալով այս ձևաչափին, նշել էր՝ «Մենք կարող ենք հասնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև համագործակցության՝ միայն նոր մտածելակերպի և ակտիվ դիվանագիտության միջոցով»: Այս ձևաչափը մերժել է Վրաստանը, իսկ հայկական կողմը հստակ դիրքորոշում չի արտահայտում՝ առաջարկելով նախ հասկանալ, թե ինչ օրակարգով է աշխատելու այս ձևաչափը»:

Սոնա Գիշյան

www.1or.am

Հայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըՀայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածումՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակինՏավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ)Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ)Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա. Արտակ ԶաքարյանՀող հանձնողները և Ցեղասպանությունը ուրացողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)Կիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբԱնհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութՌազմաօդային ուժերում ասել են, թե երբ Patriot հակաօդային պաշտպանության համակարգը կարող է խոցել«Կինժալ»-ինԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութԲայդենը ստորագրեց Ուկրաինային օգնություն տրամադրելու օրենքների փաթեթըՕսմանյան կայսրության ծրագրած ցեղասպանությունը քիչ էր մնում ոչնչացներ հինավուրց ժողովրդին, քրիստոնեական կորիզին, որը ծաղկում էր Հարավային Կովկասում․ Հունաստանի նախագահԽաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող է լուրջ միջազգային օգնություն դառնալ Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման գործում. Սիրանուշ ՍահակյանՈստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՎՊ-ի դիմաց՝ իրենց աջակցությունը հայտնելու նրանՕտարերկրյա գործակալների մասին օրենքը վնասում է Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ծրագրերը․ ԲորելԹուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունըԿանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս. ԹրյուդոՈր քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնում Փաշինյանի ձեռքով. Սեյրան ՕհանյանՍերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (լուսանկարներ)Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորըԻ՞նչ էր անում Սուրեն Պետրոսյանը ձերբակալումից րոպեներ առաջ․ ով է նրան ձերբակալողը (տեսանյութ)Ադրբեջանցի է ինքնասպան եղել. մանրամասներԿյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ ՀովհաննիսյանըՓաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Արտակարգ իրավիճակ․ պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոցԱյս պահին Բագրատ սրբազանը, օգտագործելով թեմի շինությունները, հավաքներ է կազմակերպում Իջևանում «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը Հողերը տալուց հետո, ինչպե՞ս ենք պահելու գյուղերը․ ԲագրատյանԽոշոր հրդեհ՝ ՀՀ-ումՕդի ջերմաստիճանը կբարձրանա Ջահերով մարդաշատ երթ՝ Թբիլիսիում Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվելՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված էԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Գերմանիայում ձյուն է տեղացելՆորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. նրա տղան տարիներ առաջ սպանվել էր Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Վեհափառ Հայրապետի աղոթքը՝ Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)«Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ (տեսանյութ) Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Սուրեն Պետրոսյանին մեղադրանք դեռևս չի առաջադրվել Նաիրի Հոխիկյանը Տավուշից կոչ է անում«Փաշինյանը նոր հայկական տարածքներ է հանձնում. Բաքուն ավելին կպահանջի»Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ ԱԺ պատգամավորները տեսակցել են երեկ Տավուշում ապօրինի ձերբակալված Սուրեն Պետրոսյանին Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքից
Ամենադիտված