Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակը շատ կարևոր է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի լիազորությունները 2022 թվականի փետրվարի 23-ին կավարտվեն: Թաթոյանի թեկնածությունն առաջադրել էր այդ ժամանակ իշխող Հանրապետական մեծամասնությունը և նա ՄԻՊ պաշտոնում ընտրվել է 2016 թվականի փետրվարի 23-ին:

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի համաձայն՝ Պաշտպանի հերթական ընտրություններն անցկացվում են Պաշտպանի լիազորությունների ավարտին նախորդող 40 օրվա ընթացքում: Այսինքն՝ մինչև փետրվարի 23-ը Հայաստանը պետք է ունենա նոր ՄԻՊ: Այդ կապակցությամբ իշխող խմբակցությունը առաջադրել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունը:

Ի դեպ, Արման Թաթոյանը ՄԻՊ պաշտոնում առաջադրվելու ժամանակ ևս արդարադատության փոխնախարար էր: ՄԻՊ նոր թեկնածուի և նրա անկախ լինելու հնարավորության մասին զրուցել ենք իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ։ Հարցին, թե իրավապաշտպանն ինչ կարծիք ունի արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանի թեկնածության մասին Նինա Կարապետյանցն ասաց․ «Քանի դեռ չի աշխատել, չեմ կարող գնահատական տալ: Բայց նախորդ աշխատանքային գործունեությունից կարող եմ եզրակացնել, որ տեսական առումով ունի շատ լավ բազա: Իմ անհանգստությունը վերաբերում է նրա պրակտիկ գործունեությանը՝ որքանով նա կարող է լինել անաչառ և բովանդակային գործունեություն իրականացնել»:

Անդրադառնալով այն քննարկումներին, որ նա իշխող ուժի ներկայացուցիչն է և ՄԻՊ ինստիտուտի անկախության առումով կասկածներին իրավապաշտպանն ասաց․ « Նա փաստորեն հիմա կառավարության կազմում է և զբաղեցնում է փոխնախարարի պաշտոնը: Իհարկե, դա անհանգստացնող է: Բայց ես մեղավորության կանխավարկածից չեմ ելնի և չեմ բացառի, որ նա գուցե այդ պաշտոնում իրեն անկախ դրսևորի: Սակայն պետք է նկատեմ, որ ոչ մի երաշխիք չի հուշում, որ դա հենց այդպես էլ պետք է լինի: Այլ, չեզոք դիրքորոշում ունեցող թեկնածություն ես չեմ էլ պատկերացնում, որ լինի այս իշխանությունների օրոք և բացառում եմ, որ կլիներ նման թեկնածություն: Այնպես որ, կարծում եմ՝ այլ թեկնածություն նրանց մոտ չի էլ քննարկվել: Մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակը շատ կարևոր է, և միջազգային կազմակերպությունների լայն ուշադրության կենտրոնում է լինում, հետևաբար իր կենսագրությունը, իր հետագա կարիերան չփչացնելու համար ուղղակի ստիպված է լինելու ինչ-որ չափով օմբուդսմենին համարժեք ու արժանապատիվ վարքագիծ դրսևորել: Այնպես որ, դա մեծ պատասխանատվություն ենթադրող գործառույթ է»:

Սոնա Գիշյան

www.1or.am

Ադրբեջանի միջով․ ինչի սպասել մայիսի 20-ից հետոԾիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Տնտեսագետ Բելյաևը բացատրել է, թե ինչու է Փաշինյանը ցանկանում բացել Թուրքիայի հետ սահմանը Չավին մնում է «Բարսելոնայում»․ պաշտոնական ՈՒՂԻՂ․ քաշքշուկ և հրմշտոց․ Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՈվքեր են գլխավորել խոշոր հարկատուների ցուցակը (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոցՆոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) Հայաստանը Բաքվից գազ կգնի՞Վեդիի ոստիկանության բաժնում եմՓաշինյանը գտել է ևս մեկ իրեն տապալելու փորձ՝ երրորդը կես տարվա ընթացքում Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ուղարկել է Ասանժի մոտ. Բաքուն փորձում է թա՞նկ վաճառել իրենՎիրավորանքներ, հայհոյանք․ Տիգրանաշենում լարված է Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանը Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ 2008թ. Արգենտինայի սենատը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը. պատմության այս օրը (25ապրիլ)16-ամյա երկու պատանիներ էին դանակահարվել․ ի՞նչ է հայտնիԱմենաուժեղ մագնիսական փոթորիկը կհարվածի այսօր Երկրին․ ինչպե՞ս կազդի մարդկանց վրաՈւժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՀայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Ալիևը սպառնում է խաղաղություն չկնքել ՀՀ-ի հետՆոր օրենք՝ Տավուշից բուհ ընդունվողների համարՄեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Ինչ աշխատանքներ են իրականացվում Բաղանիս-Ոսկեպար ճանապարհինՀայտնի է ամառային զոչակոչի ժամանակահատվածը Բաղանիսում դասադուլ էՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ռուբլին բարելավվում էՁմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ)«Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»ՈՒՂԻՂ․ գերլարված իրավիճակ՝ ՏավուշումКВН-ի երկարամյա հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը թողնում է աշխատանքը․ հայտնի է պատճառը «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Ո՞վ է մահացած 22-ամյա մոպեդավարըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է սահմանազատված համարել․ ԱլիևԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Միակողմանի հանձնում՝ հայկական կողմից․ Նաիրի ՀոխիկյանԱհազանգ․ Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Վթարային ջրանջատում է սպասվում․ 24 ժամ ջուր չի լինի
Ամենադիտված