ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացել է Խորհրդային Միության հերոս, օդաչու Գուրգեն Կարապետյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Մի» ուղղաթիռների փորձարկող օդաչու Գուրգեն Կարապետյանը մահացել է կյանքի 85-րդ տարում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Գուրգեն Կարապետյանի անունը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում որպես օդաչու, որը համաշխարհային ռեկորդներ է սահմանել` կապված արագության և թռիչքի բարձրության հետ։
 
1970 թվականին Մի-24 ուղղաթիռն օդ բարձրացրած առաջին օդաչուն հենց Կարապետյանն էր` Խորհրդային միության հերոս, վաստակավոր փորձարկող օդաչու։ Աշխատանքի ընդամենը մեկ տարվա ընթացքում Կարապետյանը յուրացրել է 39 տեսակի (հաշվի առնելով մոդիֆիկացիաները` ավելի քան 100) ուղղաթիռներ, պլանյորներ և ինքնաթիռներ, Երկնքում անցկացրել է ավելի քան 5500 ժամ, թռիչքներ իրականացրել «Մի» ուղղաթիռների բոլոր տեսակներով։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular