ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վանաձորյան խճանկար․ ինչպե՞ս փաշինյանական վարչախումբը պարտվեց խոշոր քաղաքներում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանի գլխավորած վարչախումբը ՏԻՄ ընտրություններում պարտություն կրեց Հայաստանի երրորդ խոշոր քաղաքում՝ Վանաձորում։ Վանաձորում ՏԻՄ ընտրություններին մասնակցած 10 քաղաքական ուժերից 5-ն են հաղթահարել անցողիկ շեմը՝ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը՝ ձայների 38,70 տոկոսով, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 25.06 տոկոսով, «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունը՝ 14,53 տոկոսով, «Հայրենիք» կուսակցությունը՝ 4,48 տոկոսով, և «Ապրելու երկիրը»՝ 4,29 տոկոսով։

«Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Վանաձորի փոխքաղաքապետ Արկադի Փելեշյանը, ով նախորդ ընտրություններում առաջադրվել էր Արթուր Բաղդասարյանի կուսակցությամբ։ Ասլանյանն ու Փելեշյանն ունեն բոլոր հնարավորությունները՝ կոալացիա ստեղծելու, քաղաքում իշխանությունը վերցնելու համար։ Ուշագրավը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ջախջախումն է։ Փաշինյանի թեկնածուն՝ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը պարտվել է անգամ սեփական թաղամասում, ինչը հստակ բնորոշում է հանրության շրջանում գործող իշխանությունների և նրա ներկայացուցիչների իրական վարկանիշն ու հեղինակությունը։ Վանաձորը իր մեծությամբ և քաղաքականացվածությամբ երրորդ քաղաքն է, ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիրը» ոչ պակաս նվաստացուցիչ պարտություն էր կրել նաև Գյումրիում։

Երևանում ևս ՔՊ-ն լուրջ խնդիրներ ունի։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններում թեև հավաքել էր ամենաբարձր քվեները, սակայն ամենաքիչ ձայները՝ տոկոսային առումով, Փաշինյանը ստացել էր Երևանում։ Թեպետ իշխող կուսակցությունը նեղացած է գործող քաղաքապետ Հայկ Մարությանից, անգամ իշխանական լրատվամիջոցներով կեղտոտ արշավներ է նախաձեռնում նրա դեմ, սակայն Գյումրիից և Վանաձորից հետո այլևս չի փորձի ոտնձգություններ իրականացնել կամ արտահերթ ընտրություններ նախաձեռնել։ Մայրաքաղաքում Փաշինյանի պարտության շանսերը չափազանց մեծ են, իսկ արդյունքները կարող են ողբերգական լինել վարչախմբի համար։

Տարոն Արամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular