ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևի հոխորտանքները և Փաշինյանի անողնաշար կեցվածքը․ Ադրբեջանը լկտիանում է ժամ առ ժամ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բրյուսելում նախատեսված հանդիպումից առաջ Ադրբեջանը կոշտացնում է իր հռետորաբանությունը, անցնում ակնհայտ շանտաժի և ահաբեկման։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանից պահանջել է հրապարակել «Զանգեզուրի միջանցքի» բացման ժամկետը՝ հակառակ դեպքում սպառնալով խնդիրներ ստեղծել: Երեկ Ղուբայի շրջանում գյուղացիների հետ հանդիպմանը Ադրբեջանի ղեկավարը պատերազմն է օրինակ բերել. - «Հայաստանն ու ամբողջ աշխարհը տեսան, որ մեզ ոչ ոք չկարողացավ կանգնեցնել։ Իսկ ցանկացողներ կային, ընդ որում բավականին ուժեղ շրջանակներ էին, բայց չկարողացան։ Ես պահանջում էի, որ մեզ ներկայացնեն մեր հողերի ազատագրման օրը, նոր միայն կանգ կառնենք։ Նույնը ասում եմ հիմա. հայտարարեք, թե երբ է բացվելու Զանգեզուրի միջանցքը, և խնդիրներ չեն լինի»:

Միաժամանակ, Իլհամ Ալիևն ընդգծել է՝ լավ կլիներ, որ այս հարցը լուծվեր կառուցողական ձևով՝ բանակցությունների և փոխըմբռնման ճանապարհով, բայց նաև զգուշացրել՝ քանի դեռ ուշ չէ, Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները և վերջ տա ճանապարհների ու հաղորդակցությունների հարցում «ոչ անկեղծ» մոտեցմանը: Ալիևի այս հայտարարությանը նախորդել էին փոխվարչապետների մակարդակով հանդիպումը, երբ որևէ պայմանավորածության հասնել չէր ստացվել։ Նախօրեին էլ Ադրբեջանի արտգործնախարարը Ստոկհոլմում՝ ԵԱՀԿ համաժողովի շրջանակում հրաժարվեց հանդիպել հայաստանցի պաշտոնակցի հետ՝ պատճառաբանելով, թե նախատեսված հանդիպումից ժամեր առաջ Հայաստանը սադրանք է իրականացրել․ Բաքուն նկատի ուներ Հայաստանի խորհրդարանականների այցը Ստեփանակերտ:

Իլհամ Ալիևի այս լկտիացումը, բնականաբար, կարելի էր օգտագործել միջազգային ասպարեզում, առնվազն եվրոպական երկրներում և կառույցներում Ադրբեջանի դեմ միջոցներ կորզելու առումով։ Իհարկե, եթե Հայաստանն ունենար ամուր և սրտացավ իշխանություններ։ Փոխարենը, վստահ ենք, որ Նիկոլ Փաշինյանի վարչախումբը հերթական անգամ գլխահակ լսելու է Ադրբեջանի բռնապետի հոխորտանքները, որևէ բառով չի արձագանքելու։ Իսկ դա կրկին հնարավորություն է տալու թշնամիներին շարունակել հայ զինվորականների գերեվարումը, բնակչության ահաբեկումը, Հայաստանի տարածքի՝ կտոր-կտոր զավթումը։ Որքան Հայաստանում շարունակի իշխել փաշինյանական կլանը, այնքան նորանոր նվաստացումներ են մեզ սպասվում։

Արման Մարտիրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular