ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր Արմավիր գյուղում բնակելի տուն է այրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 6-ին, ժամը 21:47-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Արմավիր գյուղի 28-րդ փողոցի տներից մեկում։

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Պարզվել է, որ այրվում է բնակելի տուն (մոտ 200 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։45-ին, մարվել՝ դեկտեմբերի 7-ին, 01:30-ին:

Այրվել են մեկ հարկանի տան (մոտ 200 քմ) տանիքը, 3 սենյակ (մոտ 170 քմ): Կանխվել է մեկ սենյակի և հարակից տների հրդեհի տարածումը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular