ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … պուլտ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այդ սարքը հայերեն կարելի է անվանել հեռահար կառավարման վահանակ երկար անունով, կամ կարճ հեռակառավարիչ անունով, բայց ժողովրդի մոտ ընդունված է դրա ավելի կարճ անվանումը՝ պուլտ: Հեռակառավարիչը, հայտնվելով մարդկանց կյանքում կարողացել է այն ավելի հարմարավետ դարձնել: Հեռուստաալիքները փոխելու համար այլևս անհրաժեշտ չէ բարձրանալ բազմոցից: Այս սարքը ստեղծվել է Ամերիկացի գյուտարար Ռոբերտ Ադլերի կողմից: Հեռուստատեսության ամերիկյան ակադեմիան 1956 թվականին այդ «տեխնոլոգիական հրաշքը» ստեղծողին շնորհել է Էմմի մրցանակ: Ռադիոտեխնիկայի ինստիտուտը տաղանդավոր գյուտարարին է հանձնել հեղինակավոր մրցանակը մարդկության համար ակնառու տեխնիկական նվաճումների համար: Բայց Ադլերից  առաջ էլ շատ գյուտարարներ փորձել են հեռակառավարման վահանակ ստեղծել: Blab-off սարքը («անջատել շատախոսությունը») թողարկվել է 1950-ականներին: Դրանից օգտվելով մարդիկ հնարավորություն են ստացել բարձրացնել կամ նվազեցնել հեռուստացույցի ձայնը առանց բազմոցից վեր կենալու: Որոշ ժամանակ անց «Zenith» ընկերությանը (մասնավորապես հենց այդ ընկերությունում էր աշխատել Ռոբերտ Ադլերը) հաջողվել է թողարկել «Lazy Bones» անվանումը կրող հեռակառավարիչը (թարգմանաբար նշանակում է «ծույլ»): Սակայն այդ սարքի և հեռուստացույցի միջև միշտ մալուխ է եղել: Շուտով այդ ընկերությանը հաջողվել է առանց լարերի հեռակառավարման մոդել մշակել: Բայց նորաստեղծ սարքն ունեցել է չլուծված խնդիր՝ արհեստական լուսավորությունը խանգարել է սարքում օգտագործվող լուսային ազդանշանի անդրադարձմանը: Ադլերը մտածելով որոշել է օգտագործել ոչ թե լուսային, այլ ուլտրաձայնային ազդանշանը: Ներդրված նորարարությունից հետո հեռակառավարիչը սկսել է մասսայական պահանջարկ վայելել, քանի որ այն ավելի գործնական է եղել օգտագործման մեջ: Դրանից հետո գրեթե քառորդ դար, գյուտարարներից ոչ ոք չէր կարող ավելի լավ բան առաջարկել, քան Ռոբերտ Ադլերի հայտնագործածը, և դա մինչև 1980 թվականին ինֆրակարմիր ճառագայթման հայտնաբերումը: Ժամանակակից համարյա բոլոր հեռակառավարման սարքերի աշխատանքը հիմնված է այդ սկզբունքի վրա: Ավելացնենք, որ Ռոբերտ Ադլերը իր կյանքի ընթացքում  180 արտոնագիր է ստացել էլեկտրոնիկայի ոլորտում  կատարած աշխատանքների համար: Ուլտրաձայնային տեխնոլոգիաները և ճառագայթային խողովակները այն ոլորտներն են, որոնցում նա շատ էր սիրում հայտնագործություններ կատարել, ինչի համար էլ ժամանակին ստացել է նաև Էդիսոնի մեդալ: ԽՍՀՄ-ում հեռակառավարիչը ավելի ուշ է մուտք գործել քան կապիտալիստական երկրներում: Սակային խորհրդային մարդիկ ևս կարողացել են հեռակառավարել հեռուստացույցը առանց բազմոցից վեր կենալու: Օրինակ այդ նպատակի համար շատ հարմար է եղել հոնի երկար ճիպոտը, իսկ որոշներն էլ որպես հեռահար կառավարման վահանակ օգտագործել են կանաց, երեխաներին, իսկ որոշ սանձարձակներն էլ անգամ զոքանչներին:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular