ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում տնտեսության վերականգնումը ավելի երկար տևեց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարության տարբեր անդամներ, տարվա սկզբից կանխատեսում էին երկնիշ տնտեսական աճ, սակայն նրանց սպասումները չարդարացան։

Այս թեմայով զրուցել ենք տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանի հետ։

Անդրադառնալով Հայասատանի տնտեսական իրավիճակին տնտեսագետն ասաց․ « Դե, ես իրականում չհասկացա, թե ինչու կառավարական տարբեր օղակներ նման հայտարարությունը արեցին քանի որ դեռ այն ժամանակ էլ նման հայտարարություն անելու հիմքեր չկային, երկնիշ տնտեսական աճը իրատեսական չէր: Համավարակի հետևանքով տնտեսական անկում էր արձանագրվել, և նախորդ տարվա առաջին կեսին ավելի ցածր բազա ենք ունեցել, քան այս տարի և բնական է, որ այս տարվա առաջին ամիսներին տնտեսական աճը մեծ էր լինելու, և դրա հիման վրա ասել, որ հաջորդ ամիսներին նույնպես աճ կլինի, ճիշտ չէ։ Որպեսզի ցուցանիշները իրատեսական լինեն, պետք է համեմատություն կատարել 2019 թվականի հետ, իսկ այդ դեպքում կարող ենք վստահ ասել՝ տնտեսությունը 2021-ին չվերականգնվեց 2019 թվականի մակարդակին: Այո՛, այսօր 4.3 տոկոս տնտեսական գրանցվեց, բայց դա չի կարող հասնել 2019-ի ցուցանիշին: Հայաստանի պարագայում տնտեսության վերականգնումը մի քիչ ավելի երկար տևեց:

Բայց այլ խնդիր է ի հայտ գալիս. կորոնավիրուսի նոր՝ օմիկրոն շտամի հայտնաբերման մասին տեղեկության տարածմանը զուգահեռ նավթի գինը կտրուկ անկում ապրեց: Այսինքն, համաշխարհային տնտեսությունը դեռևս ապրում է քովիդին զուգահեռ, այդ խնդիրը դեռևս լուծված չէ: Այդ անորոշությունը կա աշխարհում, կա Հայաստանում: Անդրադառնալով այն հարցին, որ արդյոք իրատեսական է կառավարության կանխատեսումը, որ մինչև տարվա վերջ կունենանք 5-6 տոկոսանոց աճ, Աշոտ Խուրշուդյանն ասաց․ «Չէ՛, չի լինելու նման բան: Լավատեսությունը լավ բան է, բայց զուտ թվերին, ցուցանիշներին նայելով՝ ես անձամբ հիմքերը չեմ տեսնում: Միշտ պետք է պատասխան ունենալ՝ ինչի՛ հաշվին է այդ աճը գրանցվում: Տնտեսության մեջ չկար այդպիսի ուղղություն, ինչի արագության հաշվին հնարավոր էր ապահովել ակնկալվող նման ցուցանիշ»:

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular