ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը նոր ուժային հենարան է ստեղծում իր համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին Երևանում տեղի է ունեցել «Ոգու փորձություն» հասարակական կազմակերպության վերակազմավորման առթիվ կազմակերպված փակ հանդիպումը, որին գրեթե հազար մարդ է մասնակցել։ Երևանյան մեծ ռեստորաններից մեկում հավաքվածները և հրավիրյալ հյուրերը կերել-խմել են, քննարկել կազմակերպության առաջիկա անելիքները։ Ներքաղաքական լարվածության, փաշինյանական իշխանությունների նկատմամբ հանրային վրդովմունքի պայմաններում այսպիսի կազմակերպությունների ստեղծումը ընդամենը պարզ քաղաքական տեխնոլոգիա է։ «Ոգու փորձություն» կազմակերպությունը ստեղծվել էր 1999 թ․ հոկտեմբերի 27-ից հետո՝ ԵԿՄ-ից առանձնացած մի խումբ ազատամարտիկների կողմից, իսկ գործունեությունը կասեցրել էր 2008թ․ մարտի 1-ի հայտնի իրադարձություններից հետո։

Կազմակերպության հիմնադիրներից մեկը՝ Սասուն Միքայելյանը այժմ ԵԿՄ նախագահն է, վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի աջակիցը, իսկ նրա որդին երեկ ձայների մեծ առավելությամբ հաղթեց Հրազդանի ՏԻՄ ընտրություններում, իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ընտրացուցակով։ Մյուս հիմնադիրը՝ «Լեդի Հակոբ» մականունով հայտնի Հակոբ Հակոբյանը երբեք էլ չի թաքցրել իր ջերմ վերաբերմունքը ապիկար իշխանությունների նկատմամբ։ Կազմակերպության վերակազմավորման արարողությանը կարելի էր տեսնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տասնյակ անդամների, իշխանամերձ կուսակցությունների ներկայացուցիչների։ Հակոբ Հակոբյանը միայն նրանց էր հրավիրել, ինչը վկայում է, որ իբր ազատամարտիկների խնդիրները լուծելու նպատակ հետապնդող կառույցն իրականում ևս մեկ ուժային հենարան է դառնալու Նիկոլ Փաշինյանի համար։ Տարածված լուսանկարներում կարելի էր տեսնել ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի անդամներին, ՔՊ խմբակցության այլ պատգամավորների։ Հատկապես այժմ, երբ ներքաղաքական լարվածություն կարող է լինել, նման ռազմականացված կառույցների ստեղծումը գերնպատակ է Նիկոլ Փաշինյանի համար՝ ընդդիմության դեմ ազատամարտիկներին օգտագործելու համար։

Արման Զաքարյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular